00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՏՄ անդամակցությունը չփչացրեց ԵՄ-ի հետ հարաբերությունները

© Sputnik / Asatur YesayantsЕАЭС
ЕАЭС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մինչև այսօր Հայաստանում կան վերլուծաբաններ, որոնք կասկածի տակ են դնում ԵՏՄ-ին ուղղված քաղաքական կողմնորոշվածությունը:

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Կանխատեսվում էր, որ եթե Հայաստանը հրաժարվի Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումից, ապա կզրկվի խոշոր ներդրումներից: Բայց իրականությունն այլ բան ցույց տվեց: Բաց աղբյուրների տվյալով՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների միության օգտին արված քաղաքական ընտրությունը ներդրումային գրավիչ կայունություն է ստեղծել Հայաստանում և չի փչացրել ԵՄ-ի հետ հարաբերությունները:

Первый Международный форум Евразийского партнерства в Ереване. Тигран Саркисян - Sputnik Արմենիա
Տիգրան Սարգսյան. ԵՏՄ–ն հարթակ է բիզնես համագործակցության զարգացման համար

Հանրապետությունը ԵՏՄ-ին անդամակցելու ցանկություն է հայտնել 2013թ-ի սեպտեմբերին, և հենց հաջորդ տարի Եվրամիությունը Հայաստանին ավելի քան 47 մլն եվրո է տրամադրել: Դա Երևանի և Բրյուսելի պայմանավորվածության առաջին արդյունքն էր, համաձայն որի՝ 2014-2017թթ.-ին Հայաստանին պետք է 170 մլն եվրո ֆինանսական աջակցություն ցուցաբերվի:

2014թ-ին Եվրոպական հարևանության գործիքի շրջանակում ԵՄ ֆինանսավորումը կազմել է 34 մլն եվրո, որն ուղղվել է փոքր և միջին ձեռնարկատիրության ու մասնավոր հատվածի զարգացմանը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանությանը:

Բացի այդ, ԵՄ-ն Հայաստանին տրամադրել է ևս 10 մլն եվրո մարդասիրական օգնություն, ինչպես նաև 3,1 մլն եվրո քաղաքական հասարակության զարգացման և ՏԻՄ հարցերով թեմատիկ ծրագրերի շրջանակում:

2015թ-ին Եվրամիությունը Երևանին տրամադրել է 25 մլն եվրո 2016-2018թթ. Գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման հարցերով եվրոպական հարևանության ծրագրի շրջանակում: Օգնությունը տրամադրվելու է երեք տարվա ընթացքում, և 2016թ-ի համար նախատեսված 7 մլն եվրոն արդեն մտել է Հայաստանի բյուջե:

Բացի այդ, 2015թ-ի ամռանը ամերիկյան ներդրողների կողմից ձեռք է բերվել «Որոտանի կասկադ ՋԷԿ» ՓԲԸ-ը: Նոր սեփականատերերն են Contour Global Hydro Cascade, Contour Global Terra Holdings և CG Solutions Global Holding Company ամերիկյան ընկերությունները: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 180 մլն դոլար:

Флаги стран ЕАЭС. ЕЭС - Sputnik Արմենիա
Հայաստանը ԵՏՄ–ում. դժվարությունները հաղթահարելու ժամանակը

Հայաստանի նկատմամբ ներդրումային հետաքրքրություն է դրսևորում նաև ԵՄ-ից դուրս եկած Մեծ Բրիտանիան: Այս տարվա մայիսին բրիտանական «Lydian International» ընկերությունը հաստատել է Ամուլսարի՝ մեծությամբ երկրորդ ոսկու հանքի ֆինանսավորման փաթեթը, որը կազմում է 400 մլն դոլար: Հանքավայրի շահագործման ժամկետը կկազմի 10 տարի և 4 ամիս՝ սկսած 2017թ-ի առաջին կիսամյակից:

2016թ-ի փետրվարին Հայաստանում մեկնարկել է ամերիկյան «IBM» ընկերության «IBM Watson» ծրագիրը: Նախագիծն ուղղված է ստարտափային մեխանիզմի օգնությամբ կիրառական գերհամակարգիչների ստեղծմանը: Դա վկայում է, որ ՏՏ ոլորտի ընկերություններին հետաքրքրում են հայ մասնագետները: Մասնավորապես, «Microsoft» և ամերիկա-գերմանական «Oracle» ընկերությունները զբաղվում են ծրագրային ապահովման մշակմամբ՝ օգտագործելով տեղի աշխատանքային ռեսուրսները:

Սակայն Եվրասիական զարգացման բանկի զեկույցի համաձայն՝ Ռուսաստանը շարունակում է մնալ հայկական տնտեսության կարևորագույն ներդրողը: Այսպես, ԵԱԶԲ փորձագետների գնահատականի համաձայն՝ ռուսական անմիջական ներդրումների ծավալը 2015թ-ին կազմել է 3 մլրդ դոլար: Ամենամեծ ներդրումները կատարվել են հեռահաղորդակցական (ՄՏՍ, Վիմպելկոմ), էլեկտրաէներգետիկ («Գազպրոմ») ֆինանսական («ՎՏԲ», «Գազպրոմբանկ») և տրանսպորտային («Ռուսական երկաթուղի») ոլորտներում:

Այսպիսով, ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը ոչ միայն չի կորցրել իր ներդրումային գրավչությունը Եվրամիության և ԱՄՆ-ի համար, այլ նաև ավելի հեռանկարային է դարձել ներդրումների առումով:

Նման իրավիճակը կարելի է հիմնավորել այն հանգամանքով, որ Հայաստանը գտնվում է «Արևելք-Արևմուտք» աշխարհառազմավարական ուղիների խաչմերուկում, իսկ իշխանություններն իրականացնում են փոխլրացնող քաղաքականություն, ինչը ենթադրում է կառուցողական հարաբերությունների զարգացում թե՛ ԵՏՄ-ի, թե՛ Եվրամիության ուղղությամբ:

Արտասահմանյան վերլուծաբանների կանխատեսումների համաձայն՝ հայկական շուկայի նկատմամբ արևմտյան գործարար շրջանակների հետաքրքրությունն առաջիկայում ավելի կմեծանա ԵՏՄ-ին ինտեգրվելու հետևանքով ստեղծված կայուն իրավիճակի շնորհիվ:

Լրահոս
0