00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այ քեզ բան. սելֆիամանիան, խելացի հովանոցն ու մեծ գրողի ռոբոտ-նմանակը

© DoitforstateСелфи
Селфи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան ներկայացնում է նախորդ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած այն կարևոր իրադարձությունները, որոնք վերաբերում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին: Լուրեր, որոնք կարդալիս կամ լսելիս մարդն իրեն հազիվ է զսպում, որ չասի՝ այ քեզ բան:

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik, Գոռ Մարգարյան. Անցած շաբաթվա ամենակարևոր նորությունների ցանկում տեղ գտած լուրերը կհետաքրքրեն սելֆիամոլներին, ռոբոտների ու նորարար սարքերի սիրահարներին, գումար աշխատելու ցանկություն ունեցողներին, ինչպես նաև՝ ֆիլմասերներին:

Հատուկ սելֆիամոլների համար

21-րդ դարի ամենասիրելի զբաղմունքներից մեկը՝ սելֆին, տարեկան տասնյակ մարդկանց մահվան պատճառ է դառնում: Գեղեցիկ տեսարաններից ոգևորված երիտասարդները հաճախ մոռանում են անվտանգության մասին ու դժբախտ պատահարի զոհ դառնում: Սակայն նոր տեխնոլոգիաները ստեղծվում են մարդուն սեփական հիմարությունից պաշտպանելու համար: Սելֆիամոլներն արդեն կարող են ինքնալուսանկարվել վտանգավոր վայրերում և չմտածել իրենց անվտանգության մասին, որովհետև ստեղծվել է AirSelfie գաջեթը:

Դեռևս նախատիպային վիճակում գտնվող այս փոքրիկի քաշը 50 գրամ է, հեշտությամբ տեղավորվում է գրպանում ու սպասում մինչև իրեն օդում սավառնելու հրաման տրվի, որպեսզի օդում ճախրելով նկարի այն, ինչ տեսնում է: Մասնագետները խոստանում են, որ այս դրոնի ֆոտոները սովորական սելֆիներից չեն տարբերվի իրենց որակով և գուցե մի բան էլ ավելի լավը լինեն:

Քանի դեռ այն մասսայական վաճառքի չի հանվել, թռչող սարքն առայժմ 180 եվրո արժե, իսկ շուկայում հայտնվելուց հետո գինը կբարձրանա հարյուր եվրոյով: Երևի ժամանակն է, որ Արտակարգ իրավիճակների բոլոր նախարարությունները բարձր կամուրջների վրա զբոսնողներին այս սարքի մեկական օրինակ նվիրեն և փակեն անզգուշության ու, ինչու ոչ, նաև հիմարության զոհ դարձածների թեման:

Գումար՝ կարծիքի դիմաց

Մի լավ նորություն՝ ֆեյսբուքցիների համար: Բոլոր նրանք, ովքեր սիրում են այս կամ այն կազմակերպության մասին իրենց կարծիքն արտահայտել ֆեյսբուքյան գրառումների միջոցով, այսուհետև կարող են փող աշխատել գրառման դիմաց: Հայ մասնագետները ստեղծել են SocialBridge հարթակը, որն առաջարկում է ֆեյսբուքյան հաշվի միջոցով մուտք գործել համակարգ և կարծիք հայտնել SocialBridge-ի հետ համագործակցող որևէ կազմակերպության մասին: Հետո SocialBridge-ը օգտատիրոջ հաշվին կփոխանցի 5-25 դրամ՝ հաշվի առնելով գրառման հավաքած լայքերի, մեկնաբանությունների և տարածողների քանակը:

Հաշվին 500 դրամ կուտակելուց հետո կարելի է կանխիկացնել այն: Այս լուրը, թերևս, կհետաքրքի բոլոր նրանց, ովքեր սիրում են ֆեյսբուքում հրապարակել իրենց օրվա կերակուրների նկարներն ու լայքել սեփական գրառումները: SocialBridge-ը նրանց ժամանակը ռացիոնալ օգտագործելու և գումար վաստակելու հնարավորություն է տալիս:

Խելացի հովանոցն ու էմոցիաներ կառավարող սարքը

Մեր կյանքն օրեցօր հեշտանում է նորագույն սարքերի և ռոբոտների շնորհիվ, ու մեր օրերում ստեղծված երկու գաջեթներից մեկը մեզ չի թողնի թրջվել ֆիզիկապես, իսկ մյուսը՝ հոգեպես:

