00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Իրանում քննարկում են սցենարներ․ չի բացառվում՝ համաձայնության գան Սիրիայի շիաների հետ․ Ոսկանյան
14:55
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում արտաքին գովազդի փառատոն կանցկացվի

© Sputnik / Анна Клименко / Անցնել մեդիապահոցнаружная реклама
наружная реклама - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արտաքին գովազդի փառատոնն առաջին անգամ կանցկացվի Երևանում և կտևի 5 օր` նոյեմբերի 20-25-ը։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Արտաքին գովազդի առաջին փառատոնին կմասնակցեն առաջատար գովազդային գործակալությունների ներկայացուցիչները, լրագրողներին հայտնեց Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը։

Նրա խոսքով` փառատոնի նպատակն է խթանել տարածաշրջանում գովազդի ոլորտի զարգացումը, հայկական գովազդի նմուշները ներկայացնել միջազգային շուկայում։

«Հրավիրված են արտաքին գովազդի ոլորտում առաջատար մասնագետներ: Նպատակներից է նաև գովազդի հայկական շուկա բերել միջազգային փորձը։ Սա թույլ կտա օբյեկտիվ գնահատել հայրենական գովազդը», — նշեց Բաղդասարյանը։

Նա ավելացրեց, որ փառատոնի շրջանակում Երևան կժամանեն աշխարհի առաջատար DDB-ի, BBDO-ի, Saatchi & Saatchi, Zeno Group-ի գովազդային գործակալությունների արտ-տնօրենները:

Նախատեսված է նաև միջազգային ճանաչում ունեցող գովազդային փորձագետների և ոլորտի տեղական պատասխանատուների մասնակցությամբ մասնագիտական համաժողովի, ինչպես նաև վարպետության դասերի անցկացում:

Ծրագրի շրջանակում ներկայացված հայկական գովազդի շուկայի լավագույնը ճանաչված նմուշները կպարգևատրվեն հեղինակավոր ժյուրիի կողմից՝ համապատասխան անվանակարգերում:

Первое сентября. Первокурсники - Sputnik Արմենիա
Փորձագետ. լավ գովազդը կբարձրացնի հայկական բուհերի վարկանիշը

«Վարպետության դասերին կմասնակցեն ոչ միայն գովազդային ոլորտի ներկայացուցիչները, այլև` գովազդի բնագավառում ուսում ստացող ուսանողները, որոնք մտադիր են համապատասխան ուսումնասիրություններ անցկացնել։ Սա թույլ կտա զարգացնել հայկական գովազդի շուկան», — ասաց Բաղդասարյանը։

Փառատոնի պաշտոնական փակման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 25-ին և գովազդի ոլորտի մրցանակաբաշխության շրջանակում կամփոփվեն 8 անվանակարգում (լավագույն գովազդային ակցիա, կրեատիվ մոտեցում, լավագույն սոցիալական գովազդ, նոր շունչ, լավագույն ադապտացիա, լավագույն գովազդային կրիչ, հանրային քվեարկություն, Երևան քաղաքի լավագույն գործընկեր) ներկայացված աշխատանքները։

Ժյուրիի անդամներից մեկը` Saatchi&Saatchi ընկերության ներկայացուցիչ Ֆաբիո Կոստան, իր հերթին նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում և առաջին անգամ է մասնակցում մասնագիտացված փառատոնի։

«Համոզված եմ, որ բոլոր աշխատանքներն էլ հետաքրքիր կլինեն։ Անհամբեր սպասում եմ այն պահին, երբ հնարավոր կլինի տեսնել և գնահատել դրանք», — ասաց Կոստան։

Նրա խոսքով` «Զվարթնոց» օդանավակայանից Երևան գալու ճանապարհին զարգացած ենթակառուցվածքներ և գովազդային շատ վահանակներ է տեսել։

Կոստան ընդգծեց, որ Հայաստանում շահագրգռված են գովազդային ոլորտի զարգացման հարցում, և որոշ ընկերություններ հետաքրքրվում են այդ դաշտի նորամուծություններով, որպեսզի հետագայում դրանք կիրառեն նաև գործնականում։

Լրահոս
0