00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կամավորի հուշերը. Սպիտակը ցնցվում էր նաև երրորդ օրը

© Sputnik / Artak Anushyanземлетрясение 7 декабря 1988 года
землетрясение 7 декабря 1988 года - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան «Երկրաշարժ» նախագծի շրջանակում հրապարակում է փրկարարական առաջին խմբի կազմում աղետի գոտում աշխատող կամավոր Աշոտ Վարդանյանի հուշերը։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Սպիտակի երկրաշարժի աղետի գոտի, բնականաբար, առաջինը հասան հայ կամավորները։

«1988 թվականի դեկտեմբերի 7։ Դպրոցում, որտեղ ես էի աշխատում, մեծ դասամիջոց էր, և ես, ինչպես և մյուս ուսուցիչները, նախաճաշում էինք դպրոցի ճաշարանում, երբ քաղաքը ցնցվեց։ Մեր աչքի առաջ երկու պատ փլվեց։ Բայց խուճապ չկար, քանի որ Հայաստանում էինք ապրում, որտեղ երկրաշարժը ոչ ոքի չի զարմացնի (որքան էլ ասածս զարհուրելի չհնչի)։ Այդ պահին մենք չգիտեինք, որ երկրի հյուսիսում իսկական արհավիրք է տեղի ունեցել։ Իսկ երբ իմացանք, մեր առաջին ցանկությունն օգնելն էր։ Օրջոնիկիձեի շրջանի (այն ժամանակ այդպես էր անվանումը) ամբողջ ուսուցչական կազմով օգնություն հավաքեցինք`վերմակներ, սնունդ, գումար, հաց, պահածո, հագուստ և այլն։ Վաղ առավոտյան` ժամը 9-ին, երկու ավտոբուսով մեկնեցինք Սպիտակ։

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
Հայերը շնորհակալ ժողովուրդ են

Մենք պատրաստվում էինք տեսնել երբեմնի ջերմ քաղաքի ավերակները։ Ճանապարհների խոշոր ճեղքերն ու երկաթգծի ծռմռված գծերն արդեն արտացոլում էին 10-11 բալանոց երկրաշարժը։ Շուրջբոլորը լացուկոծ էր, դագաղներ, չդադարող հետցնցումներ և գետնի տակից լսվող ինչ-որ խուլ ձայն։ Մեր խումբն ընտանիքից ընտանիք էր գնում և առաջին անհրաժեշտության պարագաներ բաժանում։ Ողջ մնացածները մեզ շատ ջերմ էին ընդունում, բաժակ էինք բարձրացնում զոհվածների համար, կրակ վառում։

Երեկոյան մեր «պատվիրակությունը» պատրաստվում էր Երևան վերադառնալ, երբ մենք հանդիպեցինք առաջին փրկարարներին` Մեծ Բրիտանիայից ժամանած մի թիմի, որը գլխավորում էր 79-ամյա փորձառու փրկարարը (իսկ ամենակրտսերը 20 տարեկան էր)։ Նրանց հետ թարգմանիչ կար, այդ տղային գիտեի դեռ բուհում (Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում) սովորելու տարիներից։ Երբ մեզ տեսավ, շատ ուրախացավ. «Կարող ես իմ տեղը մնալ, մինչև ես Երևան գնամ անգլիացիներից կազմված մյուս խմբին բերելու»։ Իհարկե։ Ես մնացի ու շարունակեցի աշխատել բրիտանացի փրկարարների հետ։

Նրանց մոտ ամեն ինչ կազմակերպված էր, յուրաքանչյուրը հիանալի էր կատարում իր պարտականությունները։ Նրանք եկան իրենց սարքավորումներով, վրաններով, սննդով ու ջրով։ Աշխատում էին փլատակների վրա։ Երկար պարան կամ լար էին մտցնում փլատակների տակ ու գոռում. «Լռություն։ Լսում ենք»։ Բոլորն առանց բացառության լռում էին։ Լավ չեմ հիշում, բայց սարքն արձագանքում էր կա՛մ մարդու շնչառությանը, կա՛մ մարմնի ջերմությանը։

