00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Էդուարդ Շարմազանով
Իշխանությունը Հայաստանում իրականացնում է ՆԱՏՕաթուրքական քաղաքականություն. Էդուարդ Շարմազանով
17:05
2 ր
Էդուարդ Շարմազանով
Այս խառը իրավիճակում Փաշինյանը ամեն պատեհ–անպատեհ առիթով ուկրաինացիների կողքին է հայտնվում. Էդուարդ Շարմազանով
17:08
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Զվարթնոց» օդանավակայանի խոհանոցը նվաճել է «Էյր Ֆրանսին» և Վլադիմիր Պուտինին

© Sputnik / Aram NersesyanКомпания ЗАО "Авиа-сервис" поставляет бортовое питание на лайнер французской авиакомпании "Эйр Франс"
Компания ЗАО Авиа-сервис поставляет бортовое питание на лайнер французской авиакомпании Эйр Франс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի ֆրանսիական «Էյր Ֆրանսը» ինքնաթիռում մատուցվող լավագույն սնունդ առաջարկող ընկերություններից է: Այդ ավիաընկերության Երևան-Փարիզ չվերթը սպասարկում է հայկական ընկերությունը:

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Ամեն շաբաթ Շառլ դը Գոլի անվան օդանավակայանից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարում «Էյր Ֆրանս» ֆրանսիական ավիաընկերության ինքնաթիռը:

Ավիաընկերությունը նոր չէ, և գոյության ընթացքում արդեն հասցրել է ներկայանալ աշխարհին, այդ թվում՝ ինքնաթիռում մատուցվող բարձրակարգ սննդով:

Ահա արդեն 10 տարի Երևան-Փարիզ, Երևան-Մոսկվա և այլ ուղղությունների չվերթերի ինքնաթիռներում մատուցվող սնունդը տրամադրում է «Ավիա սերվիս» ՓԲԸ-ն: Ընկերության համար սա բարձրագույն վարպետության հայտ է:

Պատրաստված է Հայաստանում

«Ավիա սերվիսի» անձնակազմը ջանասիրաբար աշխատում է խոհանոցում, որը գտնվում է Երևանի օդանավակայանի տարածքում: Լսվում է հունցող մեքենաների աղմուկը, որոնք խմոր են պատրաստում կեքսերի, բրաունիների համար, որոնք մատուցվում են ինքնաթիռում: Օդանավակայանի խոհանոցը մեծ շենք է՝ բազմաթիվ բաժիններով, որոնք միմյանցից առանձնացված են երկար միջանցքներով: Այստեղ ոչ ոքի առանց խալաթի ներս չեն թողնում:

Пассажиры получают багаж в аэропорту Звартноц - Sputnik Արմենիա
Ո՞ւր է անհետանում ուղեբեռը. հայացք «Զվարթնոց» օդանավակայանից

Այդ տարածքում աշխատանքային օրը երբեք չի սկսվում և երբեք չի ավարտվում, քանի որ աշխատանքը տևում է օրական 24 ժամ` շաբաթը յոթ օր: Աշխատում են չորս հերթափոխով:

«Ավիա սերվիս» ՓԲԸ-ի պետի տեղակալ Գագիկ Մանուկյանը երկար տարիներ աշխատում է ընկերությունում: Նա մշտապես համեմատում է սննդամթերքի արտադրամասի այսօրվա ծանրաբեռնվածությունը նախորդ տարիների հետ, երբ աշխատում էր ազգային ավիափոխադրողը:

«Նախկինում պատվերները մի քանի անգամ ավելի շատ էին, հետևաբար աշխատանքը՝ նույնպես: Հուսով ենք, որ նման իրավիճակը երկար չի տևի, և շուտով մենք կաշխատենք նախկին ռեժիմով», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մանուկյանը:

Մինչ Մանուկյանը բողոքում էր աշխատանքի փոքր ծավալից, հաստատության աշխատողները կեքսեր էին թխում, մրգերը լվանում, տաք ու սառը ուտեստներ պատրաստում տարբեր ավիաուղիների համար:

