00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

3 տարուց Երևանն ավելի բարձրորակ ջուր կունենա

© Sputnik / Евгений Одиноков / Անցնել մեդիապահոցВода из под крана
Вода из под крана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երեք տարի հետո երևանցիներն ավելի բարձրորակ ջուր կստանան, խոստանում է «Երեւան ջուր»-ը: Այդ մասին Sputnik Արմենիային հայտնեց ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը:

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. «Երեւան ջուր»-ը սկսում է Երևանի մասնավոր տներով կառուցապատված թաղամասերի հին ջրագծերը նորերով փոխարինելու ծրագիրը: Այդ մասին Sputnik Արմենիային հայտնեց ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը:

«Բակերում կկառուցենք նոր դիտահորեր, կտեղադրենք նոր ջրաչափեր, ամբողջը՝ «Երեւան ջրի» միջոցներով: Բնակիչներից մենք գումար չենք պահանջելու»,-ասաց Մուրադ Սարգսյանը:

Ծրագրի իրականացումը յուրաքանչյուր բնակչի հաշվով կարժենա 80-100 հազար դրամ: «Երեւան ջուր»-ը խոստանում է սեփական միջոցներով շտկել նաև շինարարական աշխատանքների հետևանքով վնասված ասֆալտը փողոցներում և բակերում:

«Այս աշխատանքների արդյունքում այդ թաղամասերի բնակիչները կունենան շատ ավելի բարձր որակի ջուր, շուրջօրյա ջրամատակարարում և ջրի բարձր ճնշում՝ ի տարբերություն ներկայի»- ասաց Մուրադ Սարգսյանը՝ հավելելով, որ կորուստների հիմնական ծավալն այսօր բաժին է ընկնում հենց այդ թաղամասերին:

Այդ ծրագրից շահում է նաև «Երեւան ջուր»-ը, քանի որ կուրուստների նվազեցումը ենթադրում է նաև ծախսերի կրճատում ու շահույթի աճ:

Сезонное отключение горячей воды - Sputnik Արմենիա
«Երևան ջուրը» պարզաբանում է ջրի սակագնի փոփոխության հիմքերը

«Երբ մի փողոցում ավարտենք աշխատանքները, հին խողովակներն ապամոնտաժենք ու փոխարինենք նորերով, այն անմիջապես կտա տեսանելի արդյունք. ջրի որակն ու ճնշումն անմիջապես կբարձրանան, կորուստները կնվազեն, չարաշահումներն էլ կվերանան»,- ասաց «Երեւան ջրի» մամուլի խոսնակը:

Ծրագրի աբողջական արժեքը 21 մլն դոլար է: Այդ գումարն ընկերությունը ստացել է 7-ական մլն դոլարանոց 2 վարկային և 1 դրամաշնորհային ծրագրերից:

Նշենք, որ «Երեւան ջրի» կորուստներն այսօր 72 տոկոս են կազմում: 2006-2016 թվականներին Երևանը սնող աղբյուրներից մատակարարվող ջրի ծավալը նվազել է 23 տոկոսով, ինչը ևս ընկերությունում գնահատում են որպես կորուստների կրճատման ապացույց:

Լրահոս
0