00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ բարդ բաների մասին խոսում են մարդկային լեզվով. «Երկրաշարժ» ֆիլմի պրեմիերան

© Sputnik / Asatur YesayantsՍարիկ Անդրեասյան
Սարիկ Անդրեասյան - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում նոյեմբերի 10–ին տեղի ունեցավ Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի պրեմիերան։ Այնուհետև ֆիլմի ստեղծագործական կազմը, դերասանները մամուլի ասուլիս ունեցան։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի-Sputnik. Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը հուզեց բոլորին` առանց բացառության։ Հանդիսատեսը երկու ժամ անթարթ հայացքով ու արցունքոտ աչքերով նայում էր էկրանին։

1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ երկրաշարժ, որի հետևանքով ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական և Ստեփանավան քաղաքները։ 25 հազար մարդ մահացավ, 19 հազարը մնաց հաշմանդամ, իսկ ավելի քան կես միլիոն մարդ դարձավ անօթևան։

© Sputnik / Asatur Yesayants«Երկրաշարժ» ֆիլմի պրեմիերան Երևանում
Премьера фильма Землетрясение - Sputnik Արմենիա
«Երկրաշարժ» ֆիլմի պրեմիերան Երևանում

25 հազար զոհ ու ավելի քան 25 հազար պատմություն. դրանք, ըստ ֆիլմի ստեղծագործական խմբի, բոլորն էլ արժանի են էկրանավորման, բայց ընտրվեցին մի քանիսը` մեկը մյուսից հուզիչ ու սրտաշարժ։

«Ես վերջերս հասկացել եմ, որ ամենադժվարը բարդ բաների մասին պարզ լեզվով խոսելն է»,-ասաց ֆիլմի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը։

«Երկրաշարժ» ֆիլմը յուրովի է տպավորել և հուզել ռուս դերասաններին, ովքեր այսօրվա պես հիշում են 1988 թվականի դեկտեմբերի 7-ը. հեռուստացույց են դիտել ու հուզվել աղետի մասին լուրերով։

«Ես հազվադեպ եմ կյանքում ունենում պահեր, երբ ինձ այդքան ուժեղ ցնցում է պատմությունը։ Ես միայն մի միտք ունեի` Աստված իմ, ինձ ուժ տուր, որ կարողանամ խաղալ այդ դերը, պետք է այդ դերը զգալ ու խաղալ, ուրիշ ոչինչ պետք չէ։ Երբ ուշ գիշերով մեզ տարան Գյումրի, ես հիշեցի կանգնած ժամացույցը, վարորդը ցույց էր տալիս այդ օրերից մնացած տները, ես նայում էի ու մտածում` ինչքան կյանք է մի վայրկյանում կանգ առել այստեղ»,- պատմեց ֆիլմի առանցքային դերակատարներից մեկը` Մարիա Միրոնովան։

© Sputnik / Asatur YesayantsՄարիա Միրոնովա
Премьера фильма Землетрясение. Мария Миронова  - Sputnik Արմենիա
Մարիա Միրոնովա

Ծանր ապրումներ է ունեցել նաև Իրինա Բեզրուկովան։ Խաղացել է փոքր դեր, բայց ամբողջ սրտով։ Կարծում է, որ «Երկրաշարժ» ֆիլմը համախմբող նշանակություն ունի և ստիպում է մտածել բարության ու միմյանց հանդեպ սրտացավության մասին։

«Ես ֆիլմից հետո 15 րոպե բարձրաձայն արտասվել եմ, չեմ կարողացել խոսել, ես գիտեմ, որ դա ֆիլմ է, բոլորը ողջ են, բայց, միևնույն է, զգացմունքները հորդում են, հետո մաքրվում ես, երբ անցնում ես տանջանքների միջով ու դուրս ես գալիս որպես այլ մարդ։ Ես շատ տառապանքներ ու կորուստներ եմ ունեցել իմ կյանքում, գուցե դրա համար եմ լացել։ Ֆիլմը դիտելիս իմ կողքին մի հայ կար. հանգստացնող կաթիլներ էինք խմում, իրար թաշկինակ էինք փոխանցում»,-ասաց Իրինա Բեզրուկովան։

