00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մոր կաթի հետ». հայ կանայք` կրծքով կերակրելու մասին

© Sputnik / Александр Кондратюк / Անցնել մեդիապահոցМать с новорожденным
Мать с новорожденным - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Յուրաքանչյուր կին երազում է առողջ երեխա ունենալ։ Առաջին տարին չէ, որ բժիշկների և կերակրող մայրերի միջև վեճեր են ընթանում, թե որքանով է օգտակար և կարևոր փոքրիկին կրծքով կերակրելը։

Անի Լիպարիտյան, Sputnik.

Կրծքով կերակրելու առավելությունն այն է, որ երեխան մաքուր և օպտիմալ ջերմաստիճանի կաթ է ստանում, որը լավ է յուրացվում։ Մայրական կաթը համապատասխանում է նորածնի օրգանիզմի պահանջներին և առանձնահատկություններին, ինչպես նաև հզոր միջոց է նրա դիմադրողականությունը բարձրացնելու համար։ Sputnik Արմենիան հետաքրքրվել է կերակրող մայրերից, թե նրանք ինչպես են վերաբերվում կրծքով կերակրելուն։

«Չեմ հասկանում այն կանանց, որոնք հրաժարվում են կրծքով կերակրելուց «իդեալական կազմվածքի» պատճառով։ Իրականում կրծքով կերակրելու ժամանակ կնոջ օրգանիզմն օրական ծախսում է 700-800 կիլոկալորիա։ Պատկերացնու՞մ եք` քանի ժամ պետք է անցկացնել մարզասրահում նման արդյունքի հասնելու համար»,- Sputnik Արմենիային ասաց կերակրող մայր Սոնան։

Նրա խոսքով` կրծքով կերակրելն օգնում է նաև նախկին վիճակին բերել կազմվածքը ծննդաբերությունից հետո։ Սոնան նշեց, որ կրծքով կերակրելը հաճախ ցավոտ է լինում, բայց «երբ տեսնում ես փոքրիկի երջանիկ դեմքը, ամեն ինչի մասին մոռանում ես»։

Девушка посреди черного неба - Sputnik Արմենիա
«Տիկնայք փափկասուն» կամ ինչպես Հայաստանը զրկվեց հազարավոր աղջիկներից

Մեր մյուս զրուցակից Կարինեն նշեց, որ կրծքով կերակրելն ունի նաև բացասական կողմեր։

«Ես երկու երեխաների մայր եմ։ Առաջին երեխային հազիվ եմ կտրել կրծքից։ Աղջիկս կամակոր և անհանգիստ էր դարձել, բառացիորեն կախված էր ինձանից։ Հիմա երկրորդ երեխաս վեց ամսական է, և ես արդեն անհանգստանում եմ, թե ինչպես եմ նրան կտրելու կրծքից», — ասաց նա։

Հայաստանի կառավարությունը վերջին շրջանում հատուկ ուշադրություն է դարձնում կրծքով կերակրելու և մանկական մահացությունը կրճատելու հարցին։ Հետազոտությունների համաձայն` կրծքով կերակրելը 7-10 անգամ նվազեցնում է մանկական մահացությունը։ Հայ բժիշկների առջև խնդիր է դրված` մինչև 2020թ-ը 20 տոկոսով կրճատել մանկական (մինչև 5 տարեկան) և նորածնային (մինչև մեկ տարեկան) մահացությունը։

«Հայ մասնագետները ենթադրում են, որ մինչև 2020թ-ը 15 տոկոսով կկրճատվի նաև նեոնատալ և պերինատալ մահացությունը։ Մասնագետները նաև կփորձեն 15 տոկոսով կրճատել հիվանդանոցներում մահվան դեպքերը»,- ասաց Հայաստանի առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում։

Նա հավելեց, որ Հայաստանում հատուկ ուշադրություն է դարձվում կրծքով կերակրելուն` որպես երեխայի առողջ աճի և զարգացման ամենակարևոր բաղադրիչի։ Կրծքի կաթ ուտող երեխաները 10-14 անգամ ավելի քիչ են հիվանդանում։

«Դա թույլ է տալիս կրճատել մանկական մահացությունը 10-15 տոկոսով։ Կրծքով կերակրելու ժամանակ խնդիրներ լինում են միայն անփորձության և լուրջ առողջական խնդիրների պատճառով` ՁԻԱՀ, ուռուցքային հիվանդություններ, քիմիաթերապիա», — նշեց բժիշկը։ Սարիբեկյանի խոսքով` Հայաստանը մի ժամանակ կանգնած է եղել կրծքով կերակրելու ցուցանիշի կտրուկ կրճատման առաջ։

Грант Калентерян - Sputnik Արմենիա
Ուսումնասիրություն. Մանկական մահացության ցուցանիշը Հայաստանում նվազել է

«Հիշում եմ այն շրջանը, երբ երկրաշարժից հետո երկիրը մարդասիրական օգնություն ստացավ, ինչպես նաև մատչելի արհեստական խառնուրդներ։ Դա շատ բացասական ազդեց կրծքով կերակրելու վրա։ Այդ տարիներին մեր մայրերի միայն 20 տոկոսն է կրծքով կերակրել։ Այսինքն` 0-1 տարեկան հարյուր երեխաներից միայն 25-ին են կրծքով կերակրել»,- ասաց Սարիբեկյանը։

Նրա խոսքով` դրանից հետո Հայաստանի առողջապահության նախարարությունը սկսել է ակտիվորեն ներմուծել կրծքով կերակրելու ազգային ծրագիր։ Հիմա այդ ցուցանիշը հասել է շուրջ 80 տոկոսի։ Ներկա պահին Հայաստանը դասվում է այն սակավաթիվ երկրների շարքում, որոնք կրծքով կերակրելուն աջակցելու օրենք ունենք, որն ընդունվել է խորհրդարանում 2014թ-ին։

«Օրենքը կարգավորում է նաև արհեստական խառնուրդների մարքեթինգի գործընթացը։ Խոսքը կրծքի կաթի փոխարինիչների ցանկացած տեսակի գովազդն արգելելու և բուժաշխատողների ու կաթնային խառնուրդների մատակարարների և առաքիչների համագործակցության արգելքի մասին է։ Օրենքը բավական կոշտ է, և մենք հույս ունենք, որ ծննդատներում արհեստական խառնուրդ օգտագործելու փորձն աստիճանաբար կվերանա»,- հավելեց բժիշկը։

Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի տվյալներով` Հայաստանում մանկական մահացության մակարդակը կազմում է մինչև հինգ տարեկան երեխաների մահացության ավելի քան 60 տոկոսը։

Մասնագետները կարծում են, որ նեոնատալ շրջանում մահացության հիմնական պատճառներից են վաղաժամ ծննդաբերությունը, բնածին խնդիրները, ծննդաբերական ասֆիքսիան, սեպսիսը, թոքաբորբը։

Եթե 1990թ-ին նորածնային մահացության ցուցանիշը կազմել է 18,9 պրոմիլ (1465 դեպք), ապա 2015թ-ին այդ ցուցանիշը կազմել է 8,8 պրոմիլ (370 երեխա)։ Այսինքն` առկա է 57 տոկոս կրճատում։ Դրական դինամիկա կա նաև մայրական մահացության հարցում. եթե 2000թ-ին արձանագրվել է մայրական մահացության 25 դեպք, ապա 2015թ-ին` միայն 5 դեպք։

Լրահոս
0