00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սվենտիցկի. ինչ մեղքս թաքցնեմ, Թբիլիսին հայերն են կառուցել

© Sputnik / Laura Sarkisyan Николай Свентицкий
Николай Свентицкий - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի «Ռուսական հեքիաթ» նախագծի շրջանակում Երևան է ժամանել Թբիլիսիի Ա. Ս. Գրիբոյեդովի անվան պետական ակադեմիական ռուսական դրամատիկական թատրոնի գլխավոր տնօրեն Նիկոլայ Սվենտիցկին։

Սվենտիցկին Sputnik Արմենիային պատմեց Գրիբոյեդովի թատրոնի, հայ ժողովրդի նկատմամբ սիրո և «Ռուսական հեքիաթ» նախագծի մասին։

- Ինչո՞վ է ապրում Գրիբոյեդովի թատրոնը վերջին տարիներին։

— Թատրոնը հաստատուն տեղ է զբաղեցնում Վրաստանի թատերարվեստում։ Մենք կատարում ենք մեր առաքելությունը` Գրիբոյեդովի թատրոնի խաղացանկի 95 տոկոսը բացառապես ռուսական դասական գործերից է կազմված։ Սա սփյուռքին սպասարկող թատրոն չէ, սա բացառապես վրացական թատրոն է` վրացական հսկայական թատերական աշխարհի պտուտակ, որը խոսում է ռուսերեն։

Մեր մեծ ձեռքբերումն է այն, որ մեր հանդիսատեսի 98 տոկոսն էթնիկ վրացիներ են։ Փառք Աստծո, մեր թատրոնն այսօր պահանջված է, և մեզ սիրում են Վրաստանում, քանի որ մենք միշտ կանգնել ենք, կանգնում ենք և կանգնելու ենք մեր ժողովրդի կողքին` թե՛ ուրախության, թե՛ տխրության պահերին։

Роберт Стуруа - Sputnik Արմենիա
Պայքարում էր Սահակաշվիլու դեմ, ընկերություն անում Փարաջանովի հետ, աստվածացնում՝ Ֆելինիին

Օրերս թատրոնում տեղի ունեցավ Գոգոլի «Խաղացողները» ներկայացման պրեմիերան։ Ի դեպ, «Ռևիզորից» բացի, մենք հաճույքով Երևան ենք բերել երեխաների համար մեր հիանալի, սենսացիոն «Մաուգլի» մյուզիքլը։

- Ի՞նչ եք պատրաստ ցույց տալ հայ հանդիսատեսին։

— Մենք այս տարի արդեն եղել էինք Հայաստանում։ Վանաձոր քաղաքում թատերական փառատոնի շրջանում ցուցադրվել է Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր» ներկայացումը։ Դա հաջողված, բայց վիճահարույց ներկայացում է։ Վանաձորում մենք բուռն ծափահարությունների արժանացանք։

Մենք ցանկանում ենք ավելի հաճախ գալ, բայց, ցավոք, ամեն ինչ չէ, որ մեզանից է կախված, քանի որ հյուրախաղերն առաջին հերթին կապված են մեծ ծախսերի հետ։ Չենք ցանկանում Հայաստան բերել շարքային ներկայացում։ Մենք ուզում ենք հայ հանդիսատեսին ցույց տալ մեր գլուխգործոցները (կներեք այդ բառի համար, բայց ես այդպես եմ կարծում), իսկ դա թանկ հաճույք է։ Վերջին անգամ մենք Երևանում ներկայացրել ենք Լև Տոլստոյի «Խոլստոմերը»։

- Հայ թատերական գործիչներից ո՞վ է Ձեզ ավելի հոգեհարազատ։

— Ես մեծ հարգանք եմ տածում Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի նկատմամբ, որն իմ ավագ ընկերն է և որոշ առումով` ուսուցիչը։ Նա, անշուշտ, ողջ հետխորհրդային տարածքի ականավոր թատերական գործիչներից է, որը ոչ միայն ստեղծագործող է, այլև զգում է ժամանակի զարկերակը։

