ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. «Շիրակ» ֆուտբոլայի ակումբի երիտասարդ հարձակվող Վահան Բիչախչյանը փորձաշրջան է անցնում իտալական «Ֆիորենտինա» թիմում, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Հոկտեմբերին Բիչախչյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում խաղացել է «Անժիի» դեմ ընկերական խաղում (2:0):
17-ամյա ֆիոտբոլիստը «Ֆիորենտինա» ակումբում կանցկացնի մեկշաբաթյա փորձաշրջան և կմարզվի իտալական ակումբի երկրորդ թիմում։
Բացի ԲԿՄԱ-ից, այլ ռուսական ակումբներն առայժմ չեն հետաքրքրվել հայ ֆուտբոլիստով: Բիչախչյանը փորձաշրջան է անցել նաև բելգիական «Գենտեում», որտեղ հանդես է եկել երիտասարդական կազմում և դարձել երկու գոլի հեղինակ: Բիչախչյանը հայկական «Շիրակ» ակումբի սան է: Հատկանշական է, որ հոկտեմբերի սկզբին նա The Guardian ամսագրի վարկածով ներառվել է աշխարհի՝ 1999թ-ին ծնված 60 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում: