ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի-Sputnik. Հայաստանից Իրան սննադամթերքի և գյուղմթերքի արտահանման խթանման նպատակով վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին, առողջապահության և գյուղատնտեսության նախարարություններին հանձնարարեց համատեղ քննարկել և հնգօրյա ժամկետում ստեղծել աշխատանքային խումբ։
Վարչապետը մանրամասնեց` ունենք հարևան մեծ շուկա, որը վայելում է մեծ պահանջարկ, այդ պահանջարկի մեջ մեր երկիրը զբաղեցնում է չնչին տոկոս։
«Պետք է աշխատել իրանական կողմի հետ Իրանի շուկա Հայաստանի արտադրանքի համար բոլոր անհրաժեշտ թույլտվությունների ապահովման, Հայաստանում համապատասխան ինստիտուցիոնալ կառույցների ստեղծման ուղղությամբ, որպեսզի համապատասխանեն Իրանի ներկայացրած չափորոշիչներին և շուկա մուտք գործել դյուրացված կարգով»,-ասաց վարչապետը։
Վարչապետը հանձնարարեց նաև քննարկել ազատ տնտեսական գոտի հիմնելու հնարավորությունները Իրանի հետ սահմանակից տարածքում։