00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արթնացի՛ր և երգի՛ր

© Keyword-suggestionsСтарый телефон
Старый телефон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սերգեյ Բաբլումյանը, որը տարիներ շարունակ «Իզվեստիա» թերթի թղթակիցն է եղել Հայաստանում, իր հիշողություններն է պատմել մութ ու ցուրտ 90-ականների մասին, երբ մարդիկ հեռուստացույց դիտելու և ռադիո լսելու հնարավորություն չունեին:

Ղրիմի էներգետիկ շրջափակումը թերակղզուն ոչ միայն շատ անհարմարություններ պատճառեց, այլ նաև Յալթան հարստացրեց ճարտարապետական նոր մոնումենտալ շինությամբ՝ էլեկտրաէներգիայից զրկված քաղաքի հուշարձանով:

1990-ականներին Երևանն առանց էլեկտրականության և ջեռուցման ապրեց մի քանի տարի, բայց նմանատիպ ոչ մի բան չունի (ո՛չ քարից, ո՛չ էլ մետաղից): Ամեն ինչ մնում է մարդկանց հիշողության մեջ, իսկ մարդիկ, ինչպես հայտնի է, հավերժ չեն ապրում:

Собака пароды пудель - Sputnik Արմենիա
Ղռերի Խատիկոն

Հեղինակը տեսել է այդ ժամանակների Երևանը և շատ պատմություններ է հիշում այդ շրջանից: Ահա դրանցից մեկը:

1993թ-ին Գիտությունների ազգային ակադեմիայի մեխանիկայի ինստիտուտի գիտաշխատող Սուրեն Պարույրի Սեյրանյանը ձմեռային երկար երեկոները կարճացնում էր երևանցիների ճնշող մեծամասնության պես՝ անկողնում: Իսկ ուրիշ ի՞նչ կարելի էր անել ցուրտ բնակարանում, որտեղ չկար լույս, հեռուստացույց և անգամ ռադիո: Միակ սփոփանքը հեռախոսն էր, որից էլ սկսվեց այս պատմությունը:

Հունվարյան մի երեկո Սեյրանյանը վերցրեց լսափողը, որի մեջ ինչ-որ ծնգոց լսեց, ու դրանից հետո բաժանորդների թիվը կրկնապատկվեց: (Պետք է նշել, որ երևանյան ԱՏՍ-ների տեխնիկական վիճակը թույլ էր տալիս ավելի ճարպիկ հնարքներ գործել՝ անսահմանափակ քանակությամբ և առանց լարվածության):

Եվ ահա չորս պատահական զրուցակիցները, նման իրավիճակին բնորոշ մի քանի ռեպլիկ փոխանակելուց հետո, պատրաստվում էին անջատել հեռախոսը, երբ հանկարծ Սուրեն Սեյրանյանը նույնիսկ իր համար անսպասելի մի հարց տվեց. «Իսկ կուզե՞ք երգեմ ձեզ համար»: «Երգի՛ր», — նրա առաջարկը համերաշխորեն ընդունեցին զրուցակիցները: Եվ կոմպոզիտոր Ալյաբևի նշանավոր «Սոխակը» իր երկարատև գոյության ընթացքում առաջին անգամ հնչեց անկողնում, ցուրտ սենյակի կատարյալ խավարի մեջ, և ամենակարևորը՝ հեռախոսով:

Մի քանի օր անց կրկին զանգահարեցին, մի անծանոթ կին խնդրեց ինչ-որ բան երգել Բրամսից: Հայտն ընդունվեց և կատարվեց: Սեյրանյանի հեռախոսային արկածների մասին լուրերն արագ տարածվեցին Երևանում, և երգչի լսարանը սկսեց մեծանալ:

Իհարկե, Սեյրանյանին դժվար էր պատկերացնել հեռախոսալարերի անհոգ գուսանի դերում. աշխատավայրում նրան այնքան չնչին գումար էին վճարում, որ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուն, որը սեփական ընտանիք չուներ, հանապազօրյա հացի խնդիրը լուծելու համար ստիպված էր գումար վաստակել նավթավառ նորոգելով ու շրջանավարտների հետ պարապելով:

Дети греющиеся у печи - Sputnik Արմենիա
Լուսավոր մութ տարիները

Մի անգամ մելոմաններից մեկը երգչին հոնորար առաջարկեց՝ յուղի, շաքարավազի կամ տավարի մսի պահածոյի տեսքով: Սուրենը խոստացավ մտածել, բայց ամեն դեպքում հրաժարվեց բնամթերքով վճարից և իր համար սահմանեց հետևյալ հոնարարը՝ 50 դրամ մեկ երգի համար:

Նա հեռախոսային երգերի ցանկ կազմեց շաբաթվա կենտ օրերի համար՝ ցերեկվա ժամը 4-ից մինչև 23:00-ը, ձեռագիր այցեքարտեր սարքեց ու սկսեց բաժանել դրանք: Երբեմն նշված գումարից ավելի շատ էին վճարում, երբեմն վճարը բարի խոսքն էր լինում: Բայց պատահում էր, որ Սեյրանյանը և՛ գումարն էր ստանում, և՛ բարի խոսքը:

Այդ տարի շատ երևանցիներ հիշում էին և հավաքում 57 82 00 հեռախոսահամարը: Եթե զանգը տեղ չէր հասնում, ուրեմն Սուրեն Սեյրանյանը քաղցրացնում էր ավելի հաջողակ բաժանորդի լսողությունը: Այդ դեպքում պետք էր մի փոքր սպասել, իսկ հետո կրկին զանգահարել և ըստ նախասիրության երգ պատվիրել՝ ռոմանս, ժողովրդական երգ, անգամ կանցոնա: Ճիշտ է՝ երգերը չէին կարող փրկել մթից ու ցրտից, բայց ամեն դեպքում…

Լրահոս
0