Церковь Всеспасителя в Гюмри - Sputnik Արմենիա
Գյումրի, դու կհառնես մոխիրներից, բայց ե՞րբ

Երկու օրվա ընթացքում որևէ մեկին փրկել չհաջողվեց։ Ճիշտ է` որոնող սարքը մի քանի անգամ ցույց տվեց, թե ավերակների տակ մարդ կա, բայց այդ մարդկանց այնտեղից դուրս բերել չկարողացանք։ Նրանք տեղեկությունը փոխանցում էին բրիգադներին, որոնք էլ զբաղվում էին փլատակների մաքրման աշխատանքներով։ Քարակույտերի վրա կանգնելն իսկապես վախ էր առաջացնում, քանի որ ցնցումներն անընդհատ շարունակվում էին։ Երբ հերթական անգամ փլատակները ցնցվեցին, և մենք հազիվ կարողանաք ոտքի վրա մնալ, ես չկարողացա թաքցնել վախս, և աչքերիս առաջ հայտնվեցին հարազատներս` մայրս, երիտասարդ կինս և փոքրիկ տղաս։ Խմբի ավագը նկատեց վախս, ժպտաց, ամուր սեղմեց ձեռքս և ասաց. «Մի անհանգստացիր, նման բան այլևս չի լինի։ Սովորաբար հիմնական ցնցումներից հետո հետցնցումներ են լինում, որոնք վտանգավոր չեն»։

Ես երկու օր աշխատեցի բրիտանացիների հետ։ Գրեթե չէին հանգստանում, ուտում էինք քիչ և արագ։ Ես երկու օր չէի քնել։ Անգլիացիները հերթով, բայց գոնե մի քանի ժամ քնել էին։ Իմ թարգմանիչ բարեկամն այդպես էլ չվերադարձավ, բայց մեր խումբ եկավ պաշտոնական թարգմանչուհին ու փոխարինեց նրան։ Իմ մեկնելուց առաջ լուր տարածվեց, որ Գորբաչովն է եկել։ Ես արագ գտա նրան։ Գորբաչովը կնոջ հետ էր, որի հագին թանկարժեք մուշտակ կար։ Շրջապատված էին մարդկանց հոծ բազմությամբ։

Երեկոյան մոտավորապես տասն էր, երբ սոված, հոգնած ու կեղտոտ հասա տուն։ Լողացա, նստեցի հաց ուտելու և հանկարծ ինձ թվաց` ցնցում զգացի։ Կանչեցի կնոջս, ասացի` տես, ամեն ինչ շարժվում է,  ճաշը հիմա կթափվի ափսեից, ջահը կընկնի։ Նա ինձ հանգստացրեց. «Քեզ թվում է»։

Եվ իսկապես, մի քանի օր շարունակ ինձ թվում էր, թե ամեն ինչ շարժվում է, ցնցվում և ուր որ է շուռ կգա։ Դժվար էր հանգստանալ աղետի գոտում անցկացրած օրերից հետո։ Աչքերիս առաջ միշտ լուռ տեսարաններ էին։ Դրանցից մեկը, որը այն ժամանակվա մամուլում այդպես էլ չհայտնվեց, զանգվածային ավերակների ֆոնին գեղեցիկ և կոկիկ շարված գրքերն էին։ Չգիտեմ` իրականում դա տեսել էի, թե ոչ, բայց հաստատ տեսել եմ, թե ինչպես են մարդիկ փլատակներ տակից հանում գրքերը, մաքրում և կոկիկ դասավորում փլված տների առաջ։ Նույնիսկ նման դժբախտության պահին հայերը պահպանում էին հոգևոր արժեքները։

Անկեղծ ասած, բառեր չեմ գտնում պատմությունս ավարտելու համար։ Պարզապես հոգիս հանգիստ է, որ այդ դժվար օրերին ես կարողացա գոնե մի փոքր օգտակար լինել իմ ժողովրդի համար։

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0