00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իվանիշվիլու ախտանիշը հետսահակաշվիլյան Վրաստանում

© Sputnik / Александр Имедашвили / Անցնել մեդիապահոցГрузинский миллиардер Бидзина Иванишвили
Грузинский миллиардер Бидзина Иванишвили - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանի խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին, սակայն երկիրը մինչ օրս միջկուսակցական թեժ պայքարի փուլում է գտնվում։ Փորձագետները և իշխող կուսակցության ընդդիմախոսները միաձայն պնդում են, որ «Վրացական երազանքը», պահպանելով իշխանությունը, «վերադարձրել է» Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլուն։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Հետսահակաշվիլյան Վրաստանը դժվար ժամանակներ է ապրում։ Մի կողմից` դրան նպաստում է տնտեսական ճգնաժամը և որպես հետևանք` ազգային արժույթի` լարիի ձգձգվող արժեզրկումը, մյուս կողմից` երկրի ներքաղաքական համակարգի շերտավորումը։
Դրանով մտահոգված են նաև խորհրդարանական ընտրություններում հաղթած և սահմանադրական մեծամասնությամբ խորհրդարան անցած «Վրացական երազանք — Ժողովրդավարական Վրաստան» կոալիցիայի անդամները։

Տնտեսական բլոկ

Հենց այդ նպատակով է իրականացվել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու ներկայացրած նախարարների նոր կաբինետի տնտեսական բլոկի այսպես կոչված կադրային տեղաշարժը։

Տնտեսական բլոկի նոր դեմքերը խորհրդարանին են ներկայացվել նախարարական հին թիմի ներկայացուցիչների հետ միասին։

Այսպիսով` ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրել է էկոնոմիկայի նախկին նախարար Դմիտրի Կումսիշվիլին, իսկ նրա տեղը նշանակվել է Վրաստանի վարչապետի նախկին խորհրդական Գեորգի Գվախարիան, ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարի պաշտոնը զբաղեցրել է Զուրաբ Ալավիձեն, իսկ Վրաստանի եվրաինտեգրման հարցերի պետական նախարար է նշանակվել «Ազատ ժողովրդավարներ» կուսակցության նախկին անդամ Վիկտոր Դոլիձեն։

IV партийный съезд Грузинской мечты - Sputnik Արմենիա
Վրաստանի ընտրություններ. հիասթափություն կամ այլընտրանքի բացակայություն

Իր պաշտոնը պահպանել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար, Վրաստանի փոխվարչապետ Կախա Կալաձեն։

Կադրային փոփոխությունները, փորձագետների կարծիքով, թույլ կտան ժամանակավորապես մեղմել բնակչության ակնհայտ և աճող դժգոհությունը երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակից։

Սրանից օգտվում է խորհրդարանում 27 մանդատ ունեցող Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունը։ Նրանք «Վրացական երազանքին» մեղադրում են, որ անցած չորս տարվա ընթացքում նրանց չի հաջողվել երկիրը դուրս բերել տնտեսական ճգնաժամից։

«Երկրում տնտեսական ճգնաժամ է, տնտեսությունը աճ չի արձանագրում, քաղաքացիներն աղքատանում են։ Բնականաբար, նման կառավարությունում մեկ կամ երկու նախարարի տեղաշարժը որևէ արդյունք չի տա»,- կարծում է ՄԱՇ-ի առաջնորդներից Զուրաբ Չիաբերաշվիլին։

Նրա խոսքով` Իվանիշվիլու թիմը շարունակելու է նախկին քաղաքականությունը, որին նրանք հակազդելու են։

Վրաստանի իվանիշվիլիզացիան շարունակվու՞մ է

Մինչ նախարարների նոր կաբինետը սպասում է խորհրդարանի հաստատմանը, Վրաստանում փորձագետները կարծում են, որ «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը այլընտրանք չլինելու հետևանք է։

««Վրացական երազանքը» իշխանության է եկել վարչական և դրամական ռեսուրսների օգնությամբ։ Նրանց հաղթանակը կանխատեսելի էր, քանի որ երկրում այլ ակտիվ քաղաքական այլընտրանք չկար», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց կառավարման ռազմավարության ինստիտուտի ղեկավար Պյոտր Մամրաձեն։

Փորձագետը դրական է գնահատում ընտրությունների ելքն ու Վրաստանի վարչապետի ներկայացրած նախարարների կաբինետը։ Մամրաձեն գործող վարչապետին բարձրակարգ մասնագետ է համարում։

Георгий Квирикашвили и Серж Саргсян - Sputnik Արմենիա
Վրաստանի և Հայաստանի առաջնորդները հանդիպել են սահմանին

Միակ թերացումն, ըստ փորձագետի, այն է, որ բոլոր որոշումները, որոնք ընդունում է և ընդունելու է «Վրացական երազանքը», ուղղված են Իվանիշվիլու նախնական հավանությանը։

«Նրանք իրենց հաշվետու են համարում նրան, անկախ այն բանից, որ Իվանիշվիլին վաղուց արդեն իշխանություն չէ», — ասաց Մամրաձեն։

Սա յուրօրինակ իրավիճակը, անկասկած, ազդում է կոալիցիայի վրա` առաջացնելով, մի կողմից` հավասարակշիռ քաղաքականություն Իվանիշվիլուն չվիրավորելու համար, մյուս կողմից` հաճախ պարալիզացնում է թիմի գործողությունները։
Մամրաձեն ծանր տնտեսական իրավիճակից ելք է տեսնում երկրի համար անհրաժեշտ մի շարք բարեփոխումների իրականացման տեսքով։

«Վրաստանն այսօրվա դրությամբ սահմանադրական բարեփոխումների, անկախ դատախազության, առևտրատնտեսական ոլորտում մենաշնորհից հրաժարվելու կարիք ունի», — նշել է Մամրաձեն։

Արմատական փոփոխություններ ակնկալել պետք չէ նաև երկրի արտաքին քաղաքական կյանքում։ Վրաստանը շարունակելու է հավասարակշռված քաղաքականությունը հիմնական տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային գերտերությունների հետ երկրի ազգային անվտանգության ապահովման համար։

Նման քաղաքականության գաղափարը բարձրաձայնվել էր դեռևս 2012 թվականին Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու կողմից, որի էությունը տարածաշրջանում աշխարհաքաղաքական հիմնական խաղացողների հետ առևտրատնտեսական, էներգետիկ և այլ փոխհարաբերությունների դիվերսիֆիկացումն է։

Լրահոս
0