00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանը «որսում» է հայաստանյան բիզնեսը. տուրօպերատորների դժգոհությունը

© Photo: IDEA FoundationТатевский монастырь
Татевский монастырь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանն ունի գեղատեսիլ վայրեր, պատմամշակութային կոթողներ ու հիասքանչ բնություն, բայց ներգնա զբոսաշրջությունը զարգացած չէ: Պատճառների ու խնդիրների մասին Sputnik Արմենիան զրուցել է տուրիստական գործակալություններից մեկի տնօրեն Լարիսա Մկոյանի հետ: Զրույցը վարել է Գոհար Սարգսյանը:

-Վերջերս ներգնա տուրիզմով զբաղվող ընկերությունների տնօրենները հանդիպում ունեցան տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ, քննարկվեցին մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ հարկային նոր օրենսգրքի ընդունմամբ ավելացված արժեքի հարկ դրվեց տուրփաթեթների վրա: Ինչքա՞ն է այն կազմում, և որքանո՞վ է այն խանգարում ձեր աշխատանքին:

Ереван. Площадь Республики - Sputnik Արմենիա
Հայաստանում ամենատեսարժանն այստեղ ապրող մարդիկ են

— Տուրօպերատորները փաթեթները վաճառում են մեկ-երկու տարի առաջ: Հիմա, երբ փաթեթների վրա ավելացված արժեքի մասին իմացանք, իհարկե, չենք կարող փաթեթների գները փոխել: Պատկերացրեք՝ դուք լինեք գնորդի տեղում, գնեք փաթեթները, հետո ձեզ ասեն՝ գինը փոխվել է: Ստացվում է, որ մյուս տարի պետք է աշխատենք ի վնաս մեզ կամ էլ ընդհանրապես չաշխատենք: Մենք շուկայից դուրս ենք մնում, քանի որ մեր փաթեթներն այլ պատճառներով արդեն իսկ թանկ են:

-Իմ տեղեկացմամբ, մեկ այլ խնդիր էլ կա. Վրաստանից տուրօպերատորները խմբեր են բերում Հայաստան, միաժամանակ խուսափում են հարկերից:

— Այո, կա նման բան: Մի կողմից նրանք նույն որակի տեղեկություն չեն ներկայացնում, ինչ Հայաստանի զբոսավարները, մյուս կողմից էլ մրցակցությունից դուրս են լինում, որովհետև հարկեր չեն վճարում: Ի դեպ, նույն Վրաստանում ԱԱՀ-ն զրոյական է, այսինքն՝ մենք էլ նման օրենք պիտի ընդունենք, որ մեր տուրիզմն աճ ապրի, ինչը լավ կանդրադառնա ինչպես մեր բիզնեսի, այնպես էլ մեր բյուջեի վրա:

-2017 թվականից հարկային նոր օրենսգրքի նշյալ դրույթն ուժի մեջ կմտնի: Եթե դուք ստիպված եղաք վճարել ավելացված արժեքի հարկ, նախնական հաշվարկներ ունե՞ք՝ որքան վնաս եք կրելու տարեկան կտրվածքով:

© Sputnik / Aram Nersesyan Լարիսա Մկոյանը Sputnik Արմենիայի տաղավարում
Лариса Мкоян в гостях у радио Sputnik Армения  - Sputnik Արմենիա
Լարիսա Մկոյանը Sputnik Արմենիայի տաղավարում
-Նախ ասեմ, որ մենք հույս ունենք՝ օրենքը կվերանայվի ու չի անցնի: Ամեն տուրօպերատորի բեռն ավելանում է 40 հազար դոլարով: Մեր շահույթն այն փաթեթներից, որոնք վաճառել ենք 2017 թվականից, միջինը 22 հազար դոլար է: Պատկերացրեք՝ շուկայում ինչ կկատարվի:

-Տիկին Մկոյան, այնուամենայնիվ, մինչև հարկային նոր օրենսգրքի ընդունումը, Հայաստանում ներգնա տուրիզմը, մեղմ ասած, զարգացած չէր, փաթեթներն էլ մատչելի չէին:

— Մեզ շատ է հուզում, մենք շատ ենք խոսում ավիատոմսերի գների մասին: Զբոսաշրջիկները Վրաստան են հասնում բավականին էժան ավիատոմսեր գնելով: Ես մտածում եմ՝ ինչի՞ պիտի զբոսաշրջիկը շատ գումար վճարի ու գա Հայաստան, եթե կարող է միանգամից վայրէջք կատարել Քութայիսիում: Այս դեպքում շահում են Վրաստանի տուրօպերատորները. երկար ժամանակով զբոսաշրջիկները մեկնում են Վրաստան, հետո 3-4 օրով էլ ժամանում են Հայաստան հենց Վրաստանով:

-Եթե ավելի լայնացնենք զրույցի շրջանակը, Հայաստանն ինչու՞ պետք է հետաքրքրի զբոսաշրջիկներին, որովհետև մենք ինքներս էլ շատ խնդիրների մասին գիտենք՝ ենթակառուցվածքներ, անբարեկարգ ճանապարհներ, գրագետ տուրօպերատորների պակաս:

— Այո, համամիտ եմ: Դրա համար էլ մենք խոսում ենք նաև լիցենզիաների մասին, որ ամեն մեկը չմտածի՝ եթե գիտի Գառնի-Գեղարդի ճանապարհը, ուրեմն կարող է զբոսավար անվանել իրեն: Եթե ոլորտը մաքրենք այն մարդկանցից, որոնք սխալ ինֆորմացիա են տալիս, շատ բան կկարգավորվի: Չպետք է մոռանալ, որ ամեն զբոսաշրջիկ մեկնում է իր երկիր ու պատմում տպավորությունների մասին: Նա մեր «Հայաստան» բրենդի գովազդն է անում: Երբ ես տեսնում եմ զբոսավարի ու չգիտի՝ ինչ է ասում, սիրտս ցավում է:
Ճանապարհների մասին էլ չեմ ասում, որովհետև այս պարագայում էլ են մեզանից առաջ անցել: Երբ Պետերբուրգում էինք, պրեզենտացիա էի ներկայացնում, ինձ զարմացած հարցրին՝ դուք էլ ի՞նչ մտածելու բան ունեք՝ ձեր խոհանոցը հիասքանչ է, էկո սնունդ եք ընդունում: Ես կարծում եմ, որ այդ ամենի վրա պետք է ճիշտ շեշտեր դրվեն:

Татевский монастырь - Sputnik Արմենիա
Ավելացված արժեքի հարկը բեռ է ներգնա տուրիզմի համար
  

-Այսօր զբոսավարների մի հոծ խումբ զբոսաշրջիկներին տանում է հիմնականում երեք ուղղությամբ՝ Էջմիածին, Գառնի և Գեղարդ: Սա այն դեպքում, երբ Հայաստանում կան հիասքանչ պատմամշակութային կոթողներ, շքեղ բնությամբ տեղանքներ: Վայրեր, որոնք նույնիսկ հայտնաբերված չեն տուրօպերատորների կողմից, բայց շատ հետաքրքրիր են:

— Համամիտ եմ: Շատ անգամ այլ վայրեր չենք տանում, որովհետև չկան նորմալ պայմաններ. հյուրանոցների պակաս կա, ռեստորանների սպասարկումն այն չէ: Եթե մեր ուժերը մեկտեղենք և աշխատանքներ տանենք այս ուղղություններով, հաջողություններ կունենանք: Նույն Ծաղկաձորում զբոսաշրջիկներն ուզում են դահուկից բացի այլ զբաղմունքներ ունենալ: Իսկ գործարարներն ասում են՝ երկու ամսվա համար մենք ի՞նչ օբյեկտ սարքենք: Ես մի առաջարկ էի արել՝ եթե այնտեղ ձյունը կարողանայինք պահպանել դեկտեմբերից մինչև ապրիլ, պարզ է՝ ավելի մեծ մասշտաբով մարդկանց կհետաքրքրեինք: Բոլոր մյուս գործոններից բացի, նաև աշխատատեղեր կստեղծվեն:

-Մենք ո՞ր շուկայի հետ ենք ամենից շատ համագործակցում: Եթե չեմ սխալվում, մեծ թվով ռուս զբոսաշրջիկներ են այցելում Հայաստան:

— Ռուս զբոսաշրջիկներն իրոք շատ ենք, մենք չենք կարող շրջանցել ռուսական շուկան: Բայց իմ ռուս գործընկերներից մեկն ասաց՝ գիտեք, Հայաստանի մասին շատ ինֆորմացիա չկա, ի տարբերություն մեր հարևանների: Հայաստանի մասին գովազդը պետք է ավելի շատ լինի:

— Մոտենում է ձմեռը, ընթերցողներին կարո՞ղ եք խորհուրդ տալ հետաքրքիր 3 տեղանք ձմեռային հանգիստը կամ ժամանցն անցկացնելու համար:

— Չեմ կարող չասել Ծաղկաձոր, Աղվերան և Ենոքավան:

Լրահոս
0