ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզում, ժամը 11։40-ի սահմաններում Lexus մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 231-րդ կմ–ում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 40 մետր գլորվելով, հայտնվել է ձորակում։
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ վթարի հետևանքով տեղում մահացել են ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը։
Մահացել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անվտանգության աշխատակիցներ Արմեն Մուսիկյանը և Ալեքսան Սիմոնյանը։