© Sputnik / Aram Nersesyan«Ավիա սերվիս» ՓԲԸ-ն սնունդ է տրամադրում «Էյր Ֆրանսին»
«Ավիա սերվիս» ՓԲԸ-ն սնունդ է տրամադրում «Էյր Ֆրանսին» - Sputnik Արմենիա
1/5
«Ավիա սերվիս» ՓԲԸ-ն սնունդ է տրամադրում «Էյր Ֆրանսին»
© Sputnik / Aram Nersesyan«Ավիա սերվիս» ՓԲԸ-ն սնունդ է տրամադրում «Էյր Ֆրանսին»
«Ավիա սերվիս» ՓԲԸ-ն սնունդ է տրամադրում «Էյր Ֆրանսին» - Sputnik Արմենիա
2/5

3/5

4/5

5/5

Այստեղ ամեն ինչ պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին, նույնիսկ մրգերը կտրատելը: Խոհանոցի գոտիներից մեկում 50-ամյա կինը խնամքով լվանում էր արքայանարինջը` տեղադրելով այն փոքրիկ քառակուսի տուփի մեջ՝ կարմիր խնձորի կողքին:

«Մենք որակյալ ենք կատարում մեր աշխատանքը, այլապես մեզ մոտ ուտելիք չէր պատվիրի նշանավոր «Էյր Ֆրանսը»», — հպարտությամբ նշեց Մանուկյանը:

Որպես ապացույց՝ նա ցույց տվեց պատվոգրերը, որոնք ստացել է ընկերությունը տարբեր ավիաընկերությունների հետ աշխատանքի տարիներին: Դրանց թվում է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրությամբ պատվոգիրը:

© Sputnik / Aram Nersesyan«Ավիա սերվիս» ՓԲԸ-ի դիպլոմը
Диплом компании ЗАО Авиа-сервис, которая поставляет бортовое питание на лайнер французской авиакомпании Эйр Франс - Sputnik Արմենիա
«Ավիա սերվիս» ՓԲԸ-ի դիպլոմը

Բիզնես VS Էկոնոմ

Մինչ մենք զրուցում էինք, մի քանի փաթեթ բերեցին` տաք և սառը կերակրատեսակներով: Ձիթապտղով, կանաչիով և ձկով աղցանը նախատեսված էր ավիաուղիներից մեկի բիզնես կարգի համար, իսկ պանրի և մսի տեսականին՝ հացի կտորներով և փոքր կեքսով, էկոնոմ դասի համար:

«Էկոնոմ և բիզնես կարգերի միջև խիստ բաժանում չկա, քանի որ այն, ինչ պատրաստել ենք էկոնոմ կարգի համար, որոշ ավիաուղիներ մատուցում են բիզնես կարգում»,- նշեց Մանուկյանը:

Ինքնաթիռում մատուցվող ուտելիքի հետ պարտադիր մատուցվում է աղ, շաքար, պղպեղ, միանգամյա օգտագործման պատառաքաղ, գդալ և դանակ, հաց, կարագ, ջեմ, չոր և թաց անձեռոցիկներ:

«Անկախ մարդու ցանկությունից՝ մենք տուփի մեջ դնում ենք նաև թեյի և սուրճի փաթեթներ», — նշեց Մանուկյանը:

Բիզնես կարգի տարբերությունը ոչ միայն այն է, որ մարդը նստում է առջևում և մյուսներից բաժանված է պատնեշով, այլև այն, որ տարբեր է մենյուի և ընտրության հնարավորությունը: Մանուկյանը հպարտանում է, որ իրենց ընկերությունը սպասարկում է գրեթե բոլոր ավիաուղիներին, որոնք թռչում են Երևան՝ ֆրանսիական, ռուսական և այլն:

Մինչ մենք զրուցում էինք, հաստատության աշխատակիցները սուրճ պատրաստեցին և հյուրասիրեցին բրաունի: Սննդամթերքի բաժնի 113 աշխատողներն իրենց գործի իսկական վարպետն են:

Լրահոս
0