00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զինծառայողների ընտանիքները կարիքի մեջ են. ու՞ր են գնում հիմնադրամների փողերը

© Sputnik / В. Киселев / Անցնել մեդիապահոցВоенные сапоги
Военные сапоги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զոհված կամ վիրավոր զինծառայողների ընտանիքների կեսից ավելին կարիքավոր է: ՊՆ-ի տվյալով՝ տարեկան շուրջ 200 000 ընտանիք որոշակի աջակցություն է ստանում տարբեր հիմնադրամներից ու պետությունից: Հայաստանում այս առաքելությամբ գործող մեծաթիվ հիմնադրամների ծախսերը հանրությանն անհայտ են մնում:

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Հայաստանում այսօր բազմաթիվ հիմնադրամներ են գործում, որոնց հիմնական առաքելությունը մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ վիրավոր զինծառայողներին ու նրանց ընտանիքներին աջակցելն է: Նման հիմնադրամների հստակ թիվ դժվարանում են նշել անգամ Պաշտպանության նախարարությունում:

Հովիկ Չարխչյան - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Չարխչյան. Ինչպե՞ս կարելի է այսօր ժողովրդին ասել, թե չես ուզում աջակցել բանակին

«Մեկը չէ, երկուսը չեն, հստակ դժվարանում են նշել,- պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին՝ ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:- Մեկ տասնյակ երևի, որ ես գիտեմ, որովհետև կարող են լինել, որ մենք չիմանանք: Հիմնադրամներ կան, որ նույնիսկ տվյալներ չեն ուզում մեզանից. իրենք ունեն իրենց տվյալները: Բայց հիմնադրամների գերակշիռ մասը մեզանից տվյալներ է ուզում՝ հասցեներ, հեռախոսահամարներ, անուններ, և աշխատում են ուղիղ: Ուղիղ հիմնադրամներ շատ կան և՛ Հայաստանում, և՛ սփյուռքում»:

Իսկ թե որքան գումար է տարեկան շրջանառվում այս հիմնադրամներում, և դրանից որքան է բաժին հասնում զինծառայողների կարիքավոր ընտանիքներին, նման տեղեկություններ անգամ ՊՆ-ն չունի: Արծրուն Հովհաննիսյանը խոստովանեց, որ նման հաշվարկ անելը հեշտ չէ:

Պաշտպանության նախարարության վերլուծությունները վկայում են, որ 2005-ից մինչև 2016թ-ը մարտական գործողությունների ժամանակ զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների 30-35%-ը խիստ կարիքավոր է, 20-25%-ը՝ կարիքավոր: Այս տվյալները վկայում են, որ իրենց կյանքն ու առողջությունը հայրենիքին զոհաբերած զինծառայողների ընտանիքների կեսից ավելին այսօր պետական աջակցության կարիք ունի:

«Միջինը շաբաթական մենք մոտավորապես 30 ընտանիքի ենք օգնում: Իհարկե, շաբաթներ են եղել, երբ 100 ընտանիքի հետ ենք աշխատել, բայց չեմ ուզում մաքսիմալ թիվ նշել: Միջինացված թվերով՝ շաբաթը 30-40 ընտանիք որոշակի աջակցություն է ստանում՝ բժշկական, ուսման վարձի, խնդիր, ձմեռվա վառելիքի հետ կապված»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Եթե հաշվարկենք, որ տարին շուրջ 50 շաբաթ ունի, ապա կարելի է եզրակացնել, որ տարեկան շուրջ 200 000 ընտանիք որոշակի աջակցություն է ստանում միայն ՊՆ-ի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ: Մյուս հիմնադրամների աջակցություններն ու ծախսերը, այդ թվում նաև 2002 թ-ին պետության կողմից ստեղծված «Մարտիկ» հիմնադրամինը, հասարակության համար անհայտ են մնում:

Ի դեպ, Աժ-ում այս նպատակով ստեղծվող նոր հիմնադրամի շուրջ քննարկումներում հիշատակվեց նաև այս հիմնադրամը: Ի պատասխան պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցի, պաշտպանության նախարարը խոստովանեց, որ հիմնադրամի գումարներից ինքն էլ տեղյակ չէ:

Լրահոս
0