00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղռերի Խատիկոն

© kot-pesСобака пароды пудель
Собака пароды пудель - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տարեթիվը հստակ չեմ հիշում, բայց գիտակցությանս մեջ «մութ ու ցուրտ» անունով կնքված հայաստանյան 90-ականներից ամենամութ ու ամենացուրտ տարին էր:

Բակային` արդեն վաղուց մոռացված խաղեր խաղալուց, բրազիլական սերիալների հարևանաշատ դիտումներին կողքից հետևելուց և «չինգ-ա-չունգ» ձայնարկությունների ներքո աջ ձեռքի քրտնած ափով ճմրթված «դոնալդները» աստիճանավանդակներին շուռումուռ տալուց բացի, ինձ համար մի առանձնակի տոն էր մայրիկիս ընկերուհու` տիկին Գայանեի տուն հյուր գնալը:

Մյուս բոլոր հյուրագնացություններից այս մեկը տարբերվում էր նրանով, որ երևանյան հեռավոր Ղռերում ապրող տիկին Գայանեի տանը շուն կար, որի հետ խաղալն ամենահաճելի ժամանցն էր կենդանի չունենալու` այն ժամանակ ամենադառը թվացող դարդով տապակվող մանկան համար:

Սովորաբար պատկերը միշտ նույնն էր. Գայանեն սուրճի շուրջ երկարաձիգ զրույցի էր բռնվում մայրիկիս հետ, նրա խստադեմ ամուսինը` բազկաթոռին բազմած, անվերջ տանջում էր իզոլենտապատ տետրիսը, դուստրը կիսաանատամ սանրով ուղղում էր շիկահեր տիկնիկի վարսերը, իսկ ես ողջ ոգևորվածությամբ խաղում էի շնիկի հետ, խաղում առաջին իսկ րոպեից մինչև այն պահը, երբ մայրիկս բարկացած հիշեցնում էր տուն գնալու մասին:

Սև պուդելի անունը Ջեկի էր` ի պատիվ Քենեդու այրեկնոջ`գեղեցկուհի Ժակլինի: Գանգրամազ Ջեկին նույնպես շատ գեղեցիկ էր` գալարուն խոպոպներով, աննկարագրելի խելացի նշաձև շագանակագույն աչքերով ու կայտառ խառնվածքով:

Մի օր Գայանեն հերթական անգամ զանգեց մորս ու հրավիրեց իրենց տուն, ասաց՝ շատ լուրջ բան է պատահել ու խոսելու կարիք ունի: Մեր հասնելուն պես նա բացեց դուռը անճանաչելիության հասնող գունատ դեմքով: Վստահ եմ՝ մայրիկիս մտքով անցավ, որ հաստատ ինչ-որ բան է եղել ամուսնու կամ, Աստված մի արասցե, երեխաներից մեկի հետ: Գայանեն հենց դռան շեմին գրկեց մորս ու հեկեկաց՝ Ջեկին այլևս չկար…

Հիշում եմ մորս շփոթված տեսքը, թե ինչպես մի կողմից խորը շունչ քաշեց՝ հասկանալով, որ ամուսնու ու երեխաների հետ ամեն ինչ կարգին է, մյուս կողմից էլ` վստահ եմ՝ փոքր- ինչ տարօրինակ թվաց Գայանեի չափից դուրս ահասարսուռ լացը՝ հատկապես հաշվի առնելով այն, որ ինչպես պարզվեց, շունը մահացել էր դեռևս մի ամիս առաջ:

Երբ տուն մտանք, ամեն ինչ տարօրինակ թվաց. տետրիսամոլ ամուսինը մի կողմ էր դրել խաղալիքը, տիկնիկ սանրող դուստրը`տիկնիկը, ու չկար իմ սիրելի խաղընկերը: Միայն Գայանեի ու մայրիկիս՝ սուրճի շուրջ զրույցի բռնվելը չթողեց աչքումս հավաքված արցունքն այտիս վրայով վախվորած ներքև սլանա, հույս տվեց, որ օդը վերջնականապես չի կանգնել այս տանը:

Алберт Нерсисян - Sputnik Արմենիա
Շներին ոչ թե ծեծել է պետք, այլ կարգապահություն սովորեցնել

Գայանեն շփոթված մայրիկիս փորձեց բացատրել չափից դուրս թվացող սգո պատճառը, դողացող ձայնով պատմեց, թե ինչպես է իրենց կյանքում եղել մի ժամանակահատված, երբ իրականում ոչ թե իրենք են պահել այդ շանը, այլ շունն է պահել իրենց:

… Օրեր շարունակ նրանց տանն ուտելու ոչինչ չկար, բացի ցամաք հացից, շան ուտելիքի մասին խոսելն ավելորդ էր: Ու մի օր Ջեկին, զգալով իրավիճակի անելանելիությունը, դուրս եկավ տնից:

Գիտակցելով, որ շանը չեն կարողանում մի կտոր հացով ապահովել, ընտանիքի անդամները չվազեցին շան հետևից՝ հուսալով, որ դրսում որևէ բան հայթայթելու ու գոնե սովամահ չլինելու համար բավարար կերակուր գտնելու ավելի մեծ հնարավորություն կունենա: Մի քանի ժամ անց Ջեկին վերադարձավ տուն, ատամների մեջ՝ մսապատ ոսկոր, դրեց բազմոցին ու միանգամից կրկին դուրս վազեց: Կես ժամ անց նորից վերադարձավ, բերանում՝ մի ուրիշ մսակտոր, ու այդպես մի քանի անգամ: Շվարած տնեցիները, տեսնելով, որ շունն անգամ չի մոտենում բազմոցին դրված ոսկորներին, հասկացան, որ դրանք իրենց համար են նախատեսված:

Շատ ավելի ուշ պարզվեց, որ հարևան թաղամասի մսավաճառները զմայլվել էին շնիկի գեղեցկությամբ ու, ամեն անգամ զինաթափ լինելով նրա կաղկանձից, Ջեկիին մսոտ ոսկորներ էին տվել:

Գայանեն վառարանի վրա եռացրած ջրի մեջ լվաց ու ախտահանեց դրանք, առանձնացրեց մսի կտորներն ու ճաշ եփեց: Իսկ ոսկորն էլ բաժին հասավ Ջեկիին, որը միայն այդ ժամանակ հանգիստ սրտով սկսեց խրթխրթացնելով հագեցնել քաղցը: Ու այդպես օրեր շարունակ:

Հետո, իհարկե, շատ բան փոխվեց, Գայանեն, թե ամուսինը ինչ-որ աշխատանք գտան, ժամանակի հետ ամեն ինչ կարգավորվեց, բայց շան առողջությունն արդեն այն չէր. ստամոքսն ամբողջությամբ հյուծվել էր բլոկադային սննդակարգից…

Գայանեն ավարտեց պատմությունը, իսկ նրա հայացքը սառեց դռան ուղղությամբ. թվում էր, թե ուր-որ է դուռը կրկին կբացվի թաթերի փափուկ հպումից, ու ներս կմտնի գեղեցկուհի Ջեկին` գալարուն խոպոպներով, աննկարագրելի խելացի նշաձև շագանակագույն աչքերով, հերթական փրկության ոսկորը՝ բերանին:

 

Լրահոս
0