ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի-Sputnik. Կառավարության նիստից հետո գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հայտնեց, որ հենց այսօր դիմում է գրելու Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու համար։
«ՀՀԿ գաղափարախոսությունն ինձ համար հոգեհարազատ է։ Պարտադիր չէ, բայց սա թիմային որոշում է»,-ասաց նախարարը։
Իգնատի Առաքելյանը լրագրողների հետ զրույցում չթաքցրեց, որ միշտ ընտրել է ՀՀԿ-ին, նախագահի ընտրության ժամանակ էլ` Սերժ Սարգսյանին։ Նա ասաց` ՀՀԿ-ականների հետ հարաբերություն չունի, բայց անադմագրվում է կուսակցությանը։