00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Պոբեդան» սկսել է Գյումրի–Մոսկվա չվերթերի տոմսերի վաճառքը

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցСамолет авиакомпании "Победа"
Самолет авиакомпании Победа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ավիաընկերությունն առաջարկում է երեք սակագին` 999-ից մինչև 5999 ռուբլի արժողությամբ։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. Ինքնաթիռի տոմսի ցածր գներ առաջարկող ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը սկսել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից դեպի Գյումրի չվերթերի տոմսերի վաճառքը։

Տվյալ ուղղությամբ առաջին թռիչքը, ըստ ընկերության կայքում տեղադրված տեղեկության, տեղի կունենա դեկտեմբերի 15-ին։ Ստանդարտ տոմսի արժեքը 999 ռուբլի է (16 դոլարից պակաս)։

«Գինը նշված է` հաշվի առնելով բոլոր տուրքերը։ Որևէ բանի համար պետք չի լինի հավելյալ վճարել, եթե հավելյալ ծառայությունների կարիք չկա», — Sputnik Արմենիային ասաց ընկերության մամուլի քարտուղար Ելենա Սելիվանովան։

Առանց հավելավճարի ուղևորները հնարավորություն կունենան ինքնաթիռի սրահում տեղափոխել անձնական իրերը` փոքրիկ պայուսակ կամ պորտֆել (մինչև 75 սմ), հովանոց, ձեռնափայտ, ծաղիկներ, վերնահագուստ, կոստյում, կարդալու գրականություն, դյուրակիր համակարգիչ։ Կարելի է նաև տանել մինչև 10 կգ ուղեբեռ։

Սակագները

Ավիաընկերությունն առաջարկում է երեք սակագին։

Ստանդարտ սակագինը 999 ռուբլի է (մոտ 16 դոլար), ներառում է մինչև 10 ուղեբեռ։ Պլյուս սակագինը 2098 ռուբլի է (մոտ 33 դոլար), այն ներառում է մինչև 10 կգ ուղեբեռ և սեփական հայեցողությամբ տեղ ընտրելու հնարավորություն։

«Պոբեդայի» ինքնաթիռը - Sputnik Արմենիա
«Պոբեդա» ավիաընկերությունը պատրաստվում է հրաժարվել երևանյան չվերթերից

Պրեմիում սակագինը կարելի է ձեռք բերել 5999 ռուբլով (մոտ 93 դոլար)։ Այն ներառում է ինքնաթիռի սրահում մինչև 10 կգ ուղեբեռ, ինչպես նաև մինչև 20 կգ սովորական ուղեբեռ, տեղ ընտրելու հնարավորություն։ Բացի այդ` թույլատրվում է թռիչքի օրվա և ժամի փոփոխություն, ինչպես նաև տոմսի վերադարձ։ Այդ սակագները կարելի է ընտրել նաև ` հաշվի առնելով ուևորների տեղափոխումը Երևանից դեպի Գյումրի։ Նման դեպքում տոմսի արժեքին գումարվում է 500 ռուբլի (մոտ 8 դոլար)։

Հավելյալ ծառայություններ

Եթե դուք ընտրել եք ստանդարտ սակագինը, ապա բացի Երևանից Գյումրի ուղևորությունը` կարելի է հավելյալ ծառայություններ պատվիրել, որոնք կարող են տոմսից ավելի թանկ լինել։ Առաջին հերթին դա վերաբերում է ուղեբեռին։

Հավելյալ ուղեբեռի արժեքը կազմում է 999 ռուբլուց (մինչև 10 կգ ուղեբեռ ինքնաթիռի սրահում) մինչև 2499 ռուբլի (20+20 կգ` 39 դոլար)։ Իսկ, օրինակ, ընտանի կենդանու (կամ հեծանիվի, սնոուբորդի) տեղափոխումը կարժենա 2000 ռուբլի (31 դոլար)։ Ուսապարկերը, տոպրակները, տուփերը, ծովափնյա և մարզական պայուսակները ինքնաթիռի սրահում կտեղափոխվեն վճարովի։

Ընկերությունն առաջարկում է նաև օգտվել ապահովագրությունից` թռիչքը հետաձգվելու, ուղեբեռի կորստի կամ վնասվելու, դժբախտ պատահարի դեպքում (199 ռուբլի կամ 3 դոլար)։ Բացի այդ` հավելյալ վճարի դիմաց (149 մինչև 999 ռուբլի) կարելի է կարելի է տեղ ընտրել ինքնաթիռում։

Նյութը գրելու պահին ինքնաթիռում արդեն մոտ 15 տեղ էր ամրագրված։ Տեղ ամրագրելիս գծագրի վրա երևում է ուղևորների սեռը, այնպես որ կարելի է տեղ ընտրել կնոջ կամ տղամարդու կողքին։

«Աերոֆլոտ» խմբին պատկանող «Պոբեդա» ավիաընկերությունը ստեղծվել է 2014 թվականի սեպտեմբերի 16-ին «Դոբրոլյոտ» փոխադրողի փոխարեն, որը նույն տարվա աշնանը դադարեցրել է թռիչքները Եվրամիության պատժամիջոցների ցուցակում հայտնվելուց հետո: «Պոբեդան» գործում է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։ 2015 թվականի արդյունքներով` ավիաընկերությունը սպասարկել է 3.09 մլն ուղևոր: Ռոսավիացիայի տվյալների համաձայն` փոխադրողն այս ցուցանիշով ՌԴ քաղավիացիայում 7-րդ տեղն է զբաղեցրել:

Լրահոս
0