Խելացի հովանոցը տնից դուրս գալիս մեզ կզգուշացնի վատ եղանակի մասին: Պետք է ցնցել դրա բռնակը և համապատասխան գույնը կհուշի՝ ինչ եղանակ է դրսում: Այն նաև տեղեկացնում է բաց թողած զանգերի և հաղորդագրությունների մասին: Իսկ եթե օգտատերը սմարթֆոնը մոռանա կամ դրանից շատ հեռանա, «խելացի» հովանոցն այդ մասին կհայտնի բռնակի թրթռոցով: Սարքի մարտկոցը կբավականացնի գրեթե 1 տարի:

IT сфера - Sputnik Արմենիա
Այ քեզ բան. ծերուկ Նոկիան, ծույլիկ ռոբոտն ու սոցցանցերի նորությունները

Հաջորդ նորարարության անհրաժեշտությունը կզգան միայնակ ու գերզբաղված մարդիկ: Հատուկ նրանց համար կանադացի գիտնականները ստեղծել են մի գաջեթ, որը կկառավարի էմոցիաները: Սարքը կազմված է ցուցիչներով ժապավենից, որոնք ամրացվում են օգտատիրոջ գլխին, տվյալներ են հավաքում ուղեղի լարվածության մասին և փոխանցում սմարթֆոնին: Չափազանց լարվածության դեպքում սարքը կարող է թուլացնող ազդակներ ուղարկել և հանգստացնել իր տիրոջը:

Հարցվածների 80%-ը նշել են, որ սարքն օգտագործելուց հետո իրենց ինքնազգացողությունը բարելավվել է:

Նոր ֆիլմերը դիտելու հնարավորություն

Apple-ը կարծես թե հնարավոր է դարձնում կինոմանների վաղեմի երազանքը. Այսինքն՝ վարձույթ հանված նոր ֆիլմերը դիտել պրեմիերաներից անմիջապես հետո: Այս պահին ամերիկյան խնձորի գործակալները բանակցում են հոլիվուդյան ստուդիաների հետ: Որոշ ստուդիաներ արդեն հայտնել են, որ իրենց դուր է եկել Apple-ի առաջարկով և կուզենային, որ իրենց ֆիլմերը կինոթատրոններում կայացած պրեմիերաներից հետո 2 շաբաթվա ընթացքում հասանելի լինեին օնլայն հարթակում:

Умная урна - Sputnik Արմենիա
Այ քեզ բան. խելացի աղբամանը, անող-դնող պահարանը, օֆլայն Ֆեյսբուքն ու սմարթֆոնները

Եթե ամեն ինչ հաջողվի, ապա iTunes-ը բավական մեծ առավելություն կստանա իր մրցակիցների նկատմամբ և ըստ իս միանձնյա կգլխավորի առաջատարների ցուցակը: Սպասում եմ նաև մրցակիցների արձագանքին: Ամենայն հավանականությամբ մրցակցային կանոնների խախտման համար Apple-ը գոնե Եվրոպայում կպարտվի հերթական դատական գործընթացը և հերթական անգամ խոշոր տուգանք կվճարի:

Նացումե Սոսեկիի ռոբոտ-նմանակը

Այս շաբաթ հանրությանը ներկայացվեց ճապոնական ժամանակակից գրականության հիմնադիրներիներից մեկի՝ Նացումե Սոսեկիի ռոբոտ-նմանակը: Իսկ ի՞նչ կկարողանա անել նմանակ ռոբոտը: Դե իհարկե կկարողանա նմանակել: Հենց այդ գործով էլ զբաղվել է նա հրապարակային հանդիպման ժամանակ, երբ հավաքված մարդկանց ասել է. «Ընկերներ վաղուց չենք հանդիպել: Շուրջ 100 տարի է անցել հավանաբար»:

Գրողի արտաքին տեսքը վերցված է 1000 իեն արժողությամբ թղթադրամի վրա պատկերված նկարից: Ռոբոտը ստեղծվել է գրողի մահվան 100-րդ տարելիցի կապակցությամբ: Նմանակը կօգտագործվի ուսումնական նպատակներով, և երեխաների համար կընթերցի իր բնօրինակի ստեղծագործությունները:

Հետաքրքիր կլիներ, եթե հայաստանցի ռոբոտաշինարարները ոգևորվեին այս ռոբոտի գաղափարից ու մե՛ր հանճարի ռոբոտ-նմանակին ստեղծեին: Ապագա ռոբոտի արտաքինն էլ նման լիներ մեր 1000 դրամանոցի վրա պատկերված նկարին ու կարդար Չարենցի ստեղծագործությունները:

Կարծում եմ՝ գաղափարը վատը չէ, գուցե իրագործե՞նք, մանավանդ որ ժամանակ էլ ունենք. Չարենցի մահվան 100-րդ տարելիցին մոտ 20 տարի դեռ կա:

Լրահոս
0