00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ կանանց ձեռքով ստեղծվող հրաշք. տիկնիկներից մինչև խաչքարեր

© Sputnik / Асатур ЕсаянцШоу армянских таразов
Шоу армянских таразов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ կանայք միշտ հայտնի են եղել իրենց ձեռագործ աշխատանքներով։ Ակունքներին վերադառնալու ավանդույթը երկար դադարից հետո վերջին տարիներին վերածնվում է։ Այս կապակցությամբ Sputnik Արմենիան որոշեց իմանալ, թե ինչպես են ծնվում կանանց ձեռագործ արվեստի նմուշները

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Արմինե Խաչատրյանը դեռ մի քանի տարի առաջ երազում էր դերասանուհի դառնալ և նույնիսկ խաղում էր մայրաքաղաքի թատրոններից մեկում։ Սակայն այսօր նա հրաժարվել է իր երազանքից և զբաղվում է մեկ այլ` ավելի կարևոր գործով` ասեղնագործությամբ։

«Հիմնականում մարզերում եմ դասավանդում, հայ կանանց սովորեցնում եմ ասեղնագործել։ Ուրախ եմ, որ կարող եմ իմ փոքրիկ ներդրումն ունենալ մեր ավանդական արվեստի վերածննդի հարցում», — պատմում է Արմինեն` ավելացնելով, որ ընտրել է հայկական նախշազարդերը, քանի որ հպարտանում է մեր մշակույթով։

«Այդ նախշերը ինձ շատ հոգեհարազատ են։ Օրինակ` բարձերի վրա մենք ասեղնագործում ենք Ջուղայի խաչքարերի տարրեր, ընդհանուր առմամբ մենք եկեղեցական թեմաներով աշխատանքներ ենք անում», — ասում է նա։

Արմինեն ու իր ընկերուհիները հայկական նախշեր են ասեղնագործում շապիկների, սփռոցների, թաշկինակների, բարձերի, պայուսակների ու նաև հեռախոսի պատյանների վրա։ «Մեր հիմնական գնորդները զբոսաշրջիկներն են, սակայն դա չի նշանակում, որ տեղի բնակչությանը մեր աշխատանքները չեն հետաքրքրում։ Բանն այն է, որ մեր քաղաքացիները սոցիալապես այնքան էլ ապահով չեն», — ասում է Արմինեն։

Մասնագիտությամբ երաժշտագետ Լիլյա Տոնականյանցն արդեն վեց տարի զբաղվում է կվիլինգով (ոլորված թղթով աշխատանքներ ստեղծելու արվեստ) ու համատեղությամբ տատիկ է «աշխատում»։ «Մի քանի տարի առաջ ես պատահաբար ընկերուհուս գրքում տեսա այդ տեխնիկան ու տարվեցի դրանով։ Սկսեցի տարբեր կայքերում և գրքերում տեղեկություն փնտրել այդ տեխնիկայի մասին և ահա արդեն վեց տարի այս գործով եմ զբաղվում», — պատմում է կինը։

Մինչ այդ Լիլյան ուսումնասիրել է ասեղնագործության տարբեր տեսակներ։ «Կվիլինգն ինձ միանգամից դուր եկավ։ Սկզբում այն զգացմունքներս արտահայտելու միջոց էր, սակայն հետզհետե վերածվեց մասնագիտության, որը փող է բերում», — ասում է Տոնականյանցը։ Զուգահեռաբար Լիլյան խաղալիքներ է ստեղծում թոռների համար ու փորձում, որ յուրաքանչյուր ստեղծագործություն առանձնահատուկ լինի։

Թամար Քեսոյանն արդեն երկու տարի հայկական ազգային տիկնիկներ է ստեղծում։ Տիկնիկ ստեղծելու ավանդույթը կա վաղուց։ Մի քանի տասնյակ տարի առաջ խաղալիքի մեծ ընտրություն չկար, և հայ կանայք իրենց երեխաներին ուրախացնում էին այդ տիկնիկներով։ Մարդիկ նաև հավատում էին, որ տիկնիկները ոչնչացնում են չար ոգիներին և իրենց վրա վերցնում բացասական էներգիան։

«Ես միշտ ասեղնագործել եմ, որպեսզի զբաղվեմ որևէ բանով։ Երկու տարի առաջ տարբեր կտորներ գտա և սկսեցի տիկնիկներ կարել։ Ես կտորից նրանց պատրաստում եմ այնպես, ինչպես քանդակագործը ստեղծում է իր քանդակները։ Եվ, գիտե՞ք, այնքան եմ զարմանում, նրանք բոլորը տարբեր են ստացվում», — պատմում է Քեսոյանը` նշելով, որ երբեք չի կարողանում նույնությամբ կրկնել այն, ինչ մեկ անգամ արդեն ստեղծել է։

«Տիկնիկների մեջ ես տեսնում եմ իմ մանկության կանանց` տատիկիս, մայրիկիս և այլն։ Նրանք ծնվում են ակամայից, մի քանիսն ավելի արագ, մյուսները` դանդաղ, որը երիտասարդ է ստացվում, որը` տարեց։ Ինքը` տիկնիկն է ինձ թելադրում, թե ինչպես կարեմ ու ինչ տեսք է տամ իրեն», — ասում է Քեսոյանը։

Յուրաքանչյուր աշխատանքը, որն այսօր նորաձև «հենդմեյդ» բառով է կոչվում, իր յուրահատկությունն ունի, որը հեղինակն է ներդրել իր ստեղծագործության մեջ։

 

Լրահոս
0