00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԿԲ-ը տեղեկություն չունի բանկոմատների վրա հաքերային հարձակումների մասին

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցБанковские карты международных платежных систем VISA и MasterCard
Банковские карты международных платежных систем VISA и MasterCard - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի բանկոմատները չեն ենթարկվել հաքերային հարձակումների, Sputnik Արմենիային հաղորդեց Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի Կենտրոնական բանկը տեղեկություն չունի այն մասին, որ իրականացվել է հաքերային հարձակում երկրի առևտրային բանկերից կամ բանկոմատներից գոնե մեկի վրա։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը` մեկնաբանելով ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունն այն մասին, որ հայկական բանկերի վրա կատարվել են հաքերային գրոհներ։

Նրա խոսքով` առաջիկայում Հայաստանի ԿԲ-ն պաշտոնական հաղորդագրություն կտարածի, իսկ առայժմ ավելի լավ է զերծ մնալ նման տեղեկատվություն տարածելուց։

«Առայժմ կարող եմ ասել հետևյալը. մենք տեղեկություն չունենք այն մասին, որ տուժել է թեկուզ մեկ առևտրային բանկ կամ կատարվել է հարձակում բանկոմատների վրա։ Եթե նման տեղեկատվություն լիներ, ապա մենք կհաստատեինք այն», — ասաց Բերբերյանը։

Эксперт по информационной безопасности Самвел Мартиросян - Sputnik Արմենիա
Փորձագետ. Հայաստանի ԱԱԾ սերվերի վրա հաքերային գրոհի մասին տեղեկությունը PR է

Նա հավելեց, որ հայտնած տեղեկությունն ընդամենը կազմակերպության զեկույցն է, որն ուսումնասիրում է կիբեր-հանցագործությունները։

«Այնտեղ այդպիսի փաստ չկա, և կոչ եմ անում ԶԼՄ-ներին ավելի ուշադիր լինել նման դեպքերում»,- ասաց Բերբերյանը։

Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցերին` Բերբերյանը հավելեց, որ ԿԲ ամբողջ համակարգը և բանկին կից գործող այլ համակարգերը պաշտպանված են միջազգային չափանիշներով սահմանված անվտանգության համակարգերին համապատասխան։ Նրա խոսքով` պաշտպանվածության աստիճանը բարձր է։

Միաժամանակ տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, մեկնաբանելով իրավիճակը, կոչ արեց չանտեսել զեկույցը։

«Հարձակման մասին գրում է Group-IB ռուսական ընկերությունը, որն աշխատում է միջազգային շուկայում և լուրջ կշիռ ունի, այն հայտնի է նրանով, որ հայտնաբերել է այլ խոշոր բանկային գրոհներ, օրինակ, Carbanak։ Այնպես որ, ես ուշադիր կլինեի նրանց հաշվետվությունների նկատմամբ։ Group-IB-ի համաձայն, հարձակումը կատարել է «Կոբալտ» անունով խումբը»,- ասաց Մարտիրոսյանը։

Նրա խոսքով` զեկույցում խոսվում է այն մասին, որ հարձակումն իրականացվել է բանկի վրա, այլ ոչ բանկոմատների, այսինքն, հաճախորդները կարող են չանհանգստանալ։

Ավելի վաղ Ռոյթերս գործակալությունը հայտնել էր, որ միջազգային հանցավոր խումբը մի շարք հեռահար կիբեռհարձակումներ է իրականացրել ավելի քան 10 երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Ռուսաստանի, ԱՊՀ այլ պետությունների և Եվրամիության բանկոմատների վրա:

Լրահոս
0