00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու՞ պատերազմել, եթե չունենք մշակույթ

© Sputnik / Aram NersesyanОвик Чархчян
Овик Чархчян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հասարակությունը բանակի բժիշկն է, որը նայում է, դիտում, գնահատում և ասում՝ այս–այս տեղերը խոցելի են, պետք է կարգավորել,- կարծում է գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը: Աննա Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում զրուցել է Հովիկ Չարխչյանի հետ։

Սեփական երկրի իշխանություններին, սեփական պետությունն ատելը մեծագույն ողբերգություն է:

- Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Զոհված և հաշմված զինծառայողներին աջակցելու նպատակով հիմնադրամ ստեղծելու մասին վիճահարույց օրինագիծը, հնարավո՞ր է՝ դրանից հետո սոցիալական ընդվզում լինի։

— Չեմ կարծում, որ աշխարհի ամենասարսափելի բանը սոցիալական ընդվզումն է, ավելի սարսափելի է ատելությունը սեփական իշխանության նկատմամբ և անվստահությունը սեփական պետության հանդեպ։ Սա ավելի ահավոր և վատ բան է, քան սոցիալական ընդվզումը։ Ի՞նչ է եղել որ։ Աշխարհի շատ երկրներում են մարդիկ ոտքի կանգնում, մի իշխանությանը տապալում են, մեկ այլ իշխանություն են հաստատում։ Դրա մեջ արտառոց բան չկա, իսկ սեփական երկրի իշխանություններին, սեփական պետությունն ատելը ողբերգություն է։ Եվ եթե մեր երկրի իշխանությունները գնում են այդ քայլին, ապա հետևանքը ժողովրդի համար ծանր չի լինելու. հազար դրամի պակասորդով մարդիկ հաստատ սովամահ չեն լինի, նույնիսկ` ամենաթշվառ վիճակում ապրողները։ Սովամահ կլինի իշխանության բարոյական նկարագիրը։

-Պաշտպանության նախարարը հայտարարեց, որ այս օրինագծում գործում է հավասարության սկզբունքը։ Իսկ օրենքը փաստորեն կիրառվելու է եկող տարվանից, և հիմնադրամից կարողանալու են օգտվել 2017 թվականից հետո վիրավորված, հաշմանդամ դարձած անձինք կամ, Աստված մի արասցե, զոհերի ընտանիքները:

— Շատ հետաքրքիր է, թե որ դեպքում են հավասարության սկզբունքը կիրառում, որ դեպքում` չեն կիրառում։ Օրինակ` հարյուրավոր միլիոններ գողացած մեկին պատժում են պայմանական ժամկետով, իսկ խանութից մի հացի կտոր գողացածին տարիներով ազատազրկում են և ուղարկում քրեական հաստատությունում պատիժ կրելու։ Այստեղ, կարծես թե, հավասարության սկզբունքը չի կիրառվում, իսկ ահա փող գանձելիս այդ սկզբունքը կիրառվում է։ Ժողովուրդն այդ ամենը շատ լավ տեսնում է և հասկանում։ Բառախաղերով չես կարող ժողովրդին խաբել կամ նրա նուրբ լարերի վրա խաղալ. այդ լարերը վաղուց նուրբ չեն։

Военные сапоги - Sputnik Արմենիա
Զինծառայողների ընտանիքները կարիքի մեջ են. ու՞ր են գնում հիմնադրամների փողերը

Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք` ինչ է կատարվում. երկրի գանձարանն այնքան դատարկ է, որ մենք նույնիսկ մեր պաշտպանական խնդիրների համար չենք կարողանում գումարներ գտնել։ Բայց փոխանակ այս ընթացքում զուգահեռաբար բարձրացվի այդ հարցը, թե ինչու դատարկվեց այդ գանձարանը և ովքեր դատարկեցին, կատարվում են միայն միակողմանի քայլեր։

Ապրիլյան պատերազմից հետո միասնական դարձած ժողովուրդը սպասում էր, որ կպատժվեն նրանք, ովքեր պատասխանատու էին այդ ողբերգության համար։ Որևէ մեկը չպատժվեց։ Նույնիսկ մի հոգու անուն անհնար է տալ, որ կրեց այդ պատասխանատվությունը։ Այս անպատժելիության մթնոլորտը հանգեցնում է ընդհանուր տրամադրության մի վիճակի, որից այն կողմ այլևս գնալու ճանապարհ չկա։

