00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:40
21 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սպասում է Գագիկ Ծառուկյանի որոշմանը

© Sputnik / Aram NersesyanВаге Энфиаджян
Ваге Энфиаджян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալու հարցը արդիական է ոչ միայն ԶԼՄ–ների և հասարակության համար, այլև` խմբակցության։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Գագիկ Ծառուկյանի` առաջնորդ լինելու հատկությունն ու մարդկային հատկանիշները կօգնեն փոփոխություններ մտցնել Հայաստանի քաղաքական դաշտում` լայնածավալ նախագծերի իրականացման և առկա խնդիրների լուծման միջոցով։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։

Гагик Царукян - Sputnik Արմենիա
Ծառուկյա՜ն, Ծառուկյա՜ն. երբ խնդրում է կուսակցությունը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ակտիվ քաղաքականությունից հեռացել է 2015 թվականի գարնանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կոնֆլիկտից հետո։ Դրանից հետո կուսակցությունն անցավ ընդդիմության դաշտ, սակայն կուսակցության ներկայացուցիչներից շատերը, չցանկանալով զրկվել զբաղեցրած պաշտոններից, լքեցին կուսակցության շարքերը։ Ներկա պահին Սարգսյանի և Ծառուկյանի հարաբերությունները կարգավորվել են։

Էնֆիաջյանի խոսքով` Գագիկ Ծառուկյանն առաջիկայում անձամբ հանդես կգա հայտարարությամբ։

«Ես ինքս չեմ ուզում շտապողականություն դրսևորել, բայց իմ ներքին համոզմունքն է, որ Գագիկ Ծառուկյանն այն անհատականությունն է, որը միշտ եղել է հասարակության և ժողովրդի կողքին։ Տեսնելով ժողովրդի այս պահանջը` ես կարծում եմ, որ նրա որոշումը պետք է լինի դրական (քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ — խմբ.)», — ասաց Էնֆիաջյանը։

Նրա խոսքով` դեկտեմբերի 3-ին կայացել է ԲՀԿ-ի քաղխորհրդի ընդլայնված նիստը, որին ներկա են եղել քաղաքական խորհրդի ներկայացուցիչները, տարածքային կառույցի ղեկավարները, խորհրդի անդամները, ակտիվի հիմնական ներկայացուցիչները։ Քննարկվել են ներքին կազմակերպչական հարցեր, այդ թվում` Գագիկ Ծառուկյանի հավանական վերադարձի թեման։

ԲՀԿ քարտուղարը նշեց, որ կուսակցությունը մտադիր է ակտիվորեն մասնակցել ԱԺ ընտրություններին։ Կազմակերպչական գործում կներգրավվեն ղեկավար կազմի բոլոր ներկայացուցիչները։

«Այսօրվանից սկսած` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի ներկայացուցիչները, ԲՀԿ խմբակցության պատգամավորները, տարածքային կառույցի ղեկավարները Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում, գյուղերում, համայնքներում շփվելու են ոչ միայն կուսակցության ներկայացուցիչների, այլև քաղաքացիների հետ, լսելու են նրանց կարծիքը, ծրագրերը, մոտեցումները, առաջարկները», — ասաց նա։

Էնֆիաջյանի խոսքով` կուսակցության անդամները մոտ ապագայում կամփոփեն հանդիպման արդյունքները և կոնկրետ առաջարկներ կընդգրկեն իրենց գործողությունների ծրագրում` բարձրացված խնդիրները լուծելու նպատակով։ Պատասխանելով այն հարցին, կարո՞ղ է արդյոք ԲՀԿ-ն համագործակցել ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, Էնֆիաջյանը պատասխանեց. «Պետք է միավորել ջանքերը, որպեսզի 2017 թվականին խորհրդարանական ընտրություններն անցկացվեն օրենքի շրջանակում»։

Լրահոս
0