00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կուբայի հեղափոխության առաջնորդի հուղարկավորության մանրամասները

© Cuban Television via Reuters TV Рауль Кастро по государственному телевидению сообщает о смерти Фиделя Кастро
Рауль Кастро по государственному телевидению сообщает о смерти Фиделя Кастро - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ուրբաթ օրը 90 տարեկան հասակում մահացել է Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն, դիակիզումը տեղի կունենա շաբաթ օրը:

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Ազատության կղզու առաջնորդ Ռաուլ Կաստրոն հաղորդել է, որ Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի դիակիզումը տեղի կունենա շաբաթ օրը, հաղորդում է Ֆրանս Պրես գործակալությունը:

90 տարեկանում կյանքից հեռացել է Կուբայի նախկին առաջնորդ, պետական, քաղաքական գործիչ, հեղափոխական Ֆիդել Կաստրոն:

Նրա մահվան լուրը պետական հեռուստատեսությամբ հայտնել է Ռաուլ Կաստրոն:

«Ֆիդել Կաստրոյի ցանկությամբ նրա մարմինը կայրվի շաբաթ օրը վաղ առավոտյան», — Ռաուլ Կաստրոյի խոսքերը հաղորդում է գործակալությունը:

Ֆիդել Կաստրոն ծնվել է 1926թ-ի օգոստոսի 13-ին Օրիենտե նահանգի Բիրան գյուղում։

1950թ-ին ավարտել է Հավանայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, այնուհետև՝ ասպիրանտուրան։ 1950-ական թվականների սկզբներին մտել է Կուբայի ժողովրդական («Օրթոդոքսների») կուսակցության մեջ։

Фидель Кастро в ООН - Sputnik Արմենիա
Մահացել է Ֆիդել Կաստրոն

1952 թվականի մարտի ռեակցիոն պետական հեղաշրջումից հետո հաստատված բռնապետության դեմ պայքարի ընթացքում «Օրթոդոքսների» կուսակցությունը աստիճանաբար քայքայվել է։ Սակայն Ֆիդել Կաստրոյին հաջողվել է փոքրիկ խմբում միավորել կուսակցության նախկին անդամներին և շարունակել պայքարը գեներալ Բատիստայի բռնապետության դեմ։

1953 թվականի հուլիսի 26-ին խումբը Սանտյագո դե Կուբայում հարձակում է գործել Մոնկադա զորանոցների վրա։ Ելույթը դաժանորեն ճնշվել է։ Ֆիդել Կաստրոն դատապարտվել է 15 տարվա բանտարկության, սակայն 1955 թվականին համաներումով ազատվել է և տարագրվել Մեքսիկա։

Фидель Кастро выступает на торжественном мероприятии по случаю создания комитетов по защите революции в Гаване, 2010 год - Sputnik Արմենիա
Ֆիդել Կաստրո. մի կյանք տևած քաղաքականություն

1956 թվականին հեղափոխականների խմբով ափ է ելել Օրիենտե նահանգում։ Խումբն աստիճանաբար վերածվել է ապստամբական բանակի և պարտիզանական պայքար ծավալել դիկտատորական վարչակարգի դեմ։ Հեղափոխության հաղթանակից հետո Կաբայում իշխանության գլուխ են անցել դեմոկրատական ուժերը։

Հեղափոխության հաղթանակից և Բատիստայի բռնապետության տապալումից հետո՝ 1959 թ.-ի հունվարի 1-ին, Կաստրոն իր վրա է վերցրել կուբայական բանակի հրամանատարությունը, իսկ 1959 թ.-ի փետրվարին զբաղեցրել կառավարության ղեկավարի պաշտոնը:

2008 թ.-ի փետրվարին Կաստրոն հայտարարել է, որ հրաժարվում է Կուբայի ղեկավարի պաշտոնից։

2016 թ.-ի փետրվարի 14-ին նա հանդիպել է Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ, որն այցելել էր Կուբա: 2016 թ.-ի ապրիլին Կաստրոն ելույթ է ունեցել Կուբայի Կոմունիստական կուսակցության 7-րդ համագումարում:

Барак Обама и Рауль Кастро после совместной пресс-конференции - Sputnik Արմենիա
Ռաուլ Կաստրոն թույլ չի տվել Բարաք Օբամային ձեռքը դնել իր ուսին

Ֆիդել Կաստրոն Մոսկվայի պետական համալսարանի պատվավոր դոկտոր է, «ժողովուրդների միջև խաղաղությունն ամրապնդելու համար» միջազգային լենինյան մրցանակի դափնեկիր (1961), Մովետական Միության հերոս (1963)։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1972)։

Կառավարման տարիներին Ֆիդել Կաստրոյի դեմ կազմակերպվել է ավելի քան 600 մահափորձ: Դրանց հետևում կանգնած են եղել ինչպես ամերիկյան կառավարությունը, այնպես էլ Կուբայում Կաստրոյի հակառակարոդները և ամերիկյան հանցավոր խմբավորումները:

Լրահոս
0