ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. Արմեն Երիցյանի վերջին հրաժեշտին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ կառավարության ողջ կազմով, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյան, այլ պաշտոնյաներ, բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ:
Նախարար Վաչե Գաբրիելյանը հրաժեշտի խոսքում ասաց, որ Արմեն Երիցյանն այն մարդն է, ում գործն անմահ է Հայաստանի Հանրապետության պետականաշինության գործում: «Նա շատ էր հպարտանում այն կառույցով, որը ղեկավարում էր։ Անընդհատ մտածում էր կառույցի մասին, անընդհատ պլաններով լի էր, ուներ գործնական հաստատակամություն այդ ամենը կյանքի կոչելու»,-նշեց նախարար Գաբրիելյանը։
Հիշեցնենք, որ Արմեն Երիցյանը մահացել է դեկտեմբերի 13-ին, երկարատև հիվանդությունից հետո: Արմեն Երիցյանը արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում նշանակվել էր 2010 թվականի մարտին: