00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բանակին փոխանցվող 1000 դրամներն ապահովագրական համակարգ են

© Sputnik / Aram NersesyanАрмянский драм
Армянский драм - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ֆինանսների նախարարն անդրադարձել է աշխատավարձերից՝ հանուն բանակի ամսական 1000 դրամ գանձելու նախաձեռնությանը և նշել, որ բանակին փոխանցվող այդ գումարներն ապահովագրական համակարգ են:

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, անդրադառնալով մարտական գործողություների ժամանակ զոհված կամ վիրավորված զինծառայողներին աջակցելու նպատակով աշխատավարձերից ամսական 1000 դրամ պահում կատարելու` կառավարության նախաձեռնությանը, նշեց` բանակի նկատմամբ պատասխանատվությունը բոլորիս պատասխանատվությունն է։

Армянский драм - Sputnik Արմենիա
Պատգամավորները պահանջում են 1000 դրամ գանձելու նախագիծը քննարկել հանրության հետ

«Ուզենք, թե չուզենք, մենք պետք է հաշվի առնենք, որ ապրում ենք կիսապատերազմական իրավիճակում, հետևաբար պետք է ազգովի մտածենք, և դա մեր բոլորի պարտականությունն է, որպեսզի բանակն ունենա հենարան»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է առաջարկվող համակարգին, Վարդան Արամյանն այն համեմատեց ապահովագրական համակարգի հետ:

«Եթե որևիցե զինծառայող իր պարտականությունները կատարելու ժամանակ մահանա կամ դառնա հաշմանդամ, նշանակում է, որ նրա ընտանիքը զրկվում է ապագա երաշխիքներից, քանի որ այդ զինծառայողը ապագայում պիտի դառնար իր ընտանիքի հիմնական կերակրողը: Հետևաբար պետք է լինի մի համակարգ, որն առաջիկա 20 տարիներին կփոխհատուցի այդ ընտանիքների կորցրած ապագայի փոխարեն»,- ասաց Վարդան Արամյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ կառավարությունն այս ծրագրում ավելի մեծ ներդրումներ է ակնկալում այլ աղբյուրներից:

Անդրադառնալով քննադատություններին, թե եթե կառավարությունը ձգտում է օգնել զինծառայողների ընտանիքներին, պետք է նախ բացահայտի ստվերը, ապա ստվերից դուրս բերված գումարներն ուղղի այդ նպատակին, Վարդան Արամյանը նշեց, որ համաձայն է այս տեսակետի հետ, բայց դա հստակ և կայուն եկամուտներ չի ենթադրում: Վարդան Արամյանը համաձայն է նաև հասարակության վստահությունը վերականգնելու գաղափարին, բայց խորհուրդ է տալիս առաջարկված ծրագիրը դրա հետ չխառնել:

«Ես կարծում եմ` դրական է այս գաղափարախոսությունը։ Յուրաքանչյուր լավ համակարգ, եթե ծանրաբեռնեք ձեր ասած այդ խնդիրներով, մենք երբեք առաջ չենք շարժվի»,- ասաց նախարարը:

Իսկ ինչ վերաբերում է բանակի գեներալների ու ղեկավար կազմի ապօրինի հարստացած ներկայացուցիչների մասին հանրությանը հուզող տեղեկություններին, Վարդան Արամյանը խորհուրդ տվեց կոնկրետ հաղորդումներով դիմել իրավապահներին: Իսկ որպես ֆինանսների նախարար խոստացավ իր իրավասության տիրույթում նման տեղեկություններ հայտնվելու դեպքում միջոցներ ձեռնարկել:

Լրահոս
0