00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը ԵՏՄ–ում. օգնությո՞ւն, թե՞ խոչընդոտ վրացական տնտեսությանը

© Sputnik / Алексей Куденко / Անցնել մեդիապահոցМинеральная вода "Боржоми"
Минеральная вода Боржоми - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրացի փորձագետները կարծում են, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին բացասական ազդեցություն է ունեցել երկու երկրի միջև գործող ազատ առևտրի գոտու պայմանագրի վրա։ Հայաստանում այս հարցին այլ դիտանկյունից են մոտենում։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Վրացի փորձագետներին անհանգստացնում է հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության ապագան։ Պատճառը PMCG (Policy and Management Consulting Group) կենտրոնի հրապարակած հետազոտության արդյունքներն են։

Газохранилище - Sputnik Արմենիա
Հայաստան եկող գազի պատճառով «Գազպրոմը» փակուղու մեջ է դրել Վրաստանին

Հետազոտությունում ասվում է, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին բացասական ազդեցություն է ունեցել գործարար ոլորտի վրա, մասամբ խախտվել է ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի լիարժեք գործունեությունը, որը Հայաստանն ու Վրաստանը ստորագրել են 1998թ-ին։

Սակայն պաշտոնական Երևանը համաձայն չէ այդ դիրքորոշման հետ և կարծում է, որ Հայաստանի` ԵՏՄ մտնելը նոր հորիզոններ է բացել վրացական շուկայի համար, քանի որ Հայաստանում վրացական կապիտալով 180 ընկերություն է գործում, որոնց համար հայկական ընկերությունների հետ համատեղ արտադրվող արտադրանքի առաքումը ԵՏՄ անդամ երկրների շուկաներ ավելի հեշտացել է։
Խոսքն այն ձեռնարկությունների մասին է, որոնք զբաղվում են մանրածախ և մեծածախ առևտրով, գազավորված ըմպելիքների արտադրությամբ և այլն։

«Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին դրական է ազդել հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերությունների վրա։ Դրա վկայությունը մեր երկրների միջև ապրանքաշրջանառության աճն է», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը։

Այսպիսով, Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը վերջին տարվա ընթացքում աճել է 32 տոկոսով։ Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ 2016թ-ի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում ապրանքաշրջանառությունը կազմել է 206 միլիոն դոլար։ Միաժամանակ, հայ-վրացական ապրանքաշրջանառության մասնաբաժինը կազմում է Հայաստանի ընդհանուր արտաքին ապրանքաշրջանառության 5,1 տոկոսը։ Հատկանշական է, որ 2015թ-ի համեմատ այդ ցուցանիշն աճել է 1 տոկոսով։

Московская биржа - Sputnik Արմենիա
Կրքեր գազի թեմայով. ի՞նչ չեն կարողանում կիսել Բաքուն ու Երևանը

Վերջին շրջանում աճել է և՛ ներդրումը, և՛ արտահանումը Հայաստանից Վրաստան և հակառակը։

«Դա վկայում է, որ մենք համագործակցության մեծ ներուժ ունենք», — ասաց Ազիզյանը։
Հայաստանի և Վրաստանի միջև դիվերսիֆիկացված արտահանում է գործում։ Հայաստանի Վրաստան են առաքվում ծխախոտ, դեղեր, մսամթերք և կաթնամթերք, ալկոհոլ, ներկրվում է պարտանյութ, ալկոհոլային, ոչ ալկոհոլային և գազավորված խմիչքներ, հանքային ջուր, գյուղատնտեսական ապրանքներ։

«Իրականում բարդ է առանձնացնել առավել հայտնի արտադրանքը, որն արտահանվում կամ ներկրվում է մեր երկրներ, քանի որ ցուցակը շատ մեծ է», — ասաց Ազիզյանը։

Նրա խոսքով` երկու երկրի տնտեսությունները փոխլրացնում են միմյանց, իսկ արտաքին բազմավեկտոր քաղաքականությունը նոր հեռանկարներ է բացում։ Եթե վրացական ապրանքները կարող են Հայաստանի տարածքով հեշտացված մեխանիզմներով հայտնվել ԵՏՄ շուկաներում, ապա նույն մեխանիզմը կարող է գործել հայկական արտադրանքի դեպքում։

«Վրաստանում գործում են բազմաթիվ հայկական ձեռնարկություններ, որոնց համար կհեշտանա ԵՄ շուկա դուրս գալը, թեև Հայաստանի և Եվրամիության միջև գործում է GSP+ համակարգը, որը թույլ է տալիս հայկական արտադրանքն առաքել Եվրամիության շուկաներ ցածր մաքսատուրքերով», — ասաց Ազիզյանը։

GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմը Հայաստանի համար սկսել է գործել 2014թ-ի հունվարի 1-ից։ Այն ենթադրում է Հայաստանում արտադրվող 6400 անուն ապրանքի արտահանում եվրոպական շուկա զրոյական կամ էժան մաքսադրույքով։
Հետևաբար, մի շարք վրացի փորձագետների մտավախությունները հիմնավորված չեն և հիմնվում են միայն ավտոմեքենաների վերարտահանման անկման ցուցանիշների վրա։

Հետազոտության համաձայն՝ 2013-2016թթ-ից Վրաստանից Հայաստան մեքենաների վերարտահանումը նվազել է 60 տոկոսով։ Եթե 2013թ-ին ծավալը կազմել է 199 միլիոն դոլար, ապա 2015թ-ին նվազել է մինչև 87 միլիոն դոլար։

Հայաստանի և Վրաստանի երկկողմ նախագծերի շարքում պետք է նշել նաև Վրաստանից Հայաստան էլեկտրաէներգիայի առաքումը և հակառակը։ Ամռանը Հայաստանը Վրաստանից գնում է էժան էլեկտրաէներգիայի ավելցուկը, որը մշակվում է վրացական հիդրոէլեկտրակայանների կողմից։ Ձմռանը Հայաստանն էլեկտրաէներգիա է վաճառում Վրաստանին, որը ստացվում է Հայկական ԱԷԿ-ից և ՋԷԿ-ից։

Լրահոս
0