00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերը շնորհակալ ժողովուրդ են

© Sputnik / Asatur YesayantsАрман Ванескегян
Арман Ванескегян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խոնարհվում եմ Մոլդովայի առջև, որը 1988 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած երկրաշարժից հետո մի ամբողջ տարով ապաստան տվեց Կիրովականի (Վանաձորի) միջնակարգ դպրոցներից մեկի սաներին։

1988 թվականի դեկտեմբերի 7-ը կոտրեց, կործանեց, փչացրեց, փոխեց անթիվ մարդկանց ճակատագրերը։ Փոխվեց ավելի քան 300 հայկական քաղաքի ու գյուղի կյանքը, ամբողջ հանրապետության, Խորհրդային Միություն կոչվող մի հսկայական երկրի կյանքը։ Եվ անկախ նրանից, որ այսօր այդ երկիրը որպես այդպիսին այլևս չկա, այնուամենայնիվ, այն օրը, երբ 28 տարի առաջ տեղի ունեցավ սարսափելի աղետը, մենք` հայերս, պետք է շնորհակալություն հայտնենք բոլոր նրանց, ովքեր մեզ օգնության ձեռք մեկնեցին։ Չէ՞ որ մենք` հայերս, շնորհակալ ազգ ենք, պատրաստ ենք ոչ միայն օգնության ձեռք մեկնել, այլև գնահատել այն ամենը, ինչ մյուսներն են արել մեզ համար…

«… Երկիրը կանչում է, օգնություն է պետք…»

Մեզ` ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողներին, հենց այս խոսքերով դիմեց մեր սիրելի դեկանը` լուսահոգի Լևոն Մկրտիչի Մկրտչյանը։ Մեզ` տղաներից ոմանց, չգիտես ինչու, թվաց, որ հայրենիքն է «ի զեն» կանչում։

Այդ ժամանակ նոր էր «սկսվում» ղարաբաղյան հակամարտությունը։ Մեզանից շատերը սկսեցին ընդհանրապես դասերի չգալ` երկար ժամանակ անցկացնելով Թատերական հրապարակում, որտեղ մարդիկ անընդհատ ցույցեր էին կազմակերպում։ Ղարաբաղում իրավիճակը հետզհետե ավելի էր լարվում։ Արդեն կրակոցներ էին լսվում… Սակայն պարզվեց, որ խնդիրը դա չէ։

Церковь Всеспасителя в Гюмри - Sputnik Արմենիա
Գյումրի, դու կհառնես մոխիրներից, բայց ե՞րբ

Կրթության նախարարության ներկայացուցիչը բացատրեց, որ բազմաթիվ դպրոցներ են տարհանվել երկրաշարժի գոտուց ` Լենինականից (այժմ Գյումրի), Սպիտակից, Կիրովականից (այժմ Վանաձոր), Հայաստանի հյուսիսային շրջանների գյուղերից, որտեղ բնության արհավիրքը իր կործանարար հետքն էր թողել։

Խոսքը հիմնականում վերաբերում էր հայկական դպրոցներին։ Հայաստանից դուրս գրեթե չկային այնպիսի ուսուցիչներ, որոնք կկարողանային երեխաների հետ հայերեն շփվել (հատկապես կրտսեր դասարանի աշակերտների հետ)։ Հետևաբար, նրանց պետք է տեղացիներ ուղեկցեին։

Միաժամանակ Հայաստանի հյուսիսային շրջաններում ուսուցիչների քանակը չէր բավարարում. շատերը երկրաշարժի զոհ էին դարձել։ Ռուսաստան, Ուկրաինա, Մոլդովա և այլ հանրապետություններ մեկնելու համար մարդ չկար։

Հայերենի իմացությամբ ուսուցիչներ էին պետք։ Ամբողջ Խորհրդային Միությունից նրանց հավաքել հնարավոր չէր, այդ պատճառով որոշվեց տարհանված դպրոցականների հետ ուղարկել Հայաստանի բուհերում սովորող բարձր կուրսեցիներին, մասնավորապես` Երևանից, որտեղ աղետն իր հետքը, մեծ հաշվով, չէր թողել։

… Այսպես ես հայտնվեցի Մոլդովայի Օրգեև քաղաքում, որը Քիշնևից այնքան էլ հեռու չէր` մեքենայի մեկ ժամվա ճանապարհ։ Իսկ այնտեղից էլ կես ժամում երթուղային տաքսով` Իվանչա գյուղ, որտեղ տեղակայված էր Մոլդովայի ԽՍՀ Արհմիությունների Կենտրոնական կոմիտեի ճամբարը։ Հենց այդ ճամբարն էին հատկացրել Կիրովականից տարհանված հայ աշակերտներին։

Եվ այսպես, ես` չորրորդ կուրսի ուսանողս, 22-ամյա երիտասարդս, ռուսաց լեզվի և գրականության միակ ուսուցիչը, դարձա Կիրովականի Դիմաց շրջանից տարհանված դպրոցում։

