00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:23
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
19:47
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. ԵՏՄ–ն Հայաստանի համար կարող է ցատկահարթակ դառնալ ԵՄ–ում

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция директора представительства Гэллап Интернейшнл в Армении Арама Навасардяна, который представил итоги опросов среди граждан Армении на тему "Российские авиаудары по Сирии"
Пресс-конференция директора представительства Гэллап Интернейшнл в Армении Арама Навасардяна, который представил итоги опросов среди граждан Армении на тему Российские авиаудары по Сирии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը պետք է բարձրացնի արտադրվող արտադրանքի որակը, մտածել ԵՏՄ–ի շրջանակում ապրանքաշրջանառության մասին և միայն հետո մտածել եվրոպական շուկան գրավելու մասին, կարծում է Մարքեթինգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը։

Ո՞ր ոլորտներն է պետք զարգացնել Հայաստանում` ընդլայնելու համար երկրի տնտեսական հնարավորությունները, ո՞ր ապրանքներն են առավել պահանջված արտասահմանյան շուկաներում։ Այս մասին Sputnik-ին տված հարցազրույցում խոսել է Մարքեթինգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը։ Զրուցել է Անի Լիպարիտյանը։

- Հայաստանը պե՞տք է ակտիվորեն օգտագործի ԵՏՄ անդամակցության ներուժը Իրանի հետ տնտեսական շփումների հարցում։
— Իհարկե, վատ չէր լինի։ Սա է թելադրում նաև Հայաստանի աշխարհագրական դիրքը։ Բայց ես կցանկանայի, որ Հայաստանն առաջին հերթին իրացներ ԵՏՄ ողջ ներուժը, իսկ հետո միայն մտածեր ԵՏՄ շուկան ու Իրանը կապող օղակի մասին։ Ներուժ կա, ու այն մեծ է։ Սակայն այդ ներուժն օգտագործել է պետք, անհրաժեշտ է կոնկրետ աշխատանք իրականացնել։
Այդ աշխատանքը պետք է ուղղված լինի երկրների մերձեցմանը։

- Վերջերս «Ինտեգրացիոն նախասիրությունները ԱՊՀ երկրներում» թեմայով տեսակամուրջ անցկացվեց` Մոսկվայի, Երևանի, Աստանայի, Բիշքեկի, Մինսկի, Քիշնևի մասնակցությամբ։ Կարո՞ղ ենք արդյոք մենք խաղի որևէ կանոն թելադրել։ Առավել ևս, որ հաճախ խոսում ենք մեր աշխարհաքաղաքական շահավետ դիրքի մասին։

ЕАЭС - Sputnik Արմենիա
ԵՏՄ անդամակցությունը չփչացրեց ԵՄ-ի հետ հարաբերությունները

— Շահավետ աշխարհաքաղաքական դիրքը չի նշանակում, որ մենք պետք է ձեռքերը ծալած նստենք։ Պարզապես պետք է հաշվի առնել այդ առանձնահատկությունն ու օգտագործել բոլոր մեր նախագծերն ու գաղափարները` հաշվի առնելով մեր ներկայությունը տարածաշրջանում։ Այսինքն, մենք չպետք է անգործ նստենք և սպասենք, որ ինչ-որ մեկը կգա ու կգնի մեր արտադրանքը։

- Նկատի ունեմ ԱՊՀ աշխարհաքաղաքական դիրքը։ ԱՊՀ երկրների տարածքով անցնում է Եվրոպայից դեպի հարավարևելյան Ասիա տանող ամենակարճ ճանապարհը։ Այսինքն մենք լայն հնարավորություններ ունենք։
— Ես Հայաստանի կողմից կոնկրետ քայլեր չեմ տեսնում, որոնք ուղղված լինեն մեր աշխարհագրական դիրքի օգտագործմանը։ Հակառակը` տեսնում եմ, որ հարևան երկրները նախագծեր են իրականացնում, որոնք կարող են տարանցման ճանապարհ դառնալ ապրանքները Եվրոպայից Ասիա տանելու համար։
Դրանք Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի կողմից քննարկվող հայտնի նախագծեր են։

- Իսկ ի՞նչ կարող է ներկա փուլում պահանջել կամ հայտարարել Հայաստանը։

— Ես դեմ եմ հայտարարություններին ։ Կարծում եմ, որ Հայաստանում պետք է կոնկրետ աշխատանք տարվի արտադրվող ապրանքի ծավալների մեծացման համար։ Իհարկե, պետք չէ մոռանալ նաև որակի մասին։

Կարծիք կա, որ ԵՏՄ շուկան ընկալունակ է ցանկացած որակի ցանկացած ապրանքի ցանկացած քանակի նկատմամբ։ Սխալ կարծիք է։ Ես չեմ պնդում, որ ԵՏՄ շուկաներում հնարավոր չէ վաճառել միջին որակի ապրանքներ, սակայն մենք պետք է ձգտենք ավելի բարձրորակ ապրանք արտադրել։ Մենք անընդհատ խոսում ենք եվրոպական շուկան գրավելու մասին, սակայն կարծում եմ, որ ԵՏՄ-ն լավ ցատկահարթակ է, որի շնորհիվ կարելի է ավելացնել արտադրության ծավալները, իսկ բացի այդ, վատ չէր լինի աշխատել նաև արտադրանքի որակի վրա։ Պետք է, որ այդ որակը հաստատուն լինի, որպեսզի այն վերև և ներքև «չցատկոտի»։

- Հայկական ո՞ր ապրանքներն ու ծառայություններ են պահանջված շուկայում։ Ապրանքներ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել, արտադրությունն ընդլայնել։

— Հայաստանը հեռանկարներ ունի ագրարային հատվածում` ԵՏՄ շուկայում արտադրանքի իրացման առումով։ Մի օրինակ բերեմ։ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների լարվածությունից հետո Հայաստանն ութ ամիս ուներ թուրքական արտադրողների տեղը զբաղեցնելու համար, բայց մենք հիմնականում կսում էինք միայն ապագայի ծրագրերի և մտադրությունների մասին։ Ամեն ինչ այդքանով սահմանափակվեց։ Արժե ուշադրություն դարձնել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին։

Լրահոս
0