Մեծագույն սխալն այն է, երբ ասում են` բանակի մասին կա՛մ լավ, կա՛մ ոչինչ։ Այդպես սովորաբար խոսում են մեռած օրգանիզմի մասին։

-Սիրում ենք ասել, որ բանակն ամենակայացած կառույցն է։ Կայացած կառույցի համար նման միջոցների կարելի՞ է դիմել։

— Եթե որևէ երկիր արձանագրում է, որ իր բանակն ամենակայացած կառույցն է, ուրեմն այդ երկրում մեծագույն ողբերգություն է կատարվում, որովհետև բանակը կարող է լիարժեք կայացած լինել միայն այն դեպքում, երբ կայացած են երկրի նաև մյուս ոլորտները, որովհետև, ի վերջո, բանակն այդ ամենի հանրագումարն է։

Բանակը չի կարող դատարկ տեղում ինքնուրույն կանգնել, երբ մյուս ոլորտներն անկման և փոշիացման եզրին են։ Եվ հետո` ինչպե՞ս է որոշվում բանակի կայացած կամ չկայացած լինելը։ Դա միայն մի դեպքում կարելի է ստուգել` պատերազմական գործողությունների ժամանակ։ Ուրիշ դեպքերում` զորավարժությունների, ցուցադրական ելույթների կամ ստուգումների ժամանակ, անհնար է ստուգել։ Բանակի կայացած լինելը չի ստուգվում զենքի ու մարդկանց քանակով։ Ապրիլին մենք ստուգողական քննություն հանձնեցինք, հետևություն կարող ենք անել`արդյոք կայացա՞ծ է մեր բանակը։

- Ե՞վ…

— Իմ կարծիքով, ոչ:

- 1996-98 թվականներին, բանակի կայացման բարդ շրջանում եղել եք բանակի քարոզչական թիմում։ Այսօր այն ինչպե՞ս է իրականացվում:

Военнослужащие армянской армии - Sputnik Արմենիա
Պատգամավորներն առաջարկում են բանակի համար գումար փնտրել գեներալների դղյակներում

— 90-ականներին էլ քարոզչությունը մի լավ վիճակում չէր։ Չեմ կարող շեշտել, թե մենք արտակարգ քարոզչություն էինք իրականացնում։ Այն ժամանակ էլ խոշոր սխալներ կային, հիմա էլ։ Մեծագույն սխալն այն է, երբ ասում են` բանակի մասին կա՛մ լավ, կա՛մ ոչինչ։ Այդպես սովորաբար խոսում են մեռած օրգանիզմի մասին։ Իսկ ո՞վ է ասել, որ բանակի մասին չի կարելի վատ բան ասել։ Մենք դա չենք ասում չարախնդալու համար, մենք ցույց ենք տալիս ցավոտ կետերը։ Բժիշկն ինչպե՞ս պետք է բուժի հիվանդին, եթե ոչ առանց ցավացնելու, առանց նշելու նրա խոցերը։ Այդպես էլ հասարակությունը բանակի բժիշկն է, որը նայում է, դիտում, գնահատում և ասում՝ այս-այս տեղերը խոցելի են, պետք է կարգավորել։ Հիմա մարդկանցից պահանջել, որ բանակի մասին միայն լավ բաներ ասեն, որովհետև բանակը մեր սրբությունն է, երեխայական մոտեցում է, և ես չեմ կարծում, որ դրան պետք է լուրջ վերաբերվել։

Շատ է հիշատակվում հետևյալ թեզը` բանակը փակ կառույց է։ Հասկացանք, մենք ուզում ենք խոսել այն թեմաների մասին, որոնք բաց են։ Եթե որևէ մեկին բանակում սպանում են, ո՞նց կարող է դա փակ թեմա լինել։ Ասում են`թշնամին կտեսնի ու կուրախանա, մեզ ի՞նչ, թե թշնամին կուրախանա կամ չի ուրախանա։ Թող մեր երկիրն այնքան հզոր լինի, որ մեր թշնամին էլ անընդհատ այնտեղ ուրախանա։

Եթե մենք չենք պահպանում մշակույթը, չենք զարգացնում այն, ինչի՞ համար ենք մենք պատերազմում։

