00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զինծառայողների ընտանիքների աջակցության հիմնադրամի գումարները կծառայեն իրենց նպատակին

© Sputnik / Asatur YesayantsВиген Саргсян
Виген Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զոհված և վիրավորված զինծառայողների համար ստեղծվող ապահովագրական հիմնադրամի գումարները կծախսվեն միայն նշված նպատակներով, հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները կհետևեն գումարներն արդյունավետ ծախսելու գործընթացին։ Այս մասին հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` խորհրդարանում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրինագիծը։

«Ես խորապես համոզված եմ, որ սա ոչ թե սոցիալական աջակցության ծրագիր է, այլ` պաշտպանության ապահովման քաղաքականություն։ Սոցիալական նպաստի խնդիր չենք լուծում, այլ որպես քաղաքացիներ ասում ենք՝ այն մարդկանց, ովքեր իրենց ծառայությունն են բերում ԶՈւ-երում որպես ժամկետային, պայմանագրային զինծառայող, որպես սպա և որպես կամավոր, իրենց կյանքն են վտանգում, և հաճախ հնչում է այդ հարցը՝ ինչ կլինի, եթե այդ բանը պատահի», — ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` օրինագիծը պետք է վերաբերի բոլոր զոհվածներին և վիրավորվածներին և ոչ թե միայն նրանց, որոնց հարազատները զոհվել կամ հաշմանդամ են դարձել 2017 թվականի հունվարից հետո։ Սարգսյանն ընդգծեց` հիմնադրամի միջոցներն այլ նպատակների չեն ուղղվելու։

Նրա կարևոր համարեց նաև հոգաբարձուների խորհրդի կառուցվածքը՝ հայտարարելով, որ 3 ներկայացուցիչ է ընտրված լինելու կառավարության կողմից, երեք՝ կենտրոնական բանկի և երեք՝ քաղաքացիական հասարակության: Նախարարն առաջարկեց մեկ կամ երկու տեղ տրամադրել ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին։

Армянский драм - Sputnik Արմենիա
Բանակին փոխանցվող 1000 դրամներն ապահովագրական համակարգ են

ՀՀ կառավարությունը հանդես է եկել առաջարկով, որի համաձայն` երկրի յուրաքանչյուր աշխատող քաղաքացու աշխատավարձից ամսական 1000 դրամ պետք է փոխանցվի բանակի կարիքներին։

Հայրենիքի պաշտպանության ժամանակ կյանքը զոհված և առողջությունը վնասած զինծառայողներին և նրանց ընտանիքիներին հատուցելու համար կառավարությունը կներդնի նոր համակարգ: Դրա հիմնասյունը լինելու է հատուկ հիմնադրամը, որի միջոցները ձևավորվելու են նվիրատվություններից, փոխառություններից, դրամաշնորհային գումարներից, հիմնադրամի սկզբնական միջոցներից, նաև յուրաքանչյուր աշխատող քաղաքացու աշխատավարձից պարտադիր գանձվող 1000 դրամ գումարից:

Զոհվածների և 1-ին խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքները միանվագ կստանան 10 մլն դրամ, 2-րդ խմբի հաշմանդամները՝ 5 մլն, իսկ հետագայում՝ 20 տարվա ընթացքում, կստանան ամսական 300 հազար դրամ: Սպաների համար այդ գումարը կկազմի ամսական 300 հազար դրամ, ենթասպաների համար՝ 250 հազար դրամ, շարքայինների համար՝ 100 հազար դրամ: Այսինքն, սպային կամ նրա ընտանիքին 20 տարվա ընթացքում կհատկացվի 82 մլն դրամ, ենթասպաներին՝ 70 մլն, շարքայիններին՝ 58 մլն։

II խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներն ամսական կստանան 200 հազար դրամ, 150 և 100 հազար դրամ համապատասխանաբար։ Դրամական միջոցները կստանան զինծառայողների ծնողներն ու երեխաները, ինչպես նաև մինչև 23 տարեկան եղբայրներն ու քույրերը։

 

Լրահոս
0