00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀԿ խորհրդի անդամները դեռ չեն նշանակվել

© Sputnik / Asatur YesayantsГоловной офис Республиканской партии Армении
Головной офис Республиканской партии Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀԿ նիստից հետո կուսակցության խորհրդի անդամների անունները մնացին անհայտ: Կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո անդրադարձել է ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների համբուրգյան հանդիպմանը:

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. ՀՀԿ ԳՄ հերթական նիստում ներկուսակցական և նախընտրական հարցերի անդրադարձ չի եղել: Այս մասին նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նաև նշեց, որ կուսակցության նախագահի տեղակալների նշանակումները կլինեն ավելի ուշ, երբ կհրավիրվի ՀՀԿ խորհրդի նիստը:

«Մինչև տարեվերջ մենք խորհրդի նիստ կհրավիրենք, չեմ կարծում, որ անակնկալներ կլինեն: Կլինեն փոփոխություններ խորհրդում»,- ասաց ՀՀԿ խոսնակը` հիշեցնելով, որ կուսակցության խորհրդի նախագահի առաջին փոխնախագահի պաշտոնի հիմնական հավակնորդը, ինչպես նախօրոք հայտարարվել էր, վարչապետ Կարեն Կարապետյանն է:

Էդուարդ Շարմազանովը չբացառեց, որ առաջիկա ընտրություններին ՀՀԿ նախընտրական ցուցակում կլինեն բոլոր այն կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք մշտապես եղել են ՀՀԿ-ի կողքին և այսօր էլ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ են:

Левон Зурабян - Sputnik Արմենիա
Կարեն Կարապետյանի կերպարը վարկանիշ կբերի ՀՀԿ–ին

Լրագրողների հարցին ի պատասխան Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ Համբուրգում ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման ավարտին հրապարակված հայտարարությանը` նշելով, որ այն «մեր երազանքների հայտարարությունը չէ», բայց դրանում կան թեզեր, որոնք բխում են հայկական կողմի շահերից:

«Դա և՛ հղումն է 1994-95 թթ զինադադարի պահպանման համաձայնագրին, և՛ խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, և՛ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների պայմանավորվածությունների իրականացմանը, և՛ ապրիլյան պատերազմի ժամանակ խաղաղ բնակչության նկատմամբ վայրագությունների դատապարտմանը: Ընդհանուր առմամբ բավարարում է»,- ասաց Շարմազանովը` հավելելով, որ հայտարարությունը երազանքների հայտարարություն կլիներ, եթե պարունակեր հայկական կողմի ներկայացրած թեզերը, լիներ ուղիղ հասցեական ու դրանում տրվեր Ադրբեջանի անունը:

Լրահոս
0