00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաչքարեր. հայերի «այցեքարտն» ամբողջ աշխարհում

© npcХачкары
Хачкары - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոլորակում եղած «հայկական օջախները» մեկ կատալոգում հավաքելու գաղափարն առաջացել է այն ժամանակ, երբ հեղինակներն իսպանական Մայորկա կղզում հայկական ռեստորան են պատահաբար հայտնաբերել։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. Հայկական խաչքարը համաշխարհային երևույթ է, խաչքարերի վերաբերյալ տեղեկությունները պետք է հավաքել մեկ տեղում, Sputnik Արմենիային ասաց Խաչքարերի համաշխարհային կատալոգի հեղինակ, Նիժնի Նովգորոդում բնակվող Արայիկ Աբրահամյանը։

Նրա խոսքով` Խաչքարերի համաշխարհային կատալոգ ստեղծելու գաղափարն առաջացել է իր և իր կնոջ մոտ, երբ նրանք 2015 թվականին հարսանեկան շրջագայության են գնացել իսպանական Մայորկա կղզի և «Արարատ» անվանումով ռեստորան են հայտնաբերել։

«Մենք մտանք ռեստորան և ծանոթացանք տիրուհու հետ։ Բնականաբար, հայուհի էր։ Նրա ընտանիքը Մայորկա էր տեղափոխվել Իրանից 1983 թվականին։ Նրանք այդ կղզու միակ հայկական ընտանիքն էին։ Եվ ծնվեց աշխարհասփյուռ հայկական օջախների ցուցակ կազմելու գաղափարը։ Հետո կենտրոնացանք խաչքարերի ուղղությամբ…», — ասաց Աբրահամյանը։

Նրանց նպատակն է մեկ կատալոգում հավաքել բոլոր խաչքարերը, և դա անել այնքան մատչելի, որ յուրաքանչյուր ոք կարողանա գտնել իրեն հետաքրքրող խաչքարերը։ Չի բացառվում նաև, որ ոմանց մոտ խաչքարերից որևէ մեկի պահպանությամբ զբաղվելու ցանկություն առաջանա։

«Խաչքարերը զուտ հայկական երևույթ են, մեր «այցեքարտը»։ Դա մեր ազգային արվեստի կարևոր տեսակն է։ Աշխարհում խաչքարերն ավելի շատ են, քան հայկական եկեղեցիները։ Տարեցտարի նորանոր խաչքարեր են հայտնվում, այսինքն` համաշխարհային մասշտաբի երևույթի է վերածվել, պարզապես ամեն ինչ պետք է հավաքել մեկ կատալոգում», — նշեց Աբրահամյանը։

Шоу армянских таразов - Sputnik Արմենիա
Հայ կանանց ձեռքով ստեղծվող հրաշք. տիկնիկներից մինչև խաչքարեր

Ամուսինները մեկ այլ գաղափար էլ ունեն` ուսումնասիրել արվեստի այս տեսակի զարգացման տարբեր փուլերը (խաչքարի ստեղծման ժամանակաշրջան, տեղադրման վայր)։

«Մենք ուզում ենք առաջին 100 խաչքարերի մասին տեղեկություն հավաքագրելուց հետո ալմանախ տպագրել», — ընդգծեց նախագծի հեղինակը։

Մտահղացման յուրահատկությունն այն է, որ յուրաքանչյուր ցանկացող կարող է մասնակցել ցանկը կազմելու գործին։ Ամուսինների նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել խաչքարերի պահպանման խնդրին, հատկապես այն երկրներում, որտեղ հայկական մշակույթը վերացնելու պետական քաղաքականություն է իրականացվում։ Խաչքարերի ցուցակը լրացնելու համար հարկավոր է այցելել կայք և համապատասխան տեղեկություն ու լուսանկարներ ուղարկել նախագծի հեղինակին։

Լրահոս
0