© Sputnik / Asatur YesayantsԻրինա Բեզրուկովա
Премьера фильма Землетрясение. Ирина Безрукова - Sputnik Արմենիա
Իրինա Բեզրուկովա

Դերասան Հրանտ Թոխատյանն էլ մի քանի օրով տեղափոխվել էր 1988 թվական, այն ժամանակները, երբ աղետի երկրորդ օրն իր գործընկերների հետ գնացել էր Գյումրի` երեխաների համար ներկայացումներ ցուցադրելու։

«Երբ առաջին օրը եկա նկարահանման հրապարակ, ունեի մոտ 3 ժամ, մի փոքր պտտվեցի նկարահանման հրապարակում, ինձ մոտ տպավորություն էր, որ հայտնվեցի Լենինականում դեկտեմբերի 8-ին, նկարիչները, դեկորատորներն այնպիսի աշխատանք էին կատարել, որ հրապարակն ամբողջովին վերածվել էր 88-ի Լենինականի»,-պատմեց նա։

© Sputnik / Asatur YesayantsՀրանտ Թոխատյան
Премьера фильма Землетрясение. Грант Тохатян - Sputnik Արմենիա
Հրանտ Թոխատյան

Դերասանի խոսքով` նկարահանման ընթացքում ամեն ժամը մեկ լռության րոպե էր հայտարարվում, ինչպես 88 թվականին։

«Ժամը մեկ աղետի գոտում մեկ րոպե լռում էին, որ փրկարարները լսեն` երեխայի ձայն կգա, թե չէ, այդ պատճառով մեր նկարահանման ընթացում ամեն ժամն ավարտովում էր մեկ րոպե լռությամբ»,- պատմեց նա։

© Sputnik / Asatur YesayantsՌիտա Սարգսյան
Ռիտա Սարգսյան - Sputnik Արմենիա
1/6
Ռիտա Սարգսյան
© Sputnik / Asatur YesayantsՏաթևիկ Հովակիմյան, Միքայել Պողոսյան. "Երկրաշարժ" ֆիլմի պրեմիերա
Տաթևիկ Հովակիմյան, Միքայել Պողոսյան. Երկրաշարժ ֆիլմի պրեմիերա - Sputnik Արմենիա
2/6
Տաթևիկ Հովակիմյան, Միքայել Պողոսյան. "Երկրաշարժ" ֆիլմի պրեմիերա
© Sputnik / Asatur YesayantsԻրինա Բեզրուկովա
Իրինա Բեզրուկովա - Sputnik Արմենիա
3/6
Իրինա Բեզրուկովա
© Sputnik / Asatur YesayantsԱրսեն Գրիգորյան
Արսեն Գրիգորյան - Sputnik Արմենիա
4/6
Արսեն Գրիգորյան
© Sputnik / Asatur YesayantsՀովհաննես Ազոյան
Հովհաննես Ազոյան - Sputnik Արմենիա
5/6
Հովհաննես Ազոյան
© Sputnik / Asatur YesayantsՍարիկ Անդրեասյան
Սարիկ Անդրեասյան - Sputnik Արմենիա
6/6
Սարիկ Անդրեասյան
1/6
Ռիտա Սարգսյան
2/6
Տաթևիկ Հովակիմյան, Միքայել Պողոսյան. "Երկրաշարժ" ֆիլմի պրեմիերա
3/6
Իրինա Բեզրուկովա
4/6
Արսեն Գրիգորյան
5/6
Հովհաննես Ազոյան
6/6
Սարիկ Անդրեասյան

Արդյո՞ք կար թեմատիկ բաց, որը պետք է լրացվեր, և արդյո՞ք ֆիլմը յուրովի մարդասիրական կոչ էր դարի աղետների ու պատերազմների ֆոնին. Sputnik Արմենիայի հարցին Սարիկ Անդրեասյանը դրական պատասխանեց։ «Ֆիլմը մարդկանց մասին է ու զգացմունքների լեզվով»,- պատասխանեց նա։

Վերջում ռեժիսորը հավելեց, որ մեծ բյուջե ունենալու դեպքում սիրով կնկարահաներ «Տիգրան Մեծ», «Մուսա լեռան 40 օրը» և «Սասունցի Դավիթ» ֆիլմերը։

Լրահոս
0