00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տոհմական հայ դերձակներին գերել է Օսեթիան

© Sputnik / Алексей КовалевГород Цхинвал улица
Город Цхинвал улица - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայերը Ռուսաստանում` Մոսկվայից մինչև ամենահեռավոր կետերը, ոչ միայն հաջողակ գործարար, լրագրող, դերասան և հասարակական գործիչ են դարձել, այլև հմուտ վարպետներ։ Ցխինվալի հայերի` Համբարյանների ընտանիքի մասին պատմում են մեր օս գործընկերները։

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Հայ դերձակները Ցխինվալ են տեղափոխվել չորս տարի առաջ և այնքան են սիրել այդ քաղաքը, որ չեն փոխի այն ոչ մի այլ քաղաքի հետ, հայտնում է Sputnik Օսեթիան։

Ցխինվալի հայեր Գոհար Համբարյանն ու նրա դուստրը` Լիլիթը, չեն հասցնում կատարել պատվերները։ Նրանք զգեստներ, անդրավարտիք, ավտոմեքենայի սրահի համար պաստառ են կարում։ Հաճախորդի հագուստի վերանորոգումը ևս նրանց աշխատանքի մի մասն է։ 

Համբարյանների ընտանիքը Ցխինվալում հաստատվել է չորս տարի առաջ։

Крест во тьме - Sputnik Արմենիա
Մկրտություն` թաղման ժամանակ. Վիրահայերի սովորույթն արդեն չկա, բայց իր հետքը թողել է

«Այստեղ ենք արդեն չորս տարի։ Երբ ես կարճ ժամանակով Վլադիկավկազ եմ մեկնում և այնտեղ տեսնում եռագույնով հարավօսեթական համարանիշներով ավտոմեքենա, սկսում եմ կարոտել և միանգամից ուզում եմ Ցխինվալ վերադառնալ», — ասում է Լիլիթը։

Մինչ Հարավային Օսեթիա տեղափոխվելը, ընտանիքը 21 տարի ապրել է Ուկրաինայում, Խարկով քաղաքում, իսկ մինչ այդ` հայրենիքում` Հայաստանում։ Օսեթիան նրանց համար լավագույնն է։ Գումար աշխատելու նպատակով նախ ընտանիքի հայրը` Մարատը եկավ Ցխինվալ։

«Հայրս աշխատում էր շինարարական օբյեկտներում։ Նրան շատ դուր եկավ, լավ մարդիկ էին, և նա որոշեց հաստատվել այստեղ ընտանիքով։ Երբ մենք ժամանեցինք, հասկացանք, որ նրան այստեղ գերել են բարյացակամ մարդիկ, հրաշալի բնությունը, հանգիստ քաղաքն ու սիրուն աղջիկները», — պատմում է Լիլիթը։

Չորս տարիների ընթացքում հմուտ դերձակներին ճանաչեցին քաղաքում, նրանք լավ դիզայների համբավ ձեռք բերեցին։ Այդ ժամանակահատվածում հարյուրավոր ցխինվալցիներ եղան «Դանիլ» արհեստանոցում, հաճախորդներին գրավում էր որակյալ աշխատանքն ու լավ վերաբերմունքը։ Քաղաքի բազմաթիվ բնակիչների կարելի է տեսնել հայ դերձակների կարած հագուստներով, իսկ վերանորոգված հագուստների քանակն անթիվ է։

Ընտանիքում առաջինը կարուձևով սկսեց զբաղվել Լիլիթի տատիկը` Ասյան, այնուհետև նրա մայրը` Գոհարը։

«Ես դերձակի մասնագիտություն եմ ստացել, երկու դիպլոմ ունեմ և նույնիսկ բարձրագույն կարգ, սակայն կարևորում եմ փորձը», — ասում է Լիլիթը։

Лекция в Доме-музее Комитаса о кутинских мастерах фарфора - Sputnik Արմենիա
Կուտինայի արվեստը Լուվրի թանգարանում ներկայացված է մահմեդական բաժնում