Բոլորը մի մեծ երկրի քաղաքացիներ էին

Ասել, թե մոլդովացիները մեզ գրկաբաց ընդունեցին, նշանակում է ոչինչ չասել։ Մենք դեկտեմբերի 7-ի ողբերգական իրադարձություններից հետո մենք մոտավորապես պատկերացնում էինք, որ ամբողջ Միությունը, ամբողջ ժողովուրդը մեզ ցավակցում է, անհատույց օգնություն կազմակերպում հենց քաղաքի և գյուղերի բնակիչների մակարդակով։ Մենք գիտեինք, որ ռուսները, բելառուսները, ուզբեկները, թաթարները, Մերձբալթյան երկրների բնակիչները և էլի շատ-շատերը արյուն էին հանձնում, հագուստ և սնունդ տրամադրում, գումար հավաքում` ավերված հայկական դպրոցների և գյուղերի համար որպես օգնություն… Սակայն այնպես, ինչպես Մոլդովայում դիմավորեցին աղետի գոտուց ժամանած երեխաներին, դժվար էր պատկերացնել։

Актер Самвел Саргсян - Sputnik Արմենիա
«Երկրաշարժը եկավ, սաղ հարցերը լուծեց, մի խուրջինով վերադարձա Երևան»

Տեղի վարչակազմը հայ երեխաներին ոչ միայն տարածք տրամադրեց, այլև սննդի բարձրակարգ վերահսկողություն սահմանեց ճամբարում։ Հրաշալի պայմաններ էին ստեղծվել երեխաների համար` գերազանց մարզահամալիրով։ Անընդհատ էքսկուրսիաներ էին կազմակերպվում ինչպես Մոլդովայով, այնպես էլ այլ երկրներով… Ես, օրինակ, հայկական դպրոցականներով լցված զբոսաշրջային գնացքով երկու շաբաթվա ընթացքում եղա Մոլդովայում, Ուկրաինայում, Բելառուսում, Մերձբալթյան բոլոր երկրներում, հասա մինչև Կալինինգրադ և վերադարձա։

Մոլդովացիները մի տարի շարունակ հոգ էին տանում երկրաշարժի գոտուց ժամանած երեխաների մասին։ Հարազատի պես էին վերաբերվում. իրականում ազգային տարբերություն այն ժամանակ չէր էլ զգացվում` բոլորը մի մեծ երկրի քաղաքացիներ էին… Սակայն դրա հետ մեկտեղ աղետի գոտու երեխաներն ամենուրեք յուրահատուկ ընդունելության էին արժանանում։ Ջերմություն, որի մասին այսօր, հավանաբար, կարելի է միայն երազել…

Երեխաներին ջերմություն ու կարեկցանք է պետք

Օրգեևի շրջխորհրդի ղեկավարը (եթե չեմ սխալվում, նրա անունը Կիշկե էր) ինձ դպրոցում աշխատանքի ընդունելիս` հատուկ շեշտեց, որ տարհանված դպրոցի երեխաների հետ նախևառաջ պետք է աշխատել հոգեբանական խնդիրները հաղթահարելու ուղղությամբ։ Այդպես էլ ասաց. «…երեխաները բարոյապես կոտրված են, ինչպես նաև այն ծնողները, որոնք այստեղ են»։ Իսկ «այստեղ» միայն աշակերտների մայրերն էին։ Հայրերը մնացել էին իրենց քաղաքներում` աղետի գոտու վերականգնման աշխատանքներին օգնելու։

Եվ այդպես մենք մեր խմբով (ինձ հետ էլի ուսանողներ կային, որոնք ժամանել էին Երևանից) աշխատում էինք երեխաների հետ… Եվ մեծ հաշվով, դա դեռ մեծ հարց է` մե՞նք էինք օգնում երեխաներին, թե՞ նրանց հանդեպ ունեցած պատասխանատվությունն էր օգնում մեզ վերականգնվել դեկտեմբերյան զարհուրելի ողբերգությունից հետո։

Спитакское землетрясение - Sputnik Արմենիա
Ձայներ` փլատակների տակից

Ամեն դեպքում աղետի գոտուց հեռու գտնվելու շրջանը շատ բան տվեց մեզ բոլորիս` սարսափելի կորուստներից հետո վերականգնվելու առումով (ես Կիրովականում եղբորս էի կորցրել, որին միայն 10 օր հետո հաջողվեց գտնել փլատակների տակից)։

Ամեն դեպքում այնպիսի տպավորություն էր, թե ամբողջ Մոլդովան էր մեզ ընդունում։ Երեխաների համար տոն ու արտագնա համերգներ էին կազմակերպում։

Հիշում եմ նույնիսկ, որ Քիշնևից լրագրողներ էին ժամանել և մեր մասին վավերագրական ֆիլմ նկարեցին (լավ կլիներ` գտնեինք այն)…

Հա, մի բան էլ ասեմ։ Կյանքն այնպես փոխվեց, որ Մոլդովայից վերադառնալուց հետո ես այդպես էլ չտեսա իմ նախկին աշակերտներին։ Նույնիսկ Կիրովականի դպրոցի համարը չեմ հիշում։ Ղարաբաղյան շարժումը սկսվեց, որպես լրագրող մեկնեցի մարտական գործողությունների գոտի, հետո պատերազմը սկսվեց և այլն։ Շատ կուզեի, որ արձագանքեին աշակերտներս, որոնց ես մեկ տարի շարունակ ռուսաց լեզու և գրականություն էի դասավանդում Իվանչա գյուղում։ Աշակերտներիցս շատերն ինձանից փոքր էին ընդամենը 3-4 տարով։ Ես 10-րդ դասարանցիների դասղեկն էի, որտեղ 17 տարեկան երեխաներ էին սովորում…

Լրահոս
0