ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 18-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում առկա է մառախուղ, իսկ Վարդենիս և Մարտունի քաղաքներում տեղում է թույլ ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: