00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
08:10
240 ր
On air
13:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՀԿ–ում ԱՄՆ դեսպան. ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում

© vergeФлаг США
Флаг США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բայերը կոչ է արել կողմերին` աջակցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի ընդլայնմանը։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Միացյալ Նահանգները վերահաստատում է վճռական աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Դանիել Բայերը Վիեննայում Մշտական խորհրդին ուղղված ուղերձում:

Сопредседатель МГ ОБСЕ Джеймс Уорлик - Sputnik Արմենիա
Ուորլիք. Գոհացնող է, որ հրադադարն, ընդհանուր առմամբ, պահպանվել է

Նրա խոսքով` ԱՄՆ-ն բարձր է գնահատում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների փոխգործակցությունը կողմերի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու նպատակով:

«Միացյալ Նահանգները մտահոգված էր ապրիլին շփման գծի երկայնքով բռնության սրման առնչությամբ, ինչպես նաև՝ վայրագությունների մասին հայտարարություններով»,- ասել է նա։

Բայերը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր ԱՄՆ-ն շտապ քայլեր է ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համար: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդես է եկել մայիսի 16-ին Վիեննայում 3 + 2 ձևաչափով հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ։

Դեսպանը կոչ է արել կողմերին` աջակցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի ընդլայնմանը, ինչպես համաձայնեցվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում հանդիպումների ժամանակ: Նա հույս է հայտնել, որ այս ընդլայնումն ի վերջո կարող է արտահայտվել 2017 թվականի համար ԵԱՀԿ բյուջեում: Դեսպանը նաև կոչ է արել կողմերին` աշխատել հետաքննությունների մեխանիզմի ստեղծման առաջարկի ուղղությամբ:

«Միացյալ Նահանգներն աջակցում է վստահության ամրապնդման և հայերի ու ադրբեջանցիների միջև երկխոսության ընդլայնման քայլերին, ինչը կարող է օգնել կայունացնել անվտանգության հետ կապված իրավիճակը և ստեղծել բանակցությունների համար ավելի կառուցողական մթնոլորտ: Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Գերմանիայի նախագահության և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի սերտ համագործակցությունը՝ համանախագահների միջնորդական ջանքերին և տեղում իրավիճակի կայունացմանն աջակցելու գործում»,- ասել է Բայերը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն կիսում է կողմերի հիասթափությունը հակամարտության չափազանց երկար ձգվելուց: Ըստ նրա` հակամարտությունը չունի ռազմական լուծում: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ կողմերի հետ աշխատելուն՝ հակամարտության ամուր և խաղաղ կարգավորման հասնելու համար։

ԱՄՆ դեսպանը նաև միացել է ԵԱՀԿ նախկին ֆրանսիացի համանախագահ Պիեր Անդրիոյին ուղղված բարեմաղթանքներին և ողջունել նոր դեսպան Ստեֆան Վիսկոնտիին:

Լրահոս
0