Վահրամ Բաղդասարյան
«Այն, որ որոշ մարդիկ ուզում են հրաժարվել պարտադիր վճարումներից, դա նույնպես քննարկման ենթակա հարց է, քանի որ ստիպողաբար ոչինչ չի կարելի անել», — ասաց Բաղդասարյանը:
Նրա խոսքով` դա չպետք է առիթ հանդիսանար օրինագծին դեմ քվեարկելու համար, ինչը շատ զարմանալի է:
Ըստ նրա` հայ հանրությունը ներողամիտ է և կների դեմ քվեարկողներին:
Հինգշաբթի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայողներին աջակցող հիմնադրամ ստեղծելու մասին նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց նիստին ներկա 110 պատգամավորներից 102-ը, դեմ՝ 3-ը: Օրինագծին դեմ քվեարկեց Զարուհի Փոստանջյանը, Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը։