00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երիտասարդության և ուսանողների համաշխարհային փառատոնը` պատերազմի դեմ

© Sputnik / Aram Nersesyan Видеомост Ереван - Москва на тему: "XIX Всемирный фестиваль молодежи и студентов". Ованес Манукян и Гоар Гумашян
Видеомост Ереван - Москва на тему: XIX Всемирный фестиваль молодежи и студентов. Ованес Манукян и Гоар Гумашян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երիտասարդության և ուսանողների XIX համաշխարհային փառատոնը տեղի կունենա 2017թ–ի հոկտեմբերի 14-22–ին «Մենք պայքարում ենք իմպերիալիզմի դեմ` հանուն խաղաղության, համերաշխության և սոցիալական արդարության. հարգելով մեր անցյալը` կառուցում ենք մեր ապագան»։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի մասնակցությունը Երիտասարդության և ուսանողների XIX համաշխարհային փառատոնին երկրի համար կարևոր իրադարձություն է, ուստի հայկական պատվիրակության համար շատ կարևոր է ներգրավել հնարավորինս շատ երիտասարդների, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» հասարակական կազմակերպության նախագահ Գոհար Գումաշյանը։

Այսօր կազմակերպիչները հայտարարել են Հայաստանից պատվիրակության կազմում փառատոնին մասնակցելու համար ընդունելության մասին։

«Մենք կոչ ենք անում երիտասարդական հասարակական կազմակերպություններին` ընդգրկվել հայկական պատվիրակության պաշտոնական կազմում։ Նրանք կարող են լինել ՀԿ-ների ղեկավարներ, երիտասարդ լրագրողներ, ստեղծագործող երիտասարդությունը, երիտասարդ ինժեներ-կոնստրուկտորներ, որոնք ուսումնասիրում են ռուսաց լեզու, բուհերի երիտասարդ դասախոսներ։ Շրջանակը մեծ է»,- ասաց Գումաշյանը։

Городская ратуша в Осло - Sputnik Արմենիա
Խաղաղության համար «Նոբելյան» մրցանակ ստացավ Կոլումբիայի նախագահը

Նա հավելեց, որ Facebook սոցիալական ցանցում գրանցված է Երիտասարդության և ուսանողների XIX համաշխարհային փառատոնի հայկական ազգային նախապատրաստական հանձնաժողովի էջը։

«Խնդրում ենք հասարակական կազմակերպություններին՝ հետևել նորություններին և լրացնել հայտն այդ էջում»,- հավելեց Գումաշյանը, նշելով, որ Հայաստանում արդեն մեծ հետաքրքրություն է նկատվում փառատոնի նկատմամբ։

ՀԿ-ի նախագահի խոսքով` հայկական պատվիրակությունը շատ ներկայացուցչական կլինի, և դրա կազմում կներառվեն տաղանդավոր երիտասարդ երգիչներ, արտիստներ, ՈՒՀԱ մասնակիցներ։ Կազմակերպիչներն արդեն նշել են մի քանի վառ ու հետաքրքրիր համարներ, շուտով նրանք ձեռնամուխ կլինեն նախապատրաստմանը։

Իր հերթին, «Երիտասարդության և ուսանողների XIX համաշխարհային փառատոնի Հայկական ազգային նախապատրաստական հանձնաժողովի» փոխնախագահ Հովհաննես Մանուկյանը նշեց, որ Հայաստանի մի շարք ՀԿ-ներ միավորել են իրենց ջանքերը` գալիք փառատոնին ակտիվ մասնակցություն ունենալու համար։

© Sputnik / Asatur YesayantsՏեսակամուրջ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն ամուլի կենտրոնում
Видеомост Ереван - Москва на тему: XIX Всемирный фестиваль молодежи и студентов. Ованес Манукян и Гоар Гумашян  - Sputnik Արմենիա
Տեսակամուրջ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն ամուլի կենտրոնում

«Այս անգամ հաշվի առնելով այն, որ փառատոնն անցկացվում է Ռուսաստանի Դաշնությունում, մենք ներքին կարգով խորհրդատվություններ ենք անցկացրել և հանգել միասնական կարծիքի հայկական պատվիրակության ընդլայնված և ներկայացուցչական մասնակցության անհրաժեշտության մասին»,- ասաց Մանուկյանը։

Միաժամանակ, Երիտասարդության և ուսանողների XIX համաշխարհային փառատոնի Ռուսական ազգային նախապատրաստական հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանի Երիտասարդական և մանկական միավորումների ազգային խորհրդի նախագահ Գրիգորի Պետուշկովը նշեց, որ հաջորդ տարի մենք կտոնենք փառատոնի 70-ամյակը։ Առաջին փառատոնը տեղի է ունեցել 1947թ-ին։

Հաջորդ տարի կազմակերպիչները նախատեսում են կազմակերպել երիտասարդական շարժման վետերանների հանդիպումը նախագծի շրջանակում։

Шествие активистов в Ереване - Sputnik Արմենիա
Հայաստանը՝ արտաքին ուժերի թիրախ

«Պատվիրակությունները կժամանեն ոչ միայն նախկին ԽՍՀՄ, այլ նաև ուրիշ երկրներից։ ԱՊՀ երկրների ազգային պատվիրակությունները, հավանաբար, ամենաբազմամարդն են։ Ուստի մենք հաճույքով սպասում ենք մեծ պատվիրակության յուրաքանչյուր երկրից»,- հավելեց նա և նշեց, որ պատվիրակությունների հանդիսավոր շքերթը տեղի կունենա Մոսկվայում, իսկ փառատոնը հիմնադրվել է հետպատերազմական րջանում և այդ պատճառով վառ ընդգծված հակառազմական ուղղվածություն ունի։

Իր հերթին, «Ռուսաստանի հայերի միություն» համառուսական հասարակական կազմակերպության փոխնախագահ Լևոն Մուկանյանը նշեց փառատոնի կարևորությունը։

«Դիտարկելով այդ փառատոնը Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերությունների ամրապնդման առումով, ասեմ, որ դրանք ԵԱՏՄ, ՀԱՊԿ շրջանակում դաշնակցային հարաբերություններն են և երկկողմ հարաբերությունները։ Կարելի է ասել` այդ ամենն արվում է նրա համար, որպեսզի մենք հավատանք ապագային։ Իսկ ապագան մեր երիտասարդությունն է»,- ասաց Մուկանյանը։

Եթե քաղաքացիական հասարակությունը չամրապնդվի երիտասարդության մակարդակում, ապա, նրա խոսքով, բոլոր բարի մտադրությունները, մեր կառավարական կառույցների միջև պայմանավորվածությունները կմնան նախաձեռնության մակարդակում։

Երիտասարդության և ուսանողների առաջին համաշխարհային փառատոնը տեղի է ունեցել Պրահայում 1947թ-ին։ Դրան մասնակցել է 17 000 մարդ 71 երկրներից։

Լրահոս
0