00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մարդկային կատակերգություն». Հորս արցունքները և զայրույթն առ Աստված

© Sputnik / Игорь Михалев / Անցնել մեդիապահոցПоследствия землетрясения в Армении
Последствия землетрясения в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում 1988թ-ի ավերիչ երկրաշարժը 30 վայրկյանում հողին հավասարեցրեց Սպիտակ քաղաքը և ահռելի վնասներ պատճառեց Լենինական, Կիրովական և Ստեփանավան քաղաքներին:Սպուտնիկ Գրուզիայի սյունյակագիր Ելենա Պետրոսյանը պատմում է, թե ինչպես են Թբիլիսիից Հայաստան մեկնել առաջին կամավորները, այդ թվում՝ իր հայրը:

Sputnik Գրուզիա, Ելենա Պետրոսյան.

Դեկտեմբերյան արևը շողում էր գարնանայինի նման, ճնղճուկները չինարների մերկ ճյուղերին նստած այնպես էին աղմկում, որ նստարանին նստած ծերուկը նրանց բարձր անվանեց «սեզոնիս գիջեբի»: Ես զբոսնում էի այգում՝ դանդաղեցնելով քայլերս, որպեսզի վայելեմ զբոսանքը:

Հանկարծ մեծ ջրափոսի վրա օղակներ առաջացան: Տարօրինակ, ուժգնացող գվվոցի տակ բարակ շիթերը երկինք բարձրացան և թափվեցին ներքև: Երկրաշարժ: Ես տուն նետվեցի:

Երեկոյան մեր բակը լի էր մարդկանցով: Կենտրոնում վեր էր խոյացել բաբելոնյան աշտարակ՝ գոյացած սննդամթերքից, ձմեռային հագուստից, կոշիկներից և տոպրակներից: Այդ ամենի բեռան տակ կքել էր հորս ավտոմեքենան և հենց վարորդը, որին չորս կողմից հարցախեղդ էին անում անհագստացած հարևանները:

— Ռաֆիկ, ահա փողը: Նայիր, տես, կբաժանես նրանց, ովքեր ավելի շատ ունեն դրա կարիքը: Միայն ասա, որ ադրբեջանցի ընկերն է ուղարկել:

— Կասեմ, Վովա ջան: Նույնիսկ եթե սկսեն ծեծել, կլռեմ:

— Պավլիկ, եթե շամփուր ես դնում, ապա բարի եղիր ինքդ տեղավորվել բեռնախցիկում: Ինչպե՞ս թե՝ ինչու: Գոճու փոխարեն: Այնտեղ որտեղի՞ց գտնեմ դա:

Спитакское землетрясение - Sputnik Արմենիա
Ձայներ` փլատակների տակից

Մցխեթյան փողոցը ճանապարհ էր դնում իր ներկայացուցիչներին: Մի քանի ժամ անց երեք ավտոմեքենաներ, կքած բեռան ծանրության տակ, շարժվեցին դեպի Կիրովական: Նրանք խառնվեցին նմանատիպ ավտոմեքենաների հոսքին՝ բեռնված հացով, դեղորայքով, հագուստով. ԽՍՀՄ բոլոր անկյուններից օգնություն էր գալիս, բայց ամենասարսափելի առաջին ժամերին վերքերից, ցրտից և քաղցից մահացող մարդկանց համար փրկության խորհրդանիշ էին դարձել վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Հայրս վերադարձավ երկու օր հետո: Նա ավերված Կիրովականից դուրս էր բերել իր բարեկամուհուն երկու երեխաների՝ երեքամսական Զինայի և երկու տարեկան Միկոշկայի հետ: Հանձնելով մեզ նրանց՝ նա գնաց իր սենյակ: Հորաքույրերս, մայրս, քույրերս սկսեցին զբաղվել Լյուդմիլայով ու նրա երեխաներով: Ես գնացի հորս մոտ:

Նա կանգնել էր պատից կախված սրբապատկերի դիմաց ու աղոթում էր: Հայերենով: Դարերով հղկված հնչյունների խիստ ներդաշնակության մեջ այնպիսի հուսահատություն կար, որ ես սարսափեցի:

— Հայրի՜կ:

Նա շրջվեց, և ես տեսա, որ… արտասվում է: Ես կյանքում երկրորդ անգամ էի տեսնում հորս արցունքները: Առաջին անգամ տասը տարի առաջ էր, երբ մահացել էր տատիկս:

Музей гражданской авиации Армении. Памятная доска землетрясения 1988 года - Sputnik Արմենիա
Սպիտակից` Ղարաբաղ. նրանք օգնության էին գալիս մեզ

— Վախեցա՞ր, ինքդ ես մեղավոր, քանի անգամ եմ ձեզ ասել, որ երբ մարդը զբաղված է այս գործերով, ավելի լավ է չնայել նրան: Հայրդ հարաբերություններն էր պարզում Արարչի հետ: Ես նեղացել եմ նրանից, հասկանու՞մ ես: Իսկ վիրավորանքը չի կարելի ներսում պահել, թե չէ կկրծի հոգիդ: Դե, մի անհանգստացիր: Կարծում եմ՝ կհաշտվեմ Նրա հետ: Իսկ հիմա գնա թաշկինակի հետևից: Եվ եթե Լյուդոչկան 10 րոպեից չժպտա, ստիպված կլինենք իրար ծեծել…
Նրա մահից մեկ տարի անց իմ քույրը լույս աշխարհ բերեց իր երկար սպասված աղջկան, որին ամուսնու հետ սպասել էր 12 տարի:

Ամեն անգամ, երբ համբուրում եմ նրա մատիկները, որոնք այնքան նման են պապիկի մատներին, ասում եմ ինքս ինձ. «Ամեն ինչ լավ է, նրանք հաշտվել են»:

Լրահոս
0