00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպիտակից` Ղարաբաղ. նրանք օգնության էին գալիս մեզ

© Sputnik / Asatur YesayantsМузей гражданской авиации Армении. Памятная доска землетрясения 1988 года
Музей гражданской авиации Армении. Памятная доска землетрясения 1988 года - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դեկտեմբերի 7–ը քաղավիացիայի միջազգային օրն է։ Հայաստանն աշխարհի այն սակավաթիվ երկրներից է, որը քաղավիացիայի թանգարան ունի։ Հայրենական ավիացիայի, ավերիչ երկրաշարժի և ղարաբաղյան պատերազմի ժամանակ նրա դերի, ինչպես նաև միլիարդատեր դարձած օդաչու Քըրք Քըրքորյանի մասին է պատմում Sputnik Արմենիան։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղակայված քաղավիացիայի թանգարանում երեք դահլիճ նվիրված է հայկական ավիացիայի երկարամյա պատմությանը` կայացման օրվանից մինչ մեր օրեր։ Այստեղ կողք կողքի կախված են քաղավիացիայի ականավոր գործիչների, օդաչուների, պարաշյուտային սպորտի վարպետների դիմանկարները ու նաև` խաղաղ պայմաններում և պատերազմի ժամանակ զոհվածների դիմանկարներն են։ Հայ օդաչուները հայտնի էին ոչ միայն իրենց վարպետությամբ, այլև արտակարգ իրավիճակներից դուրս գալու իրենց հմտություններով։ Մեր օդաչուների համար փորձությունների մեծ շրջան էր ղարաբաղյան պատերազմի տարիները։

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանում քաղավիացիայի թանգարանի հիմնադիր Ռազմիկ Գասպարյան
Основатель музея гражданской авиации Армении Размик Гаспарян  - Sputnik Արմենիա
Հայաստանում քաղավիացիայի թանգարանի հիմնադիր Ռազմիկ Գասպարյան

«Ահա ականավոր օդաչու Միխայիլ Անդրեասյանի լուսանկարը, նա շատերի կյանքն է փրկել ղարաբաղյան պատերազմի ժամանակ», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին օդաչու, քաղավիացիայի թանգարանի հիմնադիր Ռազմիկ Գասպարյանը` ցույց տալով պատից կախված դիմանկարը։

Ստեփանակերտից Երևան մեկնող, վիրավորներով ու քաղաքացիներով լի Անդրեասյանի ինքնաթիռը խոցվեց ադրբեջանական կործանիչի կողմից։ Սակայն դա չխանգարեց հմուտ օդաչուին վթարային վայրէջք կատարել Սիսիանի օդանավակայանի մոտ և փրկել մարդկանց։

Герой Советского Союза, летчик-штурмовик Нельсон Степанян - Sputnik Արմենիա
Նելսոն Ստեփանյան. հայկական հողի բալթյան արծիվը

Անդրեասյանի դիմանկարի կողքին շարված են մեդալներ, կրծքանշաններ` ավիաոլորտի պարգևներ։ Դիմացն այցելուներին են ժպտում կյանքը հայրենիքի համար նվիրաբերած գրոհայինները, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված օդաչուները։

Թանգարանում նաև պահպանվում է Սպիտակի երկրաշարժի ժամանակ տուժածներին օգնություն ցուցաբերած Ուլյանովկա օդաչուական պատրաստվածության բարձրագույն դպրոցի անձնակազմի հիշատակը։ «1988 թվականի դեկտեմբերի 7-ի կործանիչ երկրաշարժից հետո նրանք գալիս էին մեզ օգնության։ Վթարի ենթարկվեցին Լենինականին մոտենալու պահին։ Կողքին ԽՍՀՄ-ից մեկ այլ անձնակազմի լուսանկար է, օդանավը բեռնված էր պարենով, նրանք կործանվեցին Երևանի մոտ», — տխրելով հիշում է Գասպարյանը։

Թանգարանի հիմնադիրը պատմեց, որ ինքը Սպիտակի երկրաշարժի պահին գտնվում էր Մոսկվայում և պատրաստվում էր Երևան գալ։ Սակայն չվերթը, հասկանալի պատճառներով, հետաձգվեց. հայկական օդանավի կապիտանին հայտնեցին սարսափելի ողբերգության մասին։

«Այն ինչի ականատես եղա Հայաստանի վրայով թռչելիս, անտանելի էր։ Սիրտս չդիմացավ այդ տեսարանին։ Մենք երկար պտտվում էինք «Զվարթնոց» օդանավակայանի վրա` վայրէջք կատարելու հույս ունենալով», — հիշում է Գասպարյանը։

Նա շատ բան էր ցանկանում պատմել, սակայն աչքերում արցունք հայտնվեց, և մենք հեռացանք վահանակի մոտից։ Թանգարանի ուսումնասիրությունը շարունակվում էր։ Կանգ առանք Հովհաննես Այվազովսկու թոռան ` ԽՍՀՄ առաջին փորձարկող-օդաչու Կոնստանտին Արցեուլովի դիմանկարի մոտ։ «Փորձարկող լինելը յուրահատուկ վարպետություն է», — ասաց Գասպարյանը` ցույց տալով Արցեուլովի դիմանկարն։ Նա ավելացրեց, որ ինքն այդպես էլ չկարողացավ Արցեուլովի նման հմուտ դառնալ։

© Sputnik / Asatur YesayantsՔըրք Քըրքորյանի դիմանկարը` Քաղավիացիայի թանգարանում
Музей гражданской авиации Армении. Фотография Кирка Кркоряна - Sputnik Արմենիա
Քըրք Քըրքորյանի դիմանկարը` Քաղավիացիայի թանգարանում

Ականավոր հայ օդաչուների դիմանկարների կողքին թանգարանում պահվում է միլիարդատեր Քըրք Քըրքորյանի լուսանկարը, ով որպես օդաչու 20 տարի աշխատել է ԱՄՆ քաղավիացիայում։

«Քըրքորյանը ռեկորդ սահմանեց` XX դարի 30-ականներին 39 չվերթ կատարելով Ամերիկայից Եվրոպա», — պատմեց Գրիգորյանը։

1998 թվականին Ռազմիկ Գրիգորյանի կողմից հիմնադրված քաղավիացիայի թանգարանում շատ գաղտնիքներ կան։ Քաղավիացիան ավելի քան 80 տարվա պատմություն ունի։ Հայկական քաղավիացիայի հիմնադրման պաշտոնական տարեթիվը 1933 թվականն է, երբ Խորհրդային Հայաստանի կառավարությունը համապատասխան որոշում ընդունեց։ Ավելի ուշ` 1962 թվականին հիմնադրվեց ուսումնա-մարզական էսկադրիլիան, 1993 թվականին` ավիացիոն ուսումնական կենտրոնը։

 

Լրահոս
0