00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
8 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էներգետիկան էժանանում է, սակագները՝ դեռ ոչ

© Айк АрутюнянСолнечные батареи на крыше Американского Университета в Армении
Солнечные батареи на крыше Американского Университета в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մինչև 2020 թ.-ը ՀՀ կառավարությունը նախատեսում է էներգետիկ ծախսերը կրճատել 38 տոկոսով: Այդ մասին այսօր հայտնել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Կգա մի ժամանակ, երբ Հայաստանի տարածքն ինքնաթիռի պատուհանից նայելիս, բոլոր տանիքների վրա արևային պանելներ կերևան: ՀՀ էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանի խոսքով, Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան նախարարությունում այդպես են պատկերացնում:

«Մենք ուզում ենք ստեղծել արտադրություն սպառման կետում, և դրա լավագույն տարբերակը արևային էներգետիկայի զարգացումն է»,- ասաց փոխնախարարը,- «հիմա արդեն բոլորը կարող են դիմել ՀԾԿՀ՝ կառուցել արևային կայան, ստանալ սակագին, և պետությունը պարտավոր կլինի 20 տարի այդ էլեկտրաէներգիան գնել»:

Հայկ Հարությունյանը չթաքցրեց, որ ինքն էլ մեկն է առայժմ սակավաթիվ այն քաղաքացիներից, որոնք իրենց տան տանիքում արևային կայան են տեղադրել, և արդեն 2 ամիս է՝ ինքնուրույն է արտադրում իր սպառած էլեկտրաէներգիան:

Линии электропередачи (ЛЭП) Саяно-Шушенской ГЭС - Sputnik Արմենիա
Հայաստանը, Ռուսաստանը, Իրանն ու Վրաստանը էներգետիկ կամուրջ են ստեղծում

«Դիմել եմ լիզինգի, լիզինգով բերել, տեղադրել են: Սկզբնական ոչ մի ներդրում չի պահանջվում, և այն գումարը, որ ես ամեն ամիս պետք է վճարեի հոսանքի համար, հիմա վճարում եմ լիզինգի դիմաց»,- ասաց նա:

Հայկ Հարությունյանը սեփական փորձով նշեց նաև, որ եթե արտադրված արևային էլեկտրաէներգիան ամբողջությամբ չի սպառվում, ՀԷՑ-ը գնում է ավելցուկն ու հարկ եղած դեպքում վերադարձնում արտադրող-սպառողին:

Հետագայում, դեպի Իրան և Վրաստան էլեկտրագծերի շահագործումից հետո, Հայաստանում արտադրված ավելցուկային էլեկտրաէներգիան կարող է արտահանվել նաև այդ երկրներ:
Արևային էներգետիկայի զարգացման նպատակով, հաջորդ տարի նախարարությունը նախատեսում է անցկացնել նաև միջազգային խոշոր մրցույթ՝ 50 մգվտ հզորությամբ արևային կայան կառուցելու համար:

Մրցույթում հաղթելու առաջին և ամենակարևոր նախապայմանը ցածր սակագինն է: Հողմային էներգետիկայի բնագավառում ևս նախատեսվում են միջազգային ներդրումային ծրագրեր:

«Ունենք ներդրողներ Իրանից, Իտալիայից, Չինաստանից, Իսպանիայից, Վրաստանից: Աշխատում ենք բոլորի հետ: Այնքան շատ քամու ռեսուրս ունենք, որ բոլորին էլ կբավարարի»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ ներկայում ներդրողները բարձրադիր լեռնային հատվածնեում քամու ուժի չափումներ են իրականացնում:

Ի դեպ, հողմային էներգետիկայի արտադրությունն այսօր աշխարհում նույնպես նվազման միտում ունի, ինչը նշանակում է, որ հողմային կայանների արտադրած էլեկտրաէներգիան ժամանակի ընթացքում էլ ավելի է էժանանալու:

Радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Սոս Սարգսյան. ԱԷԿ-ը Հայաստանի համար էներգետիկ անվտանգության խնդիր է լուծում

Այդ բոլոր ներդրումներին զուգահեռ, կառավարությունն առաջարկում է նաև էներգախնայողության ազգային ծրագիր՝ շինարարական նորագույն մեթոդների և խնայողական լամպերի համատարած կիրառմամբ, որի արդյունքում մինչև 2020 թ.-ը նախատեսվում է շուրջ 38 տոկոսով կրճատել հանրապետության էներգետիկ ծախսերը:

Իսկ մինչ այդ, հայաստանցի սպառողները դեռ սպասում են էլեկտրաէներգիայի և գազի գործող սակագների խոստացված էժանացմանը: Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը հայտնեց, որ նոր առաջարկվող սակագինն առայժմ հստակեցված չէ և խորհուրդ տվեց սպասել ՀԾԿՀ-ի որոշմանը:

Վրաստանի հետ էլ առայժմ հստակեցված չէ դեպի Հայաստան գազի փոխադրման տրազիտային նոր գինը, որից կախված գազի սակագինը կարող է նվազել նաև սպառողների համար:

Լրահոս
0