00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շարմազանով.«Միացյալ զորախումբը կպաշտպանի Հայաստանն արտաքին ագրեսիայից»

© Sputnik / Asatur YesayantsЭдуард Шармазанов
Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չնայած տարբեր քննադատական արտահայտություններին` Երևանում համոզված են, որ Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միավորված խմբավորումը թույլ կտա պաշտպանել Հայաստանն արտաքին ագրեսիայից։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի — Sputnik. Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը Հայաստանի անվտանգության երաշխիքն է արտաքին սպառնալիքներից, Sputnik Արմենիա ռադիոյին տված հարցազրույցում հայտարարեց Ազգային ժողովի փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

102-я российская военная база в Гюмри - Sputnik Արմենիա
Հայ-ռուսական ռազմական խմբավորումը խաղաղ ժամանակ կղեկավարի հայ սպա

Մեկնաբանելով հոռետեսների հայտարարությունները` նա ասաց, որ մեր երկրում տարբեր կարծիքներ կան, բայց նույնիսկ ընդդիմության որոշակի մասը հասկանում է, որ այդ զորախմբի ստեղծումը բխում է երկու երկրների շահերից։

«Այս համաձայնագիրը քննադատող մարդկանց մի մասն ուղղորդված քննադատողներ են, որոնք գուցե չեն ցանկանում, որ Հայաստանում լինի ռուսական 102-րդ ռազմակայանը, համարում են, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները չպետք է խորանան։ Սա իրենց կարծիքն է, գուցե նրանք երազում են, որ Հայաստանում լինեն ՆԱՏՕ-ի կամ թուրքական ուժերը»,- ասաց Շարմազանովը։

Բացի այդ, Շարմազանովի խոսքով` քննադատները հիմնականում հանդես են գալիս հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խորացման դեմ։ Հոռետեսների մյուս մասը քաղաքացիներ են, որոնք կեղծ քարոզչության զոհ են դարձել և չեն տիրապետում ողջ տեղեկատվությանը։

Флаги России и Армении - Sputnik Արմենիա
Զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագիրը ստորագրված է

«Միայն կասեմ, որ համաձայնագրում ոչ մի նոր բան չկա։ Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները զարգանում են, ռուսական ռազմաբազան պաշտպանում է Հայաստանի անվտանգությունը, համապատասխանաբար, երկու երկրների ստորաբաժանումները պետք է համագործակցեն։ Ուղղակի հարաբերություններն իրավապայմանագրային դրույթի մեջ են դրվում, և սա բխում է մեր շահերից»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։

Ավելին, նրա խոսքով, խաղաղ պայմաններում միացյալ զորախմբի ղեկավարը հայ սպա է։

«Մեծ աղմուկ անողներին ասեմ, որ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զորախմբի ղեկավարը եվրոպացի չէ, ամերիկացի գեներալ է։ Բայց, չգիտես ինչու, Եվրոպայում ոչ մեկի մտքով չի անցնում այդ ֆոնին բարձրացնել ինքնիշխանության մասին հարցը», — ասաց Շարմազանովը։

Виген Саргсян - Sputnik Արմենիա
Սարգսյանը քննարկել է հայ–ռուսական միացյալ զորախմբի թեման

Նա նշեց, որ այդ պայմանագիրը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները լայն իրավական հիմքի վրա է դնում և հնարավորություն տալիս Հայաստանը պաշտպանել արտաքին ագրեսիայից»։

«Ով չգիտի, ասեմ, որ մենք սպառնալիք ունենք երկու պետությունների` Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Իմ խորին համոզմամբ` Հայաստանի նման երկիրը պետք է այս կամ ռազմաքաղաքական դաշինքի անդամ լինի։ Մենք ընտրել ենք Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների խորացումը և ՀԱՊԿ-ում ենք, որովհետև այնտեղ է նաև Ռուսաստանը։ Բոլոր վիճահարույց, խնդրահարույց հարցերով հանդերձ` հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշնակցությունն արդարացված է, և դրա վառ ապացույցը սեպտեմբերի 21--ի զորահանդեսն էր»,- ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով` մենք ապրում ենք դեմոկրատական երկրում, որտեղ կա բազմակարծություն, և այս հարցի շուրջ տարբեր կարծիքների առկայությունը նորմալ է։ Շարմազանովն ընդգծեց նաև, որ ընդդիմադիրներից ոմանք էլ շատ լավ հասկանում են այս համաձայնագրի կարևորությունը, և, օրինակ, ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նույնպես նշել է, որ միացյալ զորախմբի կազմավորումը մեր շահերից է բխում։

 

Լրահոս
0