00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ-ն կվերահսկի կառավարությանը

© Sputnik / Асатур Есаянц Национальное собрание РА
Национальное собрание РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երբ նախագահն առաջնային մանդատից զրկվի, նրա վերահսկողական լիազորությունները պետք է փոխանցվեն ԱԺ-ին: Այսօր Աժ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ առաջարկեց պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի-Sputnik. ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկեց ԱԺ կանոնակարգ օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը:

Այս օրինագծով ԱԺ-ը ՏԻՄ և գործադիր իշխանության մարմինների նկատմամբ վերահսկողության իրավունք կստանա, պատգամավորն էլ` ՏԻ մարմիններին դիմելու և այնտեղից պատասխաններ պահանջելու: Այդուհանդերձ, խորհրդարանական վերահսկողության դրույթը, պատգամավորների համոզմամբ, դեռևս լիարժեքորեն չի տրամադրում այն լծակները, որով պատգամավորները կարող են վերահսկել կառավարության գործունեությունը: Հատկապես 2018թ-ից հետո, երբ, ինչպես իր ելույթում հիշեցրեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, նախագահի ինստիտուտն այլևս չի ունենալու այն ուժեղ վերահսկողական ֆունկցիան, որով օժտված է այսօր:

Заседание Национального Собрания РА - Sputnik Արմենիա
ԱԺ ալեկոծություն` ոչ աշխատանքային հարցերի շուրջ

«Մենք մոռանում ենք, որ ապագայում առաջնային մանդատ ունեցող նախագահի ինստիտուտը վերանալու է, և մենք այսօր նախագահի ինստիտուտի առկայության կոմպլեքսի մեջ ենք: Չենք կարողանում պատկերացնել, որ 2018թ-ից հետո, երբ այդ առաջնային մանդատ ունեցող ինստիտուտը չլինի, մնալու է մեկ առաջնային մանդատ ունեցող ինստիտուտ` ԱԺ-ը, որը չի կարող հանդիսատեսի կարգավիճակում հանգիստ դիտել գործադիրի աշխատանքը»,- ասաց Ջհանգիրյանը` հավելելով, որ 2018թ-ից հետո ԱԺ-ը պետք է բոլոր լծակներն ունենա վերահսկելու կառավարության աշխատանքը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ համոզմունք հայտնեց, որ 2017թ-ի ապրիլյան ընտրություններից հետո, ԱԺ-ի նոր կանոնակարգ օրենքով աշխատելը որոշ պատգամավորների համար տառապանք է լինելու:

«Ոչ պրոֆեսիոնալների, ժամավաճառությամբ զբաղվողների համար 2017թ-ին ուղղակի տառապանք է դառնալու Աժ-ում նստելը, որովհետև դիսկոմֆորտը խիստ մեծ է լինելու»,- ասաց նա,- «ուստի այն պատգամավորները, ովքեր որպես հարակից ատրիբուտ տարիների ընթացքում ունեցել են մանդատը, երկար պիտի մտածեն` այդ մանդատն իրենց պետք է, թե՞ լրացուցիչ գլխացավանք է դառնալու իրենց համար»:

ԲՀԿ-ն առաջին ընթերցումից հետո առաջարկ էր ներկայացրել ԱԺ կանոնակարգ օրենքում ամրագրել դրույթ, որը կարգելեր խմբակցությունից դուրս եկող պատգամավորին օգտվել խմբակցություններին տրված լիազորություններից:

Այս մասին խոսելիս` Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում բերեց հարազատ կուսակցության ու խմբակցության օրինակը: 2007 և 2012թթ.-ի խորհրդարանական ընտրություններում, ըստ Զոհրաբյանի, ընտրողներն իրենց ձայները տվել են Գագիկ Ծառուկյանին և կուսակցության նախընտրական ծրագրին և ոչ թե կուսակցության շարքային անդամներին: Ուստի խմբակցությունից հետագայում դուրս եկող պատգամավորները պետք է հրաժարվեն նաև խմբակցության ստանձնած պարտավորություններից: Հակառակ դեպքում, պարտավոր են ենթարկվել խմբակցության որոշումներին և քվեարկությունների ժամանակ քվեարկեն այնպես, ինչպես ճիշտ է համարում խմբակցությունը: Զոհրաբյանը իր վերացական հայտարարությունը հասցեագրեց դահլիճում գտնվող ԲՀԿ-ից հեռացած պատգամավորներին:

 

Լրահոս
0