- Ի՞նչն է Ձեզ ավելի շատ մտերմացնում Հայաստանի հետ։

— Ես շատ եմ սիրում Հայաստանը, այն հոգեհարազատ է ինձ։ Ես իսկապես ծանոթ եմ հնագույն հայկական մշակույթին, քանի որ ինքս ծնվել եմ մի քաղաքում, որտեղ հայերը բնակչության մեծ տոկոսն են կազմում։

Ես թբիլիսցի եմ և հպարտ եմ, որ լավագույն ընկերներս հայեր են։ Մեր քաղաքը` Թբիլիսին, հայերն են կառուցել, որոնք այն նույնքան հարազատ են ընդունում, որքան և Երևանը։ Ուստի ես միշտ հաճույքով եմ գալիս Հայաստան, Երևան։ Մաղթում եմ այս երկրին և բազմաչարչար ազգին խաղաղություն և երջանկություն, որին նա արժանի է։

- Ինչպե՞ս եք գնահատում Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի «Ռուսական հեքիաթ» նոր նախագիծը։

— Ես երջանիկ եմ, որ հրավիրվել եմ այս նախագծին մասնակցելու համար, քանի որ սա շատ հետաքրքիր աշխատանք է, որը գործարկել է Ռոսսոտրուդնիչեստվոն։ Ես հաճախ եմ լինում տարբեր երկրներում, քանի որ Վրաստանում ռուս հայրենակիցների համակարգող խորհրդի նախագահն եմ։ Հասկացեք, ես հեռու եմ կոմպլեմենտարությունից, բայց այն ծավալի աշխատանքը, որն ամեն օր իրականացնում է այս կազմակերպությունը, ես ոչ մի տեղ չեմ տեսել։

Куклы подаренные Индирой Ганди ереванскому кукольному театру - Sputnik Արմենիա
Գանդիի նվերը Հայաստանի տիկնիկային թատրոնին

«Ռուսական հեքիաթի» թեմատիկան շատ իմաստուն է ընտրված։ Գաղտնիք չէ, որ մեր ժողովրդական բանահյուսությունում շատ իմաստուն և նշանակալի բաներ կան թաքնված։ Հեքիաթը ժողովրդական իմաստություն է։ Մեզ համար ավելի հեշտ կլինի շփվել միմյանց հետ և խաղաղություն հաստատել, եթե իմանանք աշխարհի ժողովուրդների հեքիաթները։

- Ի՞նչ համատեղ նախագծեր եք իրականացնում Ռոսսոտրուդնիչեստվոյի հետ։

— Նոր նախագիծ ենք մտածում. այս տարի Նիկոլայ Գումիլյովի ծննդյան հոբելյանական ամսաթվի շրջանակում ցանկանում ենք բերել «Ես Նիկոլայ Գումիլյովն եմ» մոնոներկայացումը։ Դա հայ ռեժիսոր Լևոն Ուզունյանի հիանալի աշխատանքն է։ Թեև նա աշխատում է հայկական թատրոնում (Թբիլիսիի Շահումյանի անվան հայկական դրամատիկական թատրոն, այժմ` Պետրոս Ադամյանի անվան. խմբ.), այնուամենայնիվ համագործակցում է նաև մեր թատրոնի հետ։ Ուզունյանը կրեատիվ ռեժիսոր է, որի աշխատանքը մեծ հաճույքով կցանկանայինք ցուցադրել Հայաստանում։

- Ի՞նչ եք Ձեզ հետ տանելու Վրաստան։

— Հայաստանի շունչը, այս հողի թախիծը և հայերի ժպիտը, որոնք, չնայած երկրի ողբերգական պատմությանը, շարունակում են ժպտալ և ուրախ ընդունել հյուրերին։

Լրահոս
0