00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարգարիտա Սիմոնյանն ու RT հեռուստաընկերությունը բաց նամակով դիմել են Քարնեգի կենտրոնին

© Sputnik / Михаил Климентьев / Անցնել մեդիապահոցМаргарита Симоньян
Маргарита Симоньян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
RT-ն և հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը բաց նամակով դիմել են «Ազատություն» ռադիոկայանին և Քարնեգի կենտրոնին` պահանջելով դատապարտել Քարնեգի կենտրոնի գլխավոր խմբագիր Բաունովի արտահայտությունները:

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Ալեքսանդր Բաունովն Facebook-ի իր էջում գրառում էր արել և հայտարարել, որ սիրիական բանակը, «չնայած ռուսական ավիացիայի աջակցությանը, Պալմիրան կրկին հանձնել է «Իսլամական պետության» սադիստներին»: Այս համատեքստում անտեղի հիշատակվել է RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ազգությունը, ինչն օգտատերերի վրդովմունքի պատճառ է դարձել, հայտնում է RT-ն:

Բաունովի գրառումը հայտնվել է «Ազատություն» ռադիոկայանի նյութում, որն արտահայտում էր համացանցի օգտատերերի «չար վերաբերմունքը» «Պալմիրայում Ռուսաստանի պարտության» նկատմամբ:

РТ: как работает «кремлевская пропаганда», или Симоньян, медведь и бобровый сок - Sputnik Արմենիա
Մարգարիտա Սիմոնյանը վերջապես պատմել է ողջ ճշմարտությունը RT–ի մասին

«Միևնույնն է՝ հենց հիմա էլ որոշ մարդիկ շարունակում են պնդել, որ ամբողջ մարդկության համար գլխավոր վտանգ են հանդիսանում հայուհի Մարգարիտա Սիմոնյանը և Sputnik կայքը: Պետք է կենտրոնանալ նրանց վրա, պայքարել նրանց դեմ, հակազդել նրանց: Մինչև RT-ն չանջատեն (որի լսարանը շատ քիչ է զիջում Մեծ Բրիտանիայի գլխավոր ալիքին), աշխարհն անվտանգության մեջ չի լինի», — գրել է Բաունովը:

«RT հեռուստաընկերությունում, որն ավելի քան տասը տարի գլխավորում է Մարգարիտա Սիմոնյանը, շուրջ երկու հազար մարդ է աշխատում ավելի քան 40 երկրից: Նրանցից շատերը, այդ թվումч գլխավոր խմբագիրը, քաղաքական հետապնդումների են ենթարկվել էթնիկ պատկանելության համար: Առանց որևէ հիմքի հեռուստաընկերության աշխատակիցների ազգության մասին հիշատակելը կենցաղային ազգայնամոլության դրսևորում է, որը, ինչպես և ցանկացած էթնիկ անհանդուրժողականության դրսևորում, անթույլատրելի է քաղաքակիրթ հասարակության մեջ», — գրված է Քարնեգի կենտրոնին և «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման հարցերի կառավարիչների խորհրդին (BBG) ուղղված նամակում:

Հատկապես վրդովեցնող է այն, որ նացիստական արտահայտությունը հնչել է Քարնեգի հիմնադրամի ստորաբաժանում հանդիսացող Քարնեգի մոսկովյան կենտրոնի գլխավոր խմբագրի անունից, քանի որ կենտրոնի հիմնական խնդիրը «երկրների համագործակցությանն աջակցելն է»:

Բաունովի արտահայտությունը մեկնաբանել է նաև Սիմոնյանը:

«Ամենից շատ ինձ զարմացնում են մարդիկ, որոնք չեն հասկանում (կամ ձևացնում են), որ դա նացիստական, ռասիստական արտահայտություն է: Նրանց ուզում եմ ասել` պարզապես պատկերացրեք, որ ռուսական պետական ԶԼՄ-ները գրեին «հրեա Ալեքսեյ Վենեդիկտովը» կամ դրա նման մի բան: Պատկերացնու՞մ եք, թե ինչ աղմուկ կբարձրանար: Այդ ԶԼՄ-ի գլխավոր խմբագրի համար կփակեին մուտքը բոլոր նորմալ երկրներ, պատժամիջոցներ կկիրառեին և այլն: Իսկ այստեղ` դե ի՞նչ է եղել որ: Առանձնապես ոչինչ… Պարզապես ամերիկյան պետական լրատվամիջոցը հրապարակում է մի բան, որն Ամերիկայում նույնիսկ դժվար է պատկերացնել», — ասել է նա:

Լրահոս
0