- Մշակույթի նկատմամբ վերաբերմունքն այսօր միանշանակ չէ, և սոցիալ- տնտեսական խնդիրների առկայությամբ մշակութային հարցերն ակամա մղվում են երկրորդական պլան: Թվում է, թե մշակույթով հետաքրքրվողները քիչ են: Դուք բազմաթիվ գրքերի հեղինակ եք։ Այսօր ինչի՞ վրա եք աշխատում, և այս պայմաններում ի՞նչն է Ձեզ լիցք հաղորդում ստեղծագործելու համար։

— Թեմաներ մի՛շտ կան, ցավալի է, բայց չկա ճիշտ վերաբերմունք մշակույթի նկատմամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլը երկրի բյուջեն ընդունելիս տեսնում է, որ մշակույթի տողը բացակայում է, հարցնում է` ինչու՞ չկա, պատասխանում են` թե պատերազմի մեջ ենք, ի՞նչ մշակույթ, Չերչիլն էլ ասում է` այդ դեպքում ինչի՞ համար ենք մենք պատերազմում, ո՞րն է մեր պատերազմելու իմաստը։ Ես կուզեի, որ այսօրվա հասարակությունն այս գիտակցությամբ տոգորված լիներ։ Եթե մենք չենք պահպանում մշակույթը, չենք զարգացնում այն, ինչի՞ համար ենք մենք պատերազմում։

-Ի վերջո սառույցը կոտրվեց, և մշակույթի ամենաերկարակյաց նախարարը փոխվեց: Նախարար Արմեն Ամիրյանի հետ հույսեր կապու՞մ եք։

— Նախարարի նշանակման օրերին ես նկատեցի, որ միակ մարդն եմ, որ թերահավատորեն է վերաբերվում նոր նախարարին։ Արմեն Ամիրյանը երբեք մշակութային ոլորտի անձնավորություն չի եղել։ Նա շատ լավ լրագրող է եղել, իր ոլորտի լավ մասնագետ, բայց ոչ մշակութաբան, արվեստաբան, և ծանոթ չլինելով ներքին խնդիրներին, ոլորտի առանձնահատկություններին` նա տեղափոխվելով ոլորտ անպայման դժվարությունների առաջ կկանգնի։ Նշանակումից մեկ ամիս է անցել, մինչև այս պահը Արմեն Ամիրյանից միայն դեկլարատիվ հայտարարություններ եմ լսել և կոնկրետ գործեր չեմ տեսել։

Армен Амирян - Sputnik Արմենիա
Արմեն Ամիրյանը` կնոջը. Սիրելիս, ես իմ ժամանակի մեծ մասը հատկացնելու եմ ուրիշին

Նա գեղեցիկ մտքեր է ասում, բայց դրանց կյանքի կոչման մեխանիզմները չկան։ Օրինակ` խոսել է գրադարանների, գրահրատարակչությունների մասին։ Ինչպե՞ս է պատրաստվում փոփոխություն կատարել ոլորտում և իր նշած ծրագրերն ինչպես է իրագործելու։ Գրախանութները մասնավոր ոլորտի առևտրի կենտրոններ են։ Եթե ես գրադարանի սեփականատերն եմ կամ գրքավաճառը, մշակույթի նախարարությունը ի՞նչ կարող է ինձ ստիպել ինչ-որ բան անել։ Նույնը՝ հրատարակչությունների դեպքում։ Մասնավոր հրատարակչություններ են` տպում են այնքան, ինչքան ուզում են, իրացնում են այնքան, ինչքան ուզում են. մշակույթի նախարարն ինչպե՞ս կարող է միջամտել։

Աշխարհի ամենահետաքրքիր լեգենդներն ու առասպելները կարելի է ասել, բայց ավելի լավ չէ՞` ինչ-որ ռեալ բան ցուցադրել, քան պատմել մեծ-մեծ ծրագրերի մասին։ Մենք նախորդ նախարարի ժամանակ շատ ավելի վատ իրավիճակի ականատեսը եղանք. այդ կինը որտեղ ոտքը դնում էր, այնտեղ միայն ավերածություններ էին լինում։ Արմեն Ամիրյանի դեպքում ավերածություններ չկան, սակայն տեղաշարժ էլ չկա։ Գեղեցիկ խոսքեր է ասում, ուրիշ ոչինչ։ Նրա դեմ անձնապես ոչինչ չունեմ։ Իմ գործն էլ նրա հետ բացարձակ կապ չունի, անձնական որևէ միտում փնտրելն անմտություն է, պարզապես տեսնում, արձանագրում եմ այնպես, ինչպես երկրի յուրաքանչյուր քաղաքացի։

Լրահոս
0