00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանի ընտրություններ. հիասթափություն կամ այլընտրանքի բացակայություն

© Sputnik / Levan AvlabreliIV партийный съезд "Грузинской мечты"
IV партийный съезд Грузинской мечты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սահմանադրական մեծամասնություն հավաքած «Վրացական երազանք» կուսակցությունը հիմա որոշում է գլխավոր խնդիրը` ով կմտնի կառավարության կազմ։ Ինչի հետ է կապված վրացական հասարակության ընտրությունը, և ինչպիսին կլինի երկրի արտաքին քաղաքական ուղղությունն առաջիկա չորս տարիներին։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

2016թ-ին «Վրացական երազանք`ժողովրդավարական Վրաստան» իշխող կոալիցիայի հաղթանակը որոշված էր դեռ աննախադեպ նախընտրական քարոզարշավի սկզբում։ Հետևաբար, այդ ժամանակ պարզ էր, որ անփոփոխ կմնա նաև երկրի արտաքին քաղաքական ուղղությունը` հարևանների, այդ թվում` Հայաստանի հետ պրագմատիկ քաղաքականությունը։

Երազանքը փոխում է սահմանադրությունը

Ընտրությունների երկու փուլերում առաջատար «Վրացական երազանք» իշխող կոալիցիան հավաքել է ցանկալի սահմանադրական մեծամասնություն` հետին պլան մղելով Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու «Ազգային միասնական շարժում» կուսակցությանը։

Линии электропередачи (ЛЭП) Саяно-Шушенской ГЭС - Sputnik Արմենիա
Հայաստանը, Ռուսաստանը, Իրանն ու Վրաստանը էներգետիկ կամուրջ են ստեղծում

Երեք քաղաքական ուժերը, որոնց մեջ էր նաև «Դավիթ Թարխան-Մոուրավի, Իրմա Ինաշվիլի — Վրաստանի հայրենասերների դաշինք, Միավորված ընդդիմություն» այսպես կոչված ռուսամետ դաշինքը, դեկտեմբերի կեսից Վրաստանում կառավարություն կձևավորեն։ Երկրում դե ֆակտո սահմանվել է կառավարման միակուսակցական համակարգ, քանի որ «Վրացական երազանքը» ներկայացնում է սահմանադրական մեծամասնություն (115 պատգամավոր 150 տեղ ունեցող խորհրդարանում)։ Դա առաջացրել է «Ազգային միասնական շարժման» դժգոհությունն և քննադատությունը։

«Ազգային միասնական շարժման» առաջնորդ Դավիթ Բաքրաձեն ճեպազրույցում նշել է, որ այսուհետ խորհրդարանում «աշխատելը դժվար կլինի», սակայն դա կուսակցության քաղաքական պարտականությունն է։ Նրա խոսքով, երբ հասարակությունն իր վրա կզգա միակուսակցականության ողջ բեռը, այդ ժամանակ կհասկանա, որ ԱՄՇ-ն ճիշտ էր։

«Երբ երկրի բնակչությունը զգա միակուսակցական համակարգի տխուր հետևանքները, մենք բարոյական տեսանկյունից հաղթող դուրս կգանք, քանի որ պայքարել ենք մինչև վերջ», — ասել է Բաքրաձեն։

Նրա խոսքով` կուսակցությունը մաքուր է իր ընտրողների առաջ, իսկ ընտրություններում ստացած ձայները ոգեշնչել են նրանց շարունակել պայքարը։ Չնայած ԱՄՇ մռայլ կանխատեսումներին` «Վրացական երազանքը» շարունակում է տոնել հաղթանակը։ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ընտրությունները համարում է ժողովրդավարական երկրի նոր փուլի սկիզբը։

«2016թ-ի ընտրություններն արդար էին, ազատ, ժողովրդավարական, իսկ դրական արդյունքները կանդրադառնան մեզանից յուրաքանչյուրի կյանքի վրա»,- հավաստիացնում է Կվիրիկաշվիլին։ Վարչապետին նաև չեն շփոթեցրել զգալի խախտումներն ընտրատեղամասերում, քանի որ նա համոզված է, որ ժողովուրդը քաղաքական պարտքը կատարելիս բարձր մշակույթ է
ցուցաբերել։

Արտաքին խաղեր հարևանների հետ

Ակնհայտ է, որ ելնելով ընտրությունների արդյունքներից` Վրաստանի արտաքին քաղաքական ընթացքը շատ չի փոխվի։

«Վրաստանի կոմպլեմենտարիզմի քաղաքականության հիմքում ընկած է հիմնական տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային տերությունների հետ հավասարակշված փոխհարաբերությունների գաղափարը` երկրի ազգային անվտանգությունն ապահովելու համար»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանի հարցերով փորձագետ, Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը։

Նրա խոսքով` այդ քաղաքականության գաղափարը հնչել է դեռ 2012թ-ին Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու կողմից, որի գործնական էությունը առևտրատնտեսական, էներգետիկ և այլ փոխհարաբերությունների դիվերսիֆիկացիան է տարածաշրջանի հիմնական աշխարհաքաղաքական խաղացողների հետ։

Джонни Меликян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Վրաստանի ընտրությունների հիմնական ինտրիգը

Այդ նույն վեկտորի համաձայն` Թբիլիսին շարունակում է այլընտրանքային էներգիայի աղբյուրների որոնումները, ինչի մասին բազմիցս հայտարարել են իշխանությունները։ Ըստ էության` սահմանադրական մեծամասնությունը կապում է իշխող կուսակցության ձեռքերն այդ գաղափարի իրագործման համար։

«Դա միջնաժամկետ հեռանկարում կարող է հանգեցնել հարաբերությունների շտկման մի կողմից` Ադրբեջանի հետ, մյուս կողմից` Ռուսաստանի և Իրանի հետ` Հայաստանի միջնորդությամբ»,- նշեց Մելիքյանը։

«Վրացական երազանքի» հաղթանակը և ԱՄՇ-ի փոքրամասնություն կազմելն անսպասելի չէր, քանի որ դրան նպաստել են հետևյալ գործոնները. բնակչության հիշողության մեջ դեռ վառ են 2008թ-ի իրադարձությունները, Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը, ինչպես նաև համաշխարհային տնտեսական ճգնաժամը, որը չէր կարող չանդրադառնալ Վրաստանի վրա։ Նախկին քաղաքական առաջնորդներից հիասթափված բնակչությունը, կարելի է ասել, ընտրություն չուներ իշխող կուսակցությանն այլընտրանքի բացակայության պատճառով։

Լրահոս
0