00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:48
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
10:02
9 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:12
3 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գանդիի նվերը Հայաստանի տիկնիկային թատրոնին

© Sputnik / Aram NersesyanКуклы подаренные Индирой Ганди ереванскому кукольному театру
Куклы подаренные Индирой Ганди ереванскому кукольному театру - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարդու շփումը թատերական արվեստի հետ սկսվում է տիկնիկային թատրոնից։ Տիկնիկների միջազգային օրը Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ստեղծման մասին պատմում է Sputnik Արմենիա պորտալը

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Երևանի տիկնիկային թատրոնի սրահում, որտեղ արևի լույսը շատ քիչ է թափանցում, ապակե տնակներում անձայն քնած են տիկնիկները. դրանք Պավլոս Բորոյանի` Երևանի տիկնիկային թատրոնի հիմնադրի անվան թանգարանի հավաքածուից են։

© Sputnik / Aram NersesyanԵրևանի տիկնիկային թատրոն
Ереванский кукольный театр - Sputnik Արմենիա
Երևանի տիկնիկային թատրոն

Տիկնիկների աշխարհագրությունը մեծ է. այստեղ կարելի է տեսնել չինական ավանդական տիկնիկ, կողքին` Սինգապուրից բերված փայտիկներով կառավարվող տիկնիկ, իսկ քիչ այն կողմում` ղազախական յուրդ։

Ներքևում հպարտորեն շարվել են Հնդկաստանի տարբեր նահանգներից բերված տիկնիկներ, որոնք ժամանակին թատրոնին է նվիրել Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդին նախորդ դարի 70-ականներին Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ։

«Թեև այն ժամանակ թատրոնն աշխարհում այնքան էլ ճանաչված չէր, այդուհանդերձ Ինդիրան` որպես կրթված մարդ, գիտեր` ուր է գալիս, ինչ երկիր և ինչով է հարուստ այդ երկիրը»,- ասաց տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը։

Մինչ «տարբեր ազգերի» տիկնիկները հանգստանում էին, շատ առույգ էր թատրոնի ստեղծողին` Պողոս (Պավլոս) Բորոյանին պատկերող տիկնիկը։

Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը ստեղծվել է 1935 թվականին մի խումբ նվիրյալների` Սոֆի Աբաջյանի, Վարյա Ղազարյանի, Պավլոս Բորոյանի կողմից, ովքեր Մոսկվայում սովորում էին ռուս դերասան և ռեժիսոր Սերգեյ Օբրազցովի ղեկավարած թատերական ստուդիայում։

© Sputnik / Арам Нерсесян Ռուբեն Բաբայան
Рубен Бабаян  - Sputnik Արմենիա
Ռուբեն Բաբայան

«Ավագ տարիքի մարդիկ հիշում են Պավլոսին` տիկնիկների ճամպրուկով։ Նա մեկնում էր Հայաստանի շրջաններ և ներկայացումներ տալիս։ Ելույթից առաջ ասում էր. «Այժմ դուք երգ կլսեք. բառերը` Պավլոս Բորոյանի, իսկ երաժշտությունը` Լյուդվիգ վան Բեթհովենի»»։

Թատրոնում 80 տարվա ընթացքում մոտ 500 ներկայացում է բեմադրվել։ Թատրոնը գործունեությունը չի դադարեցրել անգամ ամենադժվար տարիներին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մի շրջան եղավ, երբ թատրոնները լուծարվեցին և պետք է ինքնաֆինանսավորման անցնեին։ Այդ ժամանակ դերասանները կամավոր կերպով փորձում էին պահպանել թատրոնի բեմադրությունները։ Երբ 50-ականներին թատրոնները նորից պաշտոնապես պետք է բացվեին, տիկնիկայինն այն եզակիներից էր, որն ամեն ինչ չսկսեց զրոյից և հեշտորեն մտավ ստեղծագործական հունի մեջ։

«Այսօր թատրոնը ներկայացումներ է բեմադրում մեծերի ու փոքրերի համար։ Այստեղ կարելի է տեսնել ինչպես դրամատիկ բեմադրություններ, այնպես էլ մնջախաղ, բալետ, ընդ որում` հայերեն, ռուսերեն, անգլերեն ու արաբերեն։ Այսինքն` թատրոնը գործում է «այն ամենն, ինչ տաղանդավոր է, պետք է բեմ բարձրանա» սկզբունքով»,- նշեց թատրոնի տնօրենը։

© Sputnik / Aram NersesyanԵրևանի տիկնիկային թատրոն
Ереванский кукольный театр - Sputnik Արմենիա
Երևանի տիկնիկային թատրոն

Նա ավելացրեց, որ թատրոնում հաճախ են համերգներ կազմակերպվում։ Թատրոնի սրահը հաճախ որպես ցուցասրահ է ծառայում։ Թատրոնը դարձել է Երևանի յուրօրինակ մշակութային օջախը։

Անտոն Չեխովը ժամանակին ասել է. «Ստեղծագործության ամենամեծ խոչընդոտը հաջողության պարտադրանքն է»։ Մեծ գրողի թևավոր խոսքը թատերախմբի կարգախոսն է դարձել։

© Sputnik / Aram NersesyanԵրևանի տիկնիկային թատրոն
Ереванский кукольный театр - Sputnik Արմենիա
Երևանի տիկնիկային թատրոն

«Շատ տարիներ առաջ ես սուղ միջոցներով չորս դերասանով ներկայացում արեցի` Հովհաննես Թումանյանի «Խելոքն ու հիմարը» հեքիաթի հիման վրա։ Ես այդ ներկայացումով շրջագայեցի աշխարհով մեկ ու շատերի սերը նվաճեցի։ Տարբեր երկրներում մարդիկ այն դիտելուց հետո ասում էին` դա իմ մասին է»,- ասաց Բաբայանը։

Տասնվեց անձից բաղկացած թատերախումբը շատ է շրջագայում և մեծ ու փոքր լավ ընկերներ է ձեռք բերել Հայրենիքում ու նրա սահմաններից դուրս։

 

 

Լրահոս
0