ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Պլանային աշխատանքներով պայմանավորված` նոյեմբերի 28-ին ջուր չի լինի Կենտրոնում և Դավթաշենում, հայտնում են «Երևան Ջուր» ընկերությունից։
Մասնավորապես` նոյեմբերի 28-ին ժամը 10.00-18.00-ը կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Եկմալյան, Պուշկինի, Փարպեցի, Թումանյան, Արամի, Ամիրյան, Բուզանդի, Մայիսյան, Սարյան փողոցների և Մաշտոցի պողոտայի ջրամատակարարումը։
Նոյեմբերի 28-ին ժամը 10.00-18.00-ը կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի 4-ին զանգվածի 32-ից-51 համարների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: