00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օդաչու Գասպարյանի հուշերը. պարաշյուտը երբեք չի դավաճանի

© Sputnik / Asatur YesayantsОснователь музея гражданской авиации Армении Размик Гаспарян
Основатель музея гражданской авиации Армении Размик Гаспарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական քաղաքացիական ավիացիան բազմաթիվ ականավոր օդաչուներ, հրահանգիչներ, գրոհայիններ է տվել։ Նրանցից է քաղաքացիական ավիացիայի թանգարանի հիմնադիր, նախկին օդաչու Ռազմիկ Գասպարյանը։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Մենք օդանավակայան հասանք կես ժամ ուշացումով։ Շնչակտուր ներս մտանք, սկսեցինք ներողություն խնդրել։

— Բարի օր, պարոն…

Չհասցրեցինք խոսքն ավարտել. մեզ ընդհատեց համազգեստով և փողկապով մարդու սիրալիր ձայնը։

— Ես պարոն չեմ։ Ես «ձյաձ» Ռազմիկն եմ, — մեր արդարանալու փորձերը կանխեց ավիացիայի թանգարանի հիմնադիր Ռազմիկ Գասպարյանը։

Մեր ծանոթությունը ԽՍՀՄ պարաշյուտային սպորտի առաջին վարպետի և Հայաստանի քաղաքացիական ավիացիայի թանգարանի հիմնադրի հետ սկսվեց ջերմ ձեռքսեղմումով։

Դեպի սպորտի վարպետ տանող ուղին

Քաղաքացիական ավիացիայի թանգարանը բազմաթիվ հետաքրքրիր հիշողություններ է պահպանում։ Այստեղ են պահվում նաև թանգարանի հիմնադրի Ռազմիկ Գասպարյանի մասնագիտական կայացման վկայությունները։

Музей гражданской авиации Армении. Памятная доска землетрясения 1988 года - Sputnik Արմենիա
Սպիտակից` Ղարաբաղ. նրանք օգնության էին գալիս մեզ

«Մանկուց երազել եմ ֆուտբոլիստի կամ օդաչուի կարիերայի մասին, չէի կարողանում կողմնորոշվել։ Բայց 15 տարեկանում հասկացա, որ ցանկանում եմ օդաչու դառնալ։ Ես հայտնվեցի ավիաակումբում», — ժպտալով ասաց Ռազմիկ Գասպարյանը։

Ռազմիկին ավիաակումբ են տարել բակի ընկերները։ Նրանք ավելի մեծ են եղել, նրանց թույլ են տվել պարաշյուտով թռչել։ Հերթական մարզման ժամանակ Ռազմիկը նույնպես ցանկացել է թռչել։

«Ինձ թույլ չտվեցին և ես զայրույթից արտասվեցի։ Հրահանգիչները խղճացին ինձ և թույլ տվեցին մտնել ինքնաթիռ։ Դա աննկարագրելի էր, ես առաջին անգամ ճախրում էի երկնքում»,- պատմում է Գասպարյանը։

© Sputnik / Asatur YesayantsՔաղավիացիայի թանգարան. Ռազմիկ Գասպարյան
Музей гражданской авиации Армении. Размик Гаспарян  - Sputnik Արմենիա
Քաղավիացիայի թանգարան. Ռազմիկ Գասպարյան

Այսպես սկսվեց Ռազմիկ պապիկի գործունեությունը, որն արդեն 27 տարեկանում կրում էր տղամարդկանց շարքում ԽՍՀՄ պարաշյուտային վարպետի կոչումը։ Այդ ընթացքում նա կատարել է 606 ցատկ և գրեթե երբեք չի վախեցել 2000 մետր բարձրությունից ցատկելիս։

Նա չի հիշում մի դեպք, երբ պարաշյուտը «դավաճանել» է և չի բացվել։ Ռազմիկը կարծում է, որ այս մարզաձևում անհաջողություններ պատահում են միայն մարդկային անփութության պատճառով։

«Մի անգամ օդում հնարքներ կատարելիս ես սխալ գործեցի և, չհասցնելով ուղղել մարմինս, քաշեցի օղակը։ Պարաշյուտը ժամանակից շուտ բացվեց, և ես խճճվեցի դրա առասաններում։ Դեպքը պատահել էր «Արզնի» հանգստյան տան մոտ»,- հիշում է Գասպարյանը։

Գասպարյանը կարծում է, որ այս գործում ամենակարևորը հանգստություն պահպանելն ու խուճապի չմատնվելն է ։ Յուրաքանչյուր պարաշյուտիստ նման դեպքերի համար դանակ ունի։ Դրա օգնութամբ, հաշված վայրկյանների ընթացքում, կարելի է հաջող վայրէջք կատարել։

Բայց նույնիսկ մասնագիտությանը սիրահարված Ռազմիկի մոտ կասկածի պահեր են եղել. իսկ եթե չբացվի՞, եթե «մարտական ընկերը» դավաճանի՞։

Պարաշյուտիստից մինչև օդաչու մեկ քայլ է

Օդաչու դառնում են մինչև 22 տարեկանը, սակայն Ռազմիկն առաջին անգամ նստել է ինքնաթիռի ղեկին միայն 29 տարեկանում։ Պարաշյուտային սպորտի վարպետի կոչումը թույլ է տվել նրան հեռակա կարգով ավարտել Կալուգայի ԴՈՍԱԱՖ-ին կից ավիացիոն կենտրոնի օդաչուների բաժինը։

Кирк Керкорян - Sputnik Արմենիա
Փաստեր Քըրքորյանի մասին. միլիարդատեր օդաչուն կամ Լաս Վեգասի արքան

«Ինձ համար միջնորդեց մարշալ Բաբաջանյանի ազգականը, որը մտերիմ էր մարշալ Պոկրիշկինի հետ (ԽՍՀՄ մարշալ, ԴՈՍԱԱՖ-ի նախագահ)։ Ինձ ընդունեցին բացառության կարգով», — ասաց Գասպարյանը։

Թռչելու տարիները նրա համար ամենաերջանիկն էին, նա չէր վախենում մահանալ ինքնաթիռում, քանի որ նա «կզոհվեր որպես օդաչու»։

Ռազմիկ պապիկը երբեք չի վախեցել։ Նրա կարծիքով` վախն ընդամենը մարդկային ուղեղի պաշտպանական մեխանիզմ է, բայց սերը մասնագիտության հանդեպ օգնում է հաղթահարել այն։

«Մի անգամ ես Կրասնոդարից թռել էի որպես Յակ-40 ինքնաթիռի հրամանատար։ Շասսիների հետ խնդիր կար. դրանք չէին բարձրանում, իսկ մինչև վայրէջքը կես ժամ էր մնացել», — հիշեց Ռազմիկ պապիկը։

Չնայած բարդ և վթարային իրավիճակին` նրան հաջողվեց վայրէջք կատարել և փրկել ուղևորների կյանքը։

Օդաչուները սնահավատ են. տնից դուրս գալուց առաջ նրա հետևից մեկ դույլ ջուր են լցնում, որպեսզի ամեն ինչ հաջող ընթանա։

Ռազմիկ Գասպարյանն ավարտել է օդաչուի կարիերան 1998թ-ին, մասնագիտական հիվանդության` լսողության մասնակի կորստի և գլխացավերի պատճառով։ Այդ ժամանակ էլ նա հիմնել է քաղաքացիական ավիացիայի թանգարանը։

 

Լրահոս
0