00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գևորգ Հարությունյան. «Ես հպարտ եմ, որ հայ եմ»

© Sputnik / Petros LagesyanГеворг Арутюнян
Геворг Арутюнян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կազանի «Ռուբին» ֆուտբոլային ակումբի խաղացող Գևորգ Հարությունյանը հպարտանում է, որ հայ է և երազում է խաղալ եվրոպական լավագույն թիմերում, որպեսզի նոր ճանաչում բերի իր ազգին:

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Ֆուտբոլիստ Գևորգ Հարությանին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ժամանակին հրավիրել է Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքական: Սակայն Գևորգն ի վերջո մնաց Ռուսաստանի հավաքականում: Հետո էլ հայ ֆուտբոլիստը չկարողացավ ներկայանալ մինչև 19 տարեկանների հավաքական: Խնդիրը քաղաքացիությունն էր:

Գևորգ Հարությունյանը Հայաստանի հավաքականի կազմում խաղալու դեպքում քաղաքացիություն պետք է ստանա, իսկ Ռուսաստանում լեգեոներների սահմանափակում կա, և «Ռուբինը» բնականաբար չի ուզենա ևս մեկ լեգեոներ ունենալ: Չնայած նրան, որ Հարությունյանը խաղում է «Ռուբին»-2-ի կազմում:

«Հպարտ եմ, որ հայ եմ և շատ ուրախ Ռուսաստանի ուժեղագույն թիմերից մեկի՝ «Ռուբինի» կազմում հանդես գալու համար»,- Sputnik Արմենիային ասաց երիտասարդ ֆուտբոլիստը, որը ծնվել է Դմիտրովգրադ քաղաքում ու ֆուտբոլով սկսել է զբաղվել ավագ եղբոր հորդորով:

Գևորգը Հարությունյանը պատմեց նաև իր երազանքների մասին:

«Ես երազում եմ խաղալ Իսպանիայի, Անգլիայի, Գերմանիայի կամ Ֆրանսիայի լավագույն թիմերում: Դա ինձ ինքնահաստատվելու ու հայ ազգին նոր ճանաչում բերելու հնարավորություն կտա»,- ասաց նա:

19-ամյա ֆուտբոլիստը շատ լավ արագություն ունի և լավ է խաղում «երկրորդ» հարկում: Դժվար է ասել, թե ինչպես կդասավորվի հայ ֆուտբոլիստի հետագա կարիերան միլիոնների խաղում: Իհարկե շատ լավ կլիներ, եթե Գևորգ Հարությունյանը մեր հավաքականի կազմում հանդես գալու իրավունք ստանար: Հատկապես, որ հավաքականն ուժեղ ֆուտբոլիստների կարիք ունի. դրա վկայությունն էր մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի 2017 թվականի առաջնության ընտրական խմբի մրցաշարը, որն ավարտվեց նոյեմբերի 15-ին Երևանում, և որում Հայաստանի հավաքականը, մեղմ ասած, ձախողվեց:

Сборная Армении до 19 лет - Sputnik Արմենիա
Հայ երիտասարդ ֆուտբոլիստները պարտություն կրեցին առաջին խաղում

Երեք հանդիպումներ անցկացնելուց հետո մեր թիմը միավոր չվաստակեց` պարտվելով բոլոր խաղերում, բացի այդ, մեր թիմը երեք խաղում խփեց մեկ ու բաց թողեց 10 գնդակ: Պարզ է, որ Հայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականի արդյունքն անբավարար էր համարվելու:

Այս տարիքային խմբում մեր մարզիչները շատ հաճախ կանգնում են բարդ ընտրության առջև: Ֆուտբոլիստների թիվն այնքան էլ շատ չէ, որ ընտրության մեծ հնարավորություն լինի: Համենայն դեպս մեր թիմի խաղում ոչ մի լավ բան տեսնել չհաջողվեց:

ՀՖՖ-ն մեծ աշխատանք է կատարում արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հայտնաբերելու ու տարբեր տարիքային հավաքականներ հրավիրելու համար, բայց ոչ միշտ է, որ «դրսից» եկած ֆուտբոլիստներն արդարացնում են սպասելիքները: Որոշ դեպքերում էլ հայազգի ֆուտբոլիստները որոշակի խնդիրների առջև են կանգնում, մասնավորապես, եթե Ռուսաստանի քաղաքացի են: Ինչպես օրինակ եղավ Գևորգ Հարությունյանի դեպքում, որը փաստաթղթերի պատճառով չկարողացավ գալ Հայաստանի հավաքական:

Գևորգ Հարությունյանի դեպքում կարևորը հիմա Ռուսաստանի Պրեմիեր լիգայում խաղալն է: Գևորգը դեռևս չի ընդգրկվել «Ռուբինի» հիմական թիմի կազմում, բայց դրա համար բոլոր նախադրյալները կան: Մենք էլ շարունակենք հետևել հայ ֆուտբոլիստի կարիերային ու հուսանք, որ հաջողություններն անբաժան կլինեն 19-ամյա ֆուտբոլիստից:

Լրահոս
0