Իր տաղանդը նա ստուգում էր տիկնիկներին զգեստներ կարելով, ավելի ուշ նրա զգեստների համար մոդել դարձավ կրտսեր քույր` Ռիման։ Այսպես աստիճանաբար Լիլիթը փորձ ու վարպետություն էր ձեռք բերում։ Համբարյանների ընտանիքը սովորում է իր նոր հայրենիքի լեզուն։ Նրանք սկսել են այն բառերից, որոնք առավել հաճախ են գործածվում աշխատանքում և առօրյայում։

«Երբ մեր արհեստանոց մարդ է մտնում, առաջինը հարցնում են` «կուսուտ» (աշխատում ե՞ք)։ Առաջ ես նույն կերպ էի պատասխանում` «կուսուտ»։ Բայց հիմա գիտեմ, թե ինչպես է պետք ճիշտ պատասխանել։ Բացի այդ ես սովորել եմ օսերեն տարբեր զգեստների անուններ», — պարծենում է աղջիկը։

Գոհարն ու Լիլիթը կարճ ժամանակ աշխատեցին Ցխինվալի կարի արտադրամասում, այնտեղ կատարելագործվելու համար հնարավորությունները քիչ էին։ Իսկ սեփական արհեստանոցում, երկու հին կարի մեքենայի դիմաց նստած, նրանք յուրաքանչյուր օր բազմապատկում են փորձը, վարպետությունն ու աշխատում իրենց վրա։ Դժվար պատվերներից չեն վախենում, վերանորոգման են վերցնում թանկարժեք մորթյա բաճկոններ և կաշվից վերարկուներ, նույնիսկ ավտոմեքենայի համար պաստառ են կարում։

«Չնայած նրան, որ դա բավականին բարդ աշխատանք է, մենք չենք հրաժարվում դրանից։ Դժվար է աշխատել նաև վերարկուների և մուշտակների հետ, բայց մարդիկ բերում են, և մենք պատրաստակամ ենք նրանց օգնելու։ Մենք այնքան ծանրաբեռնված ենք, որ երբեմն հրաժարվում ենք նոր պատվերներ վերցնել, մինչև չկատարենք եղածը։ Նույնիսկ ժամանակ չունենք մեզ համար որևէ բան կարելու», — ասում է Լիլիթը։

Նրա քույրը` Ռիման հետաքրքրություն չի ցուցաբերում ընտանեկան մասնագիտության նկատմամբ։ Նա սովորում է հարավօսեթական համալսարանի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետում։ Նրան մի քիչ հետաքրքիր է գործելը։

«Ուսման ժամանակ ես պրակտիկա անցա տեղի հեռուստատեսությունում։ Ինձ դուր եկավ, կցանկանայի այստեղ մոնտաժողի մասնագիտության մեջ փորձել սեփական ուժերս։ Իսկ ազատ ժամանակ ես գլխարկներ եմ գործում կամ ուրիշ բան», — ասում է Ռիման։

Ընտանիքի գլխավոր անդամը Լիլիթի որդին է` Դանիելը, ում անունով էլ կոչել են ընտանեկան արտադրամասը։ Ցխինվալում նա դպրոց գնաց, ընկերություն է անում իր հասակակիցների հետ, այդ իսկ պատճառով բոլորից լավ է հասցրել սովորել օսերեն լեզուն։

«Նա անգիր գիտի Կոստա Խետագուրովի բանաստեղծությունները, երբեմն նույնիսկ երգում է դրանք», — ասում է Ռիման։

Город Муш - Sputnik Արմենիա
Թուրքիայի հայերը սովորում են մայրենի լեզուն

Ընտանիքում կարծում են, որ Հայաստանի և Օսեթիայի միջև շատ մեծ նմանություն կա։ Նրանք լավ գիտեն երկու երկրների պատմությունը և հպարտ են, որ օսերի և հայերի մեջ միշտ ջերմ հարաբերություններ են եղել։

«Նույնիսկ վաղ ժամանակներում մեր ժողովուրդների միջև լավ հարաբերություններ են եղել։ Այնպես է նաև հիմա։ Այս տարիների ընթացքում մենք ծանոթացանք տեղի շատ հայերի հետ, նրանցից ոչ մեկն այստեղ իրեն օտար չի զգում։ Օսերը բավական ընկերասեր և հյուրընկալ ժողովուրդ են, և մենք շատ ուրախ ենք, որ ապրում ենք նրանց կողքին», — ասում են քույրերը։

 

Լրահոս
0