00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բացառիկ հայտնագործություն Ղարաբաղում. հնագույն մարդկանց գենը նման է հայերի գենին

© Sputnik / Laura Sarkisyan Раскопки в пещерах Карабаха
Раскопки в пещерах Карабаха - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ղարաբաղի Ազոխ գյուղում հայ և արտասահմանցի գիտնականների իրականացրած պեղումները հաստատել են, որ այնտեղ յոթ հազար տարի առաջ ապրած մարդիկ ժամանակակից հայերի նախնիներն են։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայերը հայկական լեռնաշխարհի միակ բնիկ ժողովուրդն են, նրանք այլ տարածաշրջաններից չեն տեղափոխվել, կարծում է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը։

«Նման եզրակացության եկել ենք հանգել Ղարաբաղում բազմաթիվ պեղումներ իրականացնելուց հետո։ Այնտեղ մենք ավելի քան տասը քարանձավ ենք ուսումնասիրել։ Նշեմ, որ դրանց թվում եղել են Ազոխի և Ալեքսանա Ղուզեի քարանձավները», — ասաց Եպիսկոպոսյանը։

Նրա խոսքով` բազմաթիվ մշակութային շերտերում հայտնաբերվել են նեանդերտալյան մարդու մնացորդներ, ինչպես նաև` ձկների ոսկորներ։ Սակայն, ի տարբերություն Ազոխի քարանձավների, Ալեքսանա Ղուզեի քարանձավում ԴՆԹ-ն ավելի լավ է պահպանվել։

© Sputnik / Laura Sarkisyan Ղարաբաղում իրականացված պեղումները
Раскопки в пещерах Нагорного Карабаха  - Sputnik Արմենիա
Ղարաբաղում իրականացված պեղումները

«Այնտեղ մենք հայտնաբերել ենք մոտ յոթ հազար տարի առաջ Ղարաբաղի տարածքում ապրող մարդու ատամ։ Ինչպես հայտնի է, ատամի մեջ ԴՆԹ-ն կարող է պահպանվել դարերով», — նշեց Եպիսկոպոսյանը։

Գտածոն ոգեշնչել է հայ գիտնականներին հետագա ուսումնասիրություններ կատարելու համար։ Հայտնաբերված ատամի ԴՆԹ-ի կառուցվածքը պարզելու փորձագիտական ուսումնասիրությունները կատարվել են Կոպենհագենի գենետիկայի համալսարանում։

«Արդյունքում պարզվել է, որ մեր հեռավոր նախնիների գենը համապատասխանում է ժամանակակից հայի գենին», — ասաց Եպիսկոպոսյանը։

Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայերն այլ տարածաշրջաններից չեն տեղափոխվել այստեղ, այլ Հայկական լեռնաշխարհի բնիկներ են։ Պեղումների իրականացման ժամանակ հայ գիտնականները 1997 թվականից սերտ համագործակցում են Ռուսաստանի, Իռլանդիայի, Պորտուգալիայի, Անգլիայի, ԱՄՆ-ի, Դանիայի և այլ երկրների մասնագետների հետ։

Լրահոս
0