00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական շուկայում հայտնաբերված վտանգավոր կաթնամթերքը կոչնչացվի

© Photo : Unsplash / Andra C Taylor JrМолочная продукция
Молочная продукция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, գնահատելով կաթնամթերքի արտադրության ոլորտում առկա ռիսկերը, նոյեմբերից սկսած՝ պետական վերահսկողություն է իրականացնում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող 50 տնտեսավարող սուբյեկտների մոտ:

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Պետական վերահսկողության ընթացքում որոշ տնտեսավարող սուբյեկտների մոտ արձանագրվել են կաթնամթերքի արտադրության ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումներ՝ հումքի ու պատրաստի արտադրանքի որակին և անվտանգությանը, սննդամթերքի պահմանը և մակնշմանը, հիգիենային ներկայացվող պահանջների անհամապատասխանություններ:

Պետական վերահսկողության շրջանակներում արձանագրված թերությունների վերացման նպատակով` տրվել են հանձնարարականներ և սահմանվել ժամկետներ: Միաժամանակ, տնտեսավարող սուբյեկտներն ապահովվել են անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվությամբ, որի արդյունքում մի շարք տնտեսավարողների արտադրական գործընթացը համապատասխանեցվել է օրենսդրության պահանջներին:

Сыр рокфор. Франция - Sputnik Արմենիա
Ճամբարակն ապրում է պանրի արտահանման հույսով

Ավելի քան 20 տնտեսավարող սուբյեկտների տրվել է ժամկետ՝ խախտումները վերացնելու համար. բացահայտված անհամապատասխանությունների վերացման ուղղությամբ տնտեսավարող սուբյեկտների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ, իսկ տրված հանձնարարականների կատարումը գտնվում է ՍԱՊԾ մասնագետների հսկողության տակ:

Արձանագրված անհամապատասխանությունների հիմքով կասեցվել է 20 տնտեսավարողների արտադրանքի իրացումը, իսկ առկա արտադրանքից կատարվել են նմուշառումներ՝ լաբորատոր փորձաքննություն իրականացնելու նպատակով:

Լաբորատոր փորձաքննությունների արդյունքում արձանագրվել են տարբեր բնույթի անհամապատասխանություններ, մասնավորապես՝ հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ (ոսկեգույն ստաֆիլակոկ, աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, խմորասնկեր), 4 տնտեսավարող սուբյեկտների արտադրանքում արձանագրվել է հակաբիոտիկների (տետրացիկլին, ստրեպտոմիցին և պենիցիլին խմբերի) անթույլատրելի քանակ, գրանցվել են նաև կաթնայուղի փոխարեն բուսական յուղի օգտագործման դեպքեր:

Կաթնամթերքի արտադրությանը ներկայացվող օրենսդրության պահանջների կոպիտ խախտումների, ինչպես նաև պատրաստի արտադրանքի լաբորատոր փորձաքննությունների արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների հիման վրա մի շարք տնտեսավարող սուբյեկտների (Ա/Ձ Անահիտ Զալինյան, Ա/Ձ Արտակ Մանվելյան, Ա/Ձ Սուրիկ Զարբաբյան, Ա/Ձ Գայանե Մարտիրոսյան, «Բանդիվան Կաթ» ՍՊԸ, Ա/Ձ Մուրադ Պետրոսյան, Ա/Ձ Գեղամ Մխիթարյան, Ա/Ձ Դիանա Ներսիսյան, Ա/Ձ Գագիկ Մանուկյան, Ա/Ձ Գարեգին Քոչինյան, Ա/Ձ Արտավազդ Գրիգորյան, Ա/Ձ Արմեն Սուքիասյան, «Ապարանի պանրի գործարան» ՓԲԸ, Ա/Ձ Անդրանիկ Առաքելյան) հանձնարարվել է կասեցնել արտադրական գործընթացը և առկա խախտումների վերացման նպատակով ձեռնարկել համապատասխան միջոցներ:

Լաբորատոր փորձաքննության արդյունքում վտանգավոր ճանաչված խմբաքանակները Ծառայության մասնագետների կողմից կասեցված են և, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ենթակա են օգտահանման կամ ոչնչացման:

Կաթնամթերքի արտադրության ոլորտում իրականացվող պետական վերահսկողությունը կրելու է շարունակական բնույթ, Ծառայությունը հետևողական է լինելու ոլորտում առկա խնդիրների բացահայտմանը՝ հանրությանը պարբերաբար ներկայացնելով ստացված արդյունքները:

